06:00
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սոնա

2013-05-06 11:11

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Սիրո ալիք

Պատանին երազում էր մի օր երգել իր սիրելի երգչուհու հետ, և տարիներ անց նրա երազանքն իրականացավ… Ո՛չ, սա ռոմանտիկ հոլիվուդյան ֆիլմի սցենար չէ, սա երգչուհի Սոնայի և երգիչ Արմեն Հովհաննիսյանի «Սիրո ալիք» երգի նախապատմությունն է։

 Ապրիլի 17-ին SPRING PR ընկերության նախաձեռնությամբ Yans ակումբում կայացավ երգչուհի Սոնայի և Արմեն Հովհաննիսյանի նոր` «Սիրո ալիք» տեսահոլովակի շնորհանդես-ասուլիսը։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում երգչուհի Սոնան պատմեց, թե ինչպես տարիներ առաջ երաժիշտ Արմեն Հովհաննիսյանի հետ Ռուսաստանում տեղի ունեցած համագործակցության ընթացքում ծնվեց զուգերգով հանդես գալու գաղափարը։

Արմեն Հովհաննիսյանն էլ իր հերթին պատմեց, թե ինչպես դեռ «Մեր բակը» ֆիլմից գերվել էր Սոնայի ձայնով ու տաղանդով։ Ռուսաստանյան ծանոթության համար անչափ ուրախ էր և հույս ուներ, որ ապագայում գեղեցիկ զուգերգ կկատարեն միասին։

Սոնան զուգերգեր ունի, բայց հայերեն լեզվով սա նրա առաջին կատարումն է։

Ինքը` Սոնան խոստովանում է, որ վախենում էր հայերեն լեզվով երգ կատարելուց։ Սակայն ամիսներ առաջ, երբ Երևան կատարած գործուղումներից մեկի վերջին օրը իրեն առաջարկեցին լսել երգահան Արա Հովհաննիսյանի ստեղծագործությունները, նա ներկայացված բազմաթիվ երգերից անմիջապես հավանեց հենց «Սիրո ալիք» երգը, սակայն որոշեց մտածել յոթ երգի շուրջ։ Երգչուհին Արմեն Հովհաննիսյանին ուղղարկեց Արա Հովհաննիսյանի 7 ստեղծագործություն, որոնցից երգիչը նույնպես ընտրեց «Սիրո ալիքը»։

«Համագործակցության առաջին իսկ պահից ես ու Սոնան համակարծիք էինք բոլոր կարևորագույն հարցերի վերաբերյալ և հեշտությամբ էինք համաձայնության գալիս ցանկացած հարցի շուրջ` գործիքավորողի ընտրության, ռեժիսորի, տեսահոլովակի սցենարի վերաբերյալ»,- նշում է Արմեն Հովհաննիսյանը։

Տեսահոլովակը նկարահանվել է Դուբայում և Երևանում։

Նույն օրը երեկոյան հայ շոու-բիզնեսի բազմաթիվ աստղերի, արվեստի, մշակույթի ներկայացուցիչների մասնակցությամբ համալիրում կայացավ տեսահոլովակի շնորհանդեսը, իրենց կատարումներով Սոնային և Արմենին շնորհավորեցին Մերի Մնջոյանը, Հովհաննես Անդրեասյանը, Նարեկ Գևորգյանը, Աննա Պապյանը։

Երեկույթը շարունակվեց Jam session ձևաչափով։

Երեկույթին ներկա էին հատուկ հյուրեր՝ մշակույթի‚ բիզնես և պետական ոլորտներից‚ ներկայացուցիչներ լրատվամիջոցներից և շոու-բիզնեսից։

Պատրաստեց Թեհմինա Արզումանյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...