22:41
11/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Պատգամավորի գրասենյակները» դառնալու են պատգամավոր-ընտրող անմիջական կապի գործող կառույցներ։

2013-06-11 10:55

                            «Դե Ֆակտո» 8 (2007թ.)

Խորհրդարանական ընտրարշավը աստիճանաբար թևակոխում է իր վճռական փուլը։ Մամուլը և հեռուստատեսությունը գրեթե ողողված են պատգամավորական հավակնություններ ունեցող թեկնածուների նախընտրական ելույթներով և խոստումներով։ Մայրաքաղաքի թիվ 9 ընտրատարածքը, որը ներառում է Կենտրոն համայնքի գրեթե կեսը և Աչափնյակի մի հատվածը, դատելով թեկնածուների լայնածավալ պաստառներից նույնպես նախընտրական եռուզեռի մեջ է։ Ինչպեսև սպասվում էր այդ ընտրատարածքում իրենց ուժերն են չափելու հայաստանյան քաղաքական դաշտը ներկայացնող ազդեցիկ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնցից ամենաազդեցիկը անկասկած Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ՀՀԿ Կենտրոն համայնքի խորհրդի  նախագահ Ռուբեն Սադոյանն է։ Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը պարոն Սադոյանի հետ։

 -       Պարոն Սադոյան, Ձեր թեկնածությունը առաջադրել եք Երևանի կենտրոնը ներառող ընտրատարածքում։ Ինչո՞ւ հենց այս ընտրատարածքն ընտրեցիք։

-       Կարծում եմ՝ միշտ էլ շահեկան է, երբ պատգամավորության թեկնածուն առաջդրվում է այն ընտրատարածքում, որտեղ բնակվում կամ աշխատում է (իմ դեպքում դա համատեղվում է), որտեղ նրա կարողություններին ու հնարավորություններին ընտրողները  ծանոթ են ոչ թե ընտրությունների նախօրեին բաժանվող նախընտրական բուկլետներից (և ոչ միայն), այլ մինչ այդ կատարած կոնկրետ աշխատանքներից։ Իմ պարագայում կարծում եմ, զարմանալի կլիներ, եթե մայրաքաղաքի կենտրոնում չառաջադրվեի, այլ մի որևէ այլ տեղում փորձեի իմ ուժերը։ Էլ որտե՞ղ պետք է առաջադրվեր Հանրապետական կուսակցության «Կենտրոն» համայնքի կառույցի ղեկավարը, եթե ոչ այնտեղ, որտեղ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ հանարապետականների դիրքերը բավականին ամուր են։ Պատահական չէ, որ Կենտրոնի բնակիչները հենց Հանրապետական կուսակցության ներկայացուցչին են վստահում ղեկավարելու իրենց համայնքը։

- Պարոն Սադոյան, Ձեր հարցազրույցներից կարելի է եզրակացնել, որ նախընտրական քարոզչության մեխ եք ընտրել տնտեսական հիմնախնդիրները, ինչո՞ւ։

- Որովհետև թերհավատությամբ եմ վերաբերվում այն պատգամավորներին և պատգամավորության թեկնածուներին, որոնք ունենալով կոնկրետ մասնագիտություն և  այդ ասպարեզում հաջողություններ՝ հանկարծ նախընտրական շրջանում ավելի շատ սկսում են խոսել այն բաների մասին և խոստումներ տալ այն հարցերի շուրջ, որոնց մասին մինչ այդ կա՛մ պատկերացում չեն ունեցել, կա՛մ էլ, եթե ինչ-որ բան էլ գիտեն, ապա դա, մեղմ ասած, մակերեսային է։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, այդ իսկ պատճառով տրամաբանական է, որ իմ նախընտրական ծրագրերում շեշտը դնում եմ տնտեսական հիմնախնդիրների վրա

- Ձեր կարգախոսն է Նորուժ, նորմոտեցում, բայց լինելով Հանրապետական կուսակցության Կենտրոնի տարածքային կազմակերպության ղեկավար և, բնականաբար, այդ կուսակցության գաղափարական դրույթների կրողը՝ Դուք միգուցե  նոր մարդ եք, սակայն Ձեր գաղափարները դժվար թե կարելի լինի նոր անվանել։

- Եթե նկատի ունեք, որ իմ գաղափարական հենքը պետք է լինի ՀՀԿ-ի գաղափարախոսության տիրույթում, ապա Դուք, իհարկե, ճիշտ եք նկատում։ Սակայն մեր կուսակցության գաղափարախոսությունը կարծրացած համակարգ չէ։ Քաղաքական գործընթացները և պետության կառավարման համակարգը, առավել ևս երբ քաղաքական մեծամասնության մեջ ես գտնվում, պահանջում է ամենօրյա աշխատանք, հատկապես, երբ խոսքը գնում է օրենսդրական աշխատանքի մասին։ Այնպես որ, գաղափարախոսությունն էլ անընդհատ արդիականացնելու և կյանքի մարտահրավերներին համահունչ դարձնելու կարիք ունի։

