2013-06-13 12:39
Մշակութային քաղաքականություն և քաղաքական մշակույթ հասկացությունները թվում է, թե չեն լրացնում միմյանց, սակայն փոխկապակցված են և դրանց ներդաշնակության դեպքում է միայն հնարավոր ունենալ ժողովրդավարական հանրապետություն. երբ նյութական արժեքներն ու սեփական հավակնությունները չեն դառնում գերակա:
Այսօր մեր մշակութային իրականությունը փոխելու քայլեր արվում են հասարակության տարբեր հատվածների կողմից: Մեր մշակութային պատկերացումները խեղաթյուրող, ցածրարժեք սերիալների դեմ պայքարողների բանակը գնալով մեծանում է, խոսվում է ցենզուրա մտցնելու մասին: Այնինչ հետևանքը վերացնելուց առաջ, ինչպես բժշկության մեջ է ընդունված, պետք է գտնել աղբյուրը և սկսել այնտեղից:
Առաջին հերթին մենք պետք է գրագետ մշակութային սերունդ կրթենք: Այդ հարցում շատ կարևոր է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերակատարումը: Ինստիտուտը պետք է մշակութասեր և մշակույթն իր մեջ կրող սերունդ կրթի, որի առկայության պարագայում կձևավորվի մշակութային այլ իրականություն:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր, «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մազմանյանին, ով իր հարցազրույցում ներկայացնում է այսօրվա մշակութային իրականությունը:
Մենուա Հարությունյան
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