09:44
11/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
- Ուրիշները խոսում են, ես գործ եմ անում…

2013-05-31 11:50

«Դե Ֆակտո» 10 (2007թ.)

Հարցազրույց Տիգրան Արզաքանցյանի հետ

- Պարո'ն  Արզաքանցյան, Ձեր հայտնվելը Հայաստանի տնտեսական, այնուհետև քաղաքական կյանքում մի տեսակ անսպասելի էր։ Դուք  նշանավոր մարզիկ եք եղել։ Ինչպե՞ս  եղավ, որ թողեցիք մարզական Ձեր կարիերան և որոշեցիք քաղաքականությամբ զբաղվել։

- Կային որոշակի նախադրյալներ, որ ես այդ որոշումը կայացրի։ Մեր իրականությունում կատարվող շատ երևույթներ, սկսած օրենսդրական դաշտից, մտահոգում էին ինձ։ Ես ցանկացա անմիջական մասնակցություն ունենալ մեր կյանքին վերաբերող շատ հարցերի լուծման գործընթացներին։ Հատկապես բիզնեսի զարգացման ոլորտում լուրջ խոչընդոտներ էի տեսնում, որոնց հանդիպել եմ անձամբ։ Իմ ցանկությունն էր միջամտել այս հարցի կարգավորմանը։ Կարծում եմ՝ այս բնագավառում  կատարված դրական փոփոխությունները կնպաստեն օտարության մեջ ապրող մեր հայերին վերադառնալ հայրենիք ու բիզնես ծավալել հայրենի հողում։

- Ցանկացած մարդ ազատ է քաղաքական կողմնորոշում ընտրելու։ Դուք ընտրել եք Հանրապետական կուսակցությունը։ Որո՞նք են եղել հիմնական շարժառիթները, ինչու՞  հատկապես Հանրապետական կուսակցությունն ընտրեցիք։

- Ես կուսակցական չէի։ Հանրապետականի գաղափարներին ծանոթացա ու հասկացա, որ այստեղ կարող եմ աշխատել։ Կարծում եմ` այսօր ամենագաղափարական կուսակցություններից է Հանրապետականը, որի կուսակից լինելը ունի իր ներքին բացատրությունը։ Ինձ ճանաչողները կհաստատեն, որ դեռ մանկուց աշխատել եմ ուժերիս ներածին չափ ոչ միայն ունեցվածքի համար, այլև փորձել եմ պիտանի լինել մեր քաղաքի ու տարածաշրջանի մարդկանց, քանզի ունեցած մի կտոր հացը պետք է կիսես հարևանիդ հետ։ Չէ՞ որ ես բոլորի նման և՛ որպես մարդ, և՛ որպես գործարար կայանալու ճանապարհին պարտական եմ նաև մեր զոհված տղաներին և նրանց ծնողներին։ Եվ պատահական չէ, որ ես համալրում եմ մի կուսակցության շարքերը, որ ստեղծվել է Գարեգին Նժդեհի գաղափարախոսությամբ։ Այսօր շատ է խոսվում հանրապետությունում առկա տնտեսական աճի մասին։  Առայժմ, ցավոք, մարզերում մարդիկ միայն լսում են այդ մասին։ Այնուամենայնիվ,  ես նպատակ ունեմ ստեղծել աշխատատեղեր, վերագործարկել Գավառի տրիկոտաժի ֆաբրիկան, հյութերի գործարանը և այլն։ Այնպես է ստացվել, որ Գավառում հնարավոր չէ  զարգացնել խաղողագործությունը,  այդ իսկ պատճառով իմ հիմնական բիզնեսը ծավալվել է Գավառից դուրս։ Չորս տարի առաջ ստեղծված հիմնադրամի բարեգործական և այլ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու, նշվելու են բոլոր տոները, օգնություն է ցուցաբերվելու բոլոր անապահով և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, պատերազմի մասնակիցներին։ Այսօր կատարվում են վերանորոգման աշխատանքներ Գավառի հիվանդանոցում,  ծննդատանը։ Նոր տեխնիկայով է վերզինվել  Գավառի հեռուստատեսությունը։   

 - Պարո՛ն Արզաքանցյան, Դուք արդեն մեկ անգամ եղել եք ԱԺ պատգամավոր։ Ի՞նչ է Ձեզ հաջողվել անել խորհրդարանում և ի՞նչն է, որ կիսատ է մնացել որ ուզում եք շարունակել։

- Ես արդեն չորս տարի է՝ հիմնել եմ հիմնադրամ, որը օգնում է սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնց ստացած նպաստները չեն բավարարում իրենց նվազագույն ծախսերը հոգալու համար։ Նրանք գրանցված են համայնքներում, մարզպետարանում, քաղաքապետարանում։ Հիմնադրամը արդեն չորս տարի է՝ ժողովրդին օգնում է ուսման վարձերի վճարման, անհրաժեշտ դեղորայքի տրամադրման, բժշկական ծառայությունների և այլ հարցերում։  Դա նախընտրական փուլում չի եղել։ Ես իմ ցանկությունն եմ իրականացրել ու շարունակելու եմ ավելացնել ժողովրդին օգտակար լինելու իմ ծրագրերը։ Հիմնադրամի օգնությունից օգտվում են ոչ միայն Գավառի բնակիչները.  տարածաշրջանը մեծացրել ենք։ Ավելացել են երեք գյուղ Սևանից, երկու գյուղ Մարտունուց։ Ես տարբերություն չեմ դնում նրանց միջև։ Այսօր արդեն ընդգրկված են 1800 հոգի։ Ես իմ հոգու հանգստության համար եմ արել ու շարունակելու եմ օգնել` անկախ ամեն ինչից։

- Դատելով Հանրապետական կուսակցության  Ձեր հանդեպ  դրսևորած վերաբերմունքիցԴուք կարող էիք ընտրվել ցուցակով։ Ինչու՞ ընտրեցիք մեծամասնական տարբերակը։

- Կուսակցության առաջարկն էր դա ու նաև իմ ցանկությունը։ Եթե կուսակցությունը չառաջարկեր էլ, ես իմ թեկնածությունը մեծամասնականով էի որոշել դնել։ Եթե Հրանուշ Հակոբյանը   գնար  խորհրդարան Հանրապետական կուսակցության մեծամասնական կարգով, ես  չէի գնա։ Այդ հարցը չառաջացավ, և ես որոշեցի թեկնածությունս դնել իմ հայրենի Գավառում։ Շփվելով ժողովրդի հետ, ամեն  անգամ տեսնելով  նրանց վիճակը` իմ գլխավոր նպատակը դարձավ ավելի հաճախ  նրանց հետ հաղորդակցվել։ Հետո որոշեցի մեծամասնականով ընտրվել։ Ուզում եմ իմ հնարավորությունները ներդնել,  դրա հետ մեկտեղ` ստեղծել աշխատատեղեր, բարելավել կյանքը և՛  իմ ուժերով, և՛ կուսակցության։ Ամենադաժան վիճակն այսօր մեր տարածաշրջանում է։ Ժողովուրդը թողնում է իր տներըերիտասարդները գնում են Ռուսաստան կամ այլ երկրներ՝ փող աշխատելու, որի հետևանքով տուժվում են ընտանիքները, երեխան չի ստանում լիարժեք դաստիարակություն, ընտանիքներ են քանդվում։ Ես ուզում եմ, որ այդ երիտասարդները  իրենց հայրենիքում աշխատեն՝ թեկուզ փոքր գումարներ։ Դռան դիմացի կոպեկը այնտեղի հարյուրավոր դոլլարներից թանկ է։ Պարզապես պետք է տալ նրանց այդ հնարավորությունը։ Ասես, որ այս ճանապարհին քեզ ոչ ոք չի խանգարի, ոչ ոքի դու կաշառք չես տա, վստահությամբ  աշխատիր։ Ես այցելում եմ գյուղեր, գյուղապետերից  տեղեկանում`  ինչ խնդիրներ կան։ Հետո  աշխատում եմ օգտակար լինել,  ոչ ընտրվելու  համար, որ իմանան իսկական գործարար մարդն ով է։ Ուրիշները խոսում են, ես գործ եմ անում

- Դուք նաև լուրջ գործարար եք։ Բազմաթիվ մարդիկ են աշխատում Ձեր ձեռնարկություններում։ Եթե գաղտնիք չէ, որտե՞ղ եք  ձեռք բերել Ձեր ունեցվածքը, ի՞նչ ճանապարհներով։ Գիտեմ` ոչ Հայաստանում ու Հայաստանի բյուջեի հաշվին։

-  Ես իմ բիզնեսի գործունեությունը ծավալել եմ Ռուսաստանում։ Տարիների ընթացքում զարգացրել եմ բիզնեսս։ 1989-ական թվականներին Հայաստան եմ ուղարկել 300-ից ավելի կարի մեքենա, կտորեղեն, Գավառում ստեղծել եմ աշխատատեղեր, կարի ֆաբրիկա եմ հիմնել։ Այն ժամանակ օգնել եմ սնունդով, հագուստով, ինչով կարողացել եմ։ Ունեցել եմ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություն, բենզինի, նավթի , երկաթի, փայտի հետ եմ աշխատել։ Հետո վաճառել եմ բիզնեսս, եկել եմ Մոսկվա, հետո գնացել եմ Ուկրաինա, այնտեղ  բացել եմ շամպայնի, օղու, գինու արտադրություն։ Մեր ընտանիքի հետ պատահած դժբախտ դեպքից` եղբորս կորուստից հետո, եկա Գավառ։ Կարող եմ ասել, որ օտար երկրում ունեցածդ քոնը չէ, ուրիշինն  է։ Մենք այստեղ ինչ ունենքսա է մերը։ Ես 11 երկրներից հանեցի իմ ներդրումներըբերեցի Հայաստան՝ առանց վախենալու։ Այսօր արդեն ոչ միայն ապահովել եմ իմ ընտանիքին, այլև ընկերներիս, հարազատներիս, Գավառի բնակչությանն եմ աջակցում նաև հիմնադրամի միջոցով։ 1280 հոգուց ավել աշխատող ունեմ, ևս 1000 հոգի աշխատող պետք է ավելանան։   Նոր սարքավումներ ենք պատվիրել, գուլպաներ պետք է արտադրենք։  Սևանի ավազանում ունենք սեփական բնական ռեսուրս` չիչխան, շուտով չիչխանի, մասուրի հյութ պետք է արտադրեմ, աշխատատեղեր ստեղծեմ։ Արտադրանքս պետք է արտահանեմ, որակ ցույց տամ։

 - Խորհրդային միության քանդվելուց հետո հայկական կոնյակի անունն ու որակը սասանվեց աշխարհում։ Դուք կոնյակ արտադրող ամենամեծ ընկերություններից մեկն եք։ Ձեզ հաջողվե՞ց բարձրացնել հայկական կոնյակի արժանապատվությունը։ Գիտեմ նաև, որ արտադրությունը ղեկավարում է Ձեր մայրը։

- Առաջին խաղողը ես եմ կանխիկ գումարով գնել գյուղացուց, որ խաղողի այգիները չքանդեն։ Ես եմ փրկել խաղողը։ Հետո՝ 1998-ի սեպտեմբերին, գործարանս պայթեցրին, որ ես վախենայի, կանխավճար չտայի գյուղացիներին։ Ես ոչ ոքից էլ չվախեցա, շարունակեցի աշխատանքս։ Այսօր ունեմ մեծ կոլեկտիվ։ Ունեմ իմ այգիները։ Իմ ընկերությունը ալկոհոլային խմիչքներ արտադրող  Հայաստանի առաջին ընկերությունն է։ Հենց ես եմ Երևանի կոնյակի գործարանի նախկին տնօրեն Հերոյան Ալբերտի հետ  ստեղծել  ու պահել կոնյակի գինը արտասահմանում։ Այնպիսի տեսականի կա, որ ֆրանսիական կոնյակներից թանկ է։ Չորս տարի ես ինքնաթիռներով կոնյակ եմ արտահանել, քանի որ արտահանման այլ տարբերակ չկար Հայաստանում։ Գոնե այդպես կարողանում էի աշախատավարձերը  վճարել ու մի փոքր էլ օգուտ ունենալ։

 - Մի շրջան մամուլում քննարկվեց Մոսկվայում Ձեզ հետ պատահած մի դեպք, որն առնչվում էր կազինոյի հետ։ Այդ լուրերի ո՞ր մասն էր ճիշտ, ո՞րը՝  սուտ։

- Ես կայացած բիզնեսմեն եմ, ունեմ իմ գումարը։ Եթե այդ դեպքը կապված լիներ  կազինոյի պարտքի հետ, ես կասեի այդպես է։ Ես պարտք չեմ եղել ոչ ոքի։ Ընկերոջս կնոջ խնդրանքով մտել եմ կազինո և տեսնելով  իմ ընկերոջը  հարբած վիճակում՝ օգնել եմ դուրս հանել այնտեղից։ Նա այնտեղ  վատնել էր իր գումարները։ Հետո ինձ կանչեցին  մի սենյակ, որտեղ կային  զինված մարդիկ։ Իրենց ասածն այն էր, թե ես ինչու եմ խանգարում, չեմ թողնում, որ  ընկերս շարունակի խաղը։

- Ձեզ ճանաչողները ասում են, որ Դուք շատ  ընկերասեր ու շփվող մարդ եք։ Չնայած լինելով քյավառցի, ինչպես նաև Գավառի պատվավոր քաղաքացի՝  ինչքան լսել եմ, չեք խմում։ Դա ճի՞շտ է։

- Ես շամպայն էլ չէի փորձել, վերջին երկու տարիներին եմ փորձել։ 17 տարի սպորտով եմ զբաղվել` չեմ խմել, չեմ ծխել։ Տարբեր մարդիկ ունեն տարբեր հոբբիներ, հաճույքներ։ Ես գնում եմ մարզասրահ, այնտեղ զբաղվում եմ։ Սիրում եմ լողով , բոքսով զբաղվել, շախմատ խաղալ։ Սիմվոլիկ կարող եմ խմել։

- Լինելով երիտասարդ` Դուք հասցրել եք հինգ երեխա ունենալ։ ԲրավոՁեզ։ Ինձ հասած տեղեկությունների համաձայն` ուզում եք յոթ երեխա ունենալ։ Ճի՞շտ է դա, թե ուզում  եք ավելին ունենալ։

 - Ճիշտ է` ուզում եմ յոթ երեխա  ունենալ։ Եղբորս հետ պատահած դժբախտ դեպքից հետո ես մնացի մենակ` ոչ քույր ունեմ, ոչ եղբայր։ Ցավը ինձ շատ զգացնել տվեց, որ մենակ լինելը լավ բան չէ։ Ես ունեմ հնարավորություններ նրանց դաստիարակելու, ապահովելու համար։ Թող շատ լինեն, անհրաժեշտության դեպքում միմյանց օգնեն, պահեն։ Արյունակից եղբայր ունենալը ուրիշ է։ Ինչքան էլ հարազատ ընկեր ունենաս, հարազատ եղբայրը, հարազատ քույրը ուրիշ է, ինչպես հայրենիքն է ուրիշ…

                                                                          Հարցազրույցը՝  Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...