- Բայց Դուք իրո՞ք հավատում եք, որ  Երևանի կենտրոնում թեկնածուների միջև քաղաքական պայքարը ծավալվելու է գաղափարների կամ ծրագրերի, այլ ոչ թե այ՝ քաղաքականության հետ որևէ կապ չունեցող գործոնների միջև։

- Նախ թիվ 9 ընտրատարածքը ոչ միայն Կենտրոնն է ներառում, այլև Աջափնյակի մի մասը։ Ինչ վերաբերում է պայքարին, ապա, իհարկե, շատ կցանկանայի, որպեսզի «բախումները» լինեն ծրագրերի շուրջ, բայց նաև այնքան միամիտ չեմ, որ հավատամ, որ բոլորն են դրան պատրաստ։ Ողջ խնդիրն այն է, որ մեզանում պատգամավորի ինստիտուտը որոշակի առումով այն աստիճանի է վարկաբեկված, որ ստիպված ես լինում ուրիշի արած-չարածի համար էլ ընտրողից բողոքներ լսել։ Բայց սա նույնպես շատ բնական եմ համարում, քանի որ զարգացած երկրներում պառլամենտարիզմի ինստիտուտը մի քանի տասնյակ տարիներում է ձևավորվել։

- Պարոն Սադոյան, որպես տնտեսագետ, ի՞նչ առաջնային նպատակ եք Ձեր առջև դնելու  պատգամավոր ընտրվելուց պես։

-       Ես կարծում եմ, որ տնտեսական աճը մեր երկրում ակնհայտ և անվիճելի փաստ է։ Սակայն փաստ է նաև այն, որ առայժմ, ցավոք, այդ աճը մարդիկ, ինչպես ժողովուրդն է ասում, «իրենց կաշվի վրա» դեռ  չեն զգում։ Իսկ նշածս նպատակին հասնելու համար խոչընդոտ են հանդիսանում ստվերային տնտեսությունը, հովանավորչությունը և շուկայի առանձին հատվածներում մենաշնորհի գերիշխանությունը։ Իսկ դա առաջին հերթին լուրջ հարված է հասցնում փոքր և միջին բիզնեսի ծավալմանը և զարգացմանը։ Եվ դա այն դեպքում, երբ մեր երկրի բնակչության մեծամասնությունը հենց փոքր և միջին բիզնեսի ոլորտում է ներգրավված։ Բացի այդ, կարծում եմ, որ ոչ միայն ինձ է տհաճ տեսնել ԱԺ դատարկ դահլիճը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով պատրաստվում է մտնել խորհրդարան, պետք է առաջին հերթին հասկանա, որ նա գնում է աշխատելու, այլ ոչ թե վայելելու։

-       Այսինքն՝ Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ Դուք պարտաճանաչ  պատգամավոր եք դառնալու

-       Հավաստիացնում եմ Ձեզ, որ ես պարտաճանաչ եմ  ինձ վստահված ցանկացած գործում։ Եվ սա դատարկ խոսքեր չեն։

-       Ինչ էլ, որ ասեք մինչև մարդիկ, ինչպես որ Դուք եք ասում իրոք «իրենց կաշվի» վրա չզգան, որ իրենց կենսամակարդակը բարձրանում է, միևնույն է ամեն ինչ, որպես դատարկ խոսքեր են ընկալելու, համաձա՞յն չեք։

-       Համաձայն եմ, այդ իսկ պատճառով իմ գործնեության ծրագրում նախանշում եմ չափազանց մեծ ուշադրություն դարձնել սոցիալական հիմնախնդիրներին, ընդ որում, թե օրենսդրական դաշտի կատարելագործման և թե ընտրողներիս կոնկրետ սոցիալական հոգսերը թեթևացնելու առումով։ Դրան են նպատակաուղղված լինելու «Կենտրոն» թաղապետարանում, ինչպես նաև ամբողջ ընտրատարածքում ստեղծվելիք «Պատգամավորի գրասենյակների» գործնեությունը։ Դրանք դառնալու են պատգամավոր-ընտրող անմիջական կապի և երկխոսության մշտական գործող կառույց։ Ավելին. մտադիր եմ ստեղծել պատգամավորի փոստի վերլուծության բաժին` անպատասխան չթողնելով ոչ մի նամակ, բողոք և առաջարկություն։ Կարծում եմ, որ առանձին հատուկ և ամենա կարևորը հետևողական ուշադրության կարիք ունեն Հայրենական պատերազմի վետերանները և Արցախյան հերոսամարտի մասնակիցները։ Եվ վերջապես ամենից կարևոր խնդիրներից մեկը, որին ես պետք է հետամուտ լինեմ, դա այն է, որպեսզի արդեն իսկ ընդունված առնվազն թղթի վրա որկայալ օրենքները իրականում գործեն։ Համոզված եմ, որ եթե ընդունված օրենքների մեծ մասը իրական կյանքում աշխատի հիմնահարցերից շատերը այդ թվում և սոցիալական բնույթինը լուծված կլինեն։     



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...