06:26
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ինչ է տարել Յաննին Հայաստանից

2013-04-10 11:41

                               «Դե Ֆակտո»  64 (2011թ.)

Արդեն իրականություն է դարձել հարյուրավոր հայերի երազանքը. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 23-ին կայացավ աշխարհահռչակ հույն երաժիշտ Յանիի և նրա նվագախմբի համերգը` ‚Երաժշտություն, որը հուզում է ողջ աշխարհըե խորագրի ներքո։ Երաժիշտը հատուկ հայ հանդիսատեսի համար մի շարք անակնկալներ էր պատրաստել, ներկայացվող մոտ 20 հին ու նոր ստեղծագործությունների մեջ փոփոխություններ արել։ Համերգից հետո իր տպավորությունները Յաննին կիսեց Slaq.am-ի հետ բացառիկ հարցազրույցում։

«Սիրեցի Հայաստանը` հենց օդանավակայանից իջա։ Բոլորը ժպտում էին ինձ, բոլորը գեղեցիկ են... Մեզ մեր սեփական տանն ենք զգում։ Հիմա ցավով եմ նշում, որ Հայաստան կատարած այցս այսքան ուշացել է, կփորձեմ գոնե մեկ- մեկուկես տարի ընդմիջումից հետո կրկին լինել այստեղ»,- ոգևորությամբ ասաց Յաննին, իսկ հետո ավելացրեց.

 ‚Շատ գոհ եմ հայ հանդիսատեսից, ես իմ երևանյան համերգը համարում եմ իմ լավագույն համերգներից մեկը, կարող եմ ասել, որ երբևէ ունեցած ամենալավ հանդիսատեսն էր հայ հանդիսատեսը։ Առաջին անգամն եմ Հայաստանում։

Խոստանում եմ, մեկուկես տարի անց կրկին կվերադառնամ նոր համերգային ծրագրով։

 Շատ ջանք ու ժամանակ պահանջվեց ինձնից այս համերգն իրականություն դարձնելու համար, բայց երբ համերգի ողջ ընթացքում ես տեսա հանդիսատեսի ոգևորությունը, սերը` իմ երաժշտության նկատմամբ և այն, թե ինչպես էր հանդիսատեսը վերջում ինձ ձայնակցում, անկեղծ եմ ասում, փշաքաղվել էի, և իմ ոգևորությունը անմիջապես փոխանցվեց ինձ նվագակցող ամբողջ խմբի անդամներին։ Հավատացեք, այդ հուզմունքից և հանդիսականից փոխանցված ջերմությունից մենք չկարողացանք նույնիսկ գիշերը քնել։

 -Չե՞ք պատրաստվում առաջիկայում Ձեր երաժշտական ցանկում հայկական երաժշտություն կամ զուտ հայկական էլեմենտներ ներմուծել։

 -Իմ երգացանկում արդեն իսկ օգտագործվել է դուդուկը և Սամվել Երվինյանի միայն ջութակի հնչյունները, որն ի դեպ հենց հայկական մեղեդիներ ու հայկական ոճ է հաղորդում երաժշտությանը։

Շատ հնարավոր է, որ նորից իմ ցանկում ներառվի մեկ այլ հայկական գործիք, ինչու չէ, նաև հայկական երաժշտություն։ Այս պահին կդժվարանամ ստույգ նշել, թե հայկական որ երգը կամ որ մեղեդին կներառեմ, քանի որ անուններ չգիտեմ, բայց առաջիկայում խիստ հավանական է, որ նորից օգտագործենք հայկական էլեմենտները։

 

Երբ երաժշտություն ես նվագում` պետք է այդ ամենը զգաս, իսկ երբ երաժիշտն այդ ամենը զգում է` ուրեմն նա կարողանում է լավ մատուցել։ Չէի ցանկանա նեերկայացնել մի բան, որը կեղծ է։ Կարծում եմ` ամեն ինչ պետք է հոգուց գա, չմոռանանք, որ հատկապես հայկական մեղեդիները վերարտադրելիս պետք է դրանց մեջ հոգի դնել, իսկապես այն իմ հոգուց պիտի հնչի։

 -Ինչպե՞ս եք ծանոթացել Սամվել Երվինյանի հետ...

 -Առաջին անգամ ինձ Սամվելին ներկայացրեց Պեդրոն, ով իմ խմբի դուդուկահարներից է, նա ինձ ասաց, որ ինքը շատ լավ ընկեր ունի, ով ‚ջութակի Աստվածն էե։

Երբ Սամվելը եկավ և ընդամենը մեկ րոպե նվագեց ինձ համար` ինձ դա բավական էր, որ ես հասկանայի, թե ինչ հնարավորություններ կարող է ունենալ այդ հայ երաժիշտը։ Նա միանգամայն այն մարդն է, ով ինձ հետ պետք է շարունակեր աշխատել։

 -Ես տեղյակ եմ, որ Դուք ինքնուս եք, արդյո՞ք դա Ձեզ չի խանգարում, չե՞ք բարդույթավորվում  այդ բացի պատճառով։

 -Ես ազատությունն եմ նախընտրում, նաև երաժշտության մեջ, և ինձ համար երաժշտությունը կարծես թե հեղուկ լինի։

Եթե ես երաժշտական օրենքներով աշխատեի, ես սիմֆոնիայի մեջ իրավունք չէի ունենա դուդուկ օգտագործել, բայց այսօր այդ համադրությունը բոլորն են սիրում։

Ինձ մոտ լսողությունը շատ ավելի ուժեղ է, շատ ավելի կարևոր գործոն, և ինձ համար ամեն մի նոտան այլ կերպ եմ ըննկալում, իսկ այդ հանգամանքն իմ ստեղծագործությունների մեջ շատ է ինձ օգնում, գուցե ավելին` քան տեսական գիտելