2012-04-02 17:28
Խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական կուսակցությունները և քաղաքականությամբ զբաղվող անհատները հասարակությանն են ներկայացնում իրենց ծրագրերն ու անելիքները, որոնց վրա հիմնվելով քաղաքացին կատարում է իր ընտրությունը: ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը կամուրջ է քաղաքական ուժերի և հասարակության միջև, որպեսզի քաղաքական ուժերը ամսագրի միջոցով ներկայացնեն իրենց ասելիքը, իսկ քաղաքացիներն ունենան կողմնորոշվելու հնարավորություն: ՙԴե Ֆակտո՚ ամսագրի խմբագրությունը որոշել է արդյունավետ օգտագործել այդ կամուրջը` հնարավորություն տալով քաղաքական ուժերին արտահայտվելու: Այս համարում ներկայացնելով ՙԺողովրդավարություն և Աշխատանք՚ կուսակցության գործունեությունն ու ծրագրերը` մենք հավատարիմ ենք մնում մեր որդեգրած սկզբունքներին:
Մենուա Հարությունյան
Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր
Վերադառնալ