00:55
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արցախյան ազատամարտին տարած հաղթանակը մեր արժանապատվությունն է, հպարտությունն ու պատիվը

2013-05-10 14:34

                           «Դե Ֆակտո» 72 (2012թ.)

Շուշան Պետրոսյան, երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

- Հարգելի՛ Շուշան, մայիս ամիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է, իսկ 2012թ. մայիսի 9-ին տոնեցինք Շուշիի ազատագրման ևպաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակը։ Ո՞րն եք համարում մեր հաջողության գրավականը։

-Դա հաջողություն չէր, այլ  երկար սպասված երազանք՝ լինել անկախ  ևնույնիսկ պատմական տարածքներ ազատագրել։ Արցախյան ազատամարտին տարած  հաղթանակն ուղղակի մեր արժանապատվությունն է, հպարտությունն ու պատիվը։

-Կա՞ն սիմվոլներ, որոնք Ձեզ համար խորհրդանիշն են Արցախի, Շուշիի ազատագրման։

-Կան… Լաչինի ճանապարհին աճող նռենիները, Վազգեն Սպարապետը, Կոմանդոսը, Դեդը, Լեոնիդ Ազգալդյանը, Դուշմանը... շատ-շատ են այդ խորհրդանիշերը։ Ազատ սավառնող ամեն արծիվ, դիրքերում կանգնած ու սահմանը հսկող ամեն զինվոր  խորհրդանշում է Արցախը։ 

-Ձեր կատարմամբ բազմաթիվ հայրենասիրական երգեր են հնչել ևսիրվել ժողովրդի կողմից։ Ո՞րն է Ձեզ համար ամենասիրելի երգը, որը կատարելիս առանձնակի հուզմունք եք ապրում։

-Միշտ ու միշտ «Երկիր հայրենի»-ն, «Իմ անուշ հայրենիքը», «Հայոց հովիկը», «Լեռան լանջինը», «Առաքել Մուշեղը», ո՞ր մեկն ասեմ։

-Դուք այն եզակի երգչուհիներից եք, ով երբեք չի մոռացել հայ զինվորին, հաճախակի համերգներով հանդես եք եկել զորամասերում։ Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է այսօր հայ երիտասարդը զինված հայրենասիրություն կոչվող զենքով։

-Եթե բանակ գնացած ու մեր տղերքին տեսած չլինեի, թերևս, պատասխանս հուսահատական կլիներ, բայց  կան լավ հայեր, կարգին հայորդիներ՝ ամուր ոգով, խելացի, սրամիտ, նվիրված։ Հայրենասիրությունն այլևս զենք չէ, օրինաչափություն է։ Ինչպես մայրասիրությունը, այնպես էլ հայրենասիրությունը պետք չէ բարձրաձայնել ևարժեզրկել՝ այդ բառն ամեն քայլափոխին օգտագործելով։ Լավ է քիչ ասել ու այդպես ապրել։

-Համոզված եմ, որ բազմիցս եղել եք Արցախում։ Երբ առաջին անգամ տեսաք Արցախը, ինչո՞վ այն Ձեզ գրավեց, պատմեք, խնդրեմՁեր տպավորությունների մասին։

-Առաջին անգամը չեմ մոռանա երբեք։ Պատերազմ էր… զինադադարից անցել էր 40 օր։ Նույն հպարտությունը, որ ունեի 18 տարի առաջ անցնելով ավերակ Ստեփանակերտի  միջով, ունեմ նաև այսօր, բան չի փոխվել, այս ազատամարտն իմ ևիմ հայի տեսակի համար մի փրկարար օղակ է, աշխարհին արժանապատիվ նայելու ձեռքբերում, լայն ժպիտ ու զգոն հայացք։ Հաղթանակած բանակը միշտ պիտի պատերազմի պատրաստ լինի, հատկապես երբ շրջապատված է նմաններով։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...