00:57
12/04/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ամեն անգամ նույն սխալը կրկնելով՝ մենք կորցրինք մեր պատմական հայրենիքը

2013-05-07 11:06

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Ֆեյսբուքյան ակտիվիստ Զոհրապ Եգանյանի գրառումը

 Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ, ինչքան որ ինձ հիշում եմ, միշտ փորձում եմ հասկանալ ցեղասպանության պատճառները, թե ովքեր են մեղավոր, ինչու ժամանակի հայ մտավորականությունն ու հոգևոր դասը չկարողացան կանխել դա, պարզ է չէ, որ կային շատ ազդեցիկ հայեր, շատ հարուստ հայեր, որոշակիորեն կային նաև ազգային ինստիտուտներ և այլն։ Դժվար բան է այս պարագայում սթափ դատելը, քանզի շատ նուրբ ու էմոցիոնալ հարց է ցանկացած հայի համար։ Չեմ ցանկանում ոչ մեկին, ոչ մի քաղաքական ուժի մեղադրել ցեղասպանությանն իր անհեռատես քայլերով նպաստելու մեջ, սակայն անընդհատ մի օրինակ եմ ինքս ինձ բերում, հնարավոր է նաև, որ օրինակս տեղին չէ, բայց հաստատ մտածելու առիթ կարող է տալ։ Ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ կանեի ես, եթե իմ երկրում X ազգություն, իր գործողություններով անընդհատ թուլացնի իմ երկրի հիմքերը, բացեիբաց սատարի իմ թշնամի ադրբեջանին, ասենք արցախյան պատերազմի ժամանակ անցներ ադրբեջանի կողմը և դա աներ մի քանի անգամ։ Ինձ թվում է՝ ես կցանկանայի հարմար առիթի դեպքում այդ ազգի քոքը կտրել։

 Հ.Գ X-ը օսմանյան կայսրությունում ապրող հայերն են, ադրբեջանը դա այն ժամանակվա Ռուսական Կայսրությունն էր, իսկ պատերազմները դա ռուս-թուրքական 1806-1812, 1828-29, 1853-56, 1877-78, 1914-18 (աշխարհամարտ) պատերազմներն էին, որոնց ընթացքում, եթե չեմ սխալվում, ապա բոլոր դեպքերում մենք կռվել ենք ռուսների կողքին թուրքիայի դեմ։ Ես կողմ եմ պայքարին ու ազատությանը, բայց հույսը դնելով միայն սեփական ուժերի վրա, ամեն անգամ նույն սխալը կրկնելով մենք կորցրինք մեր պատմակա հայրենիքը։




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...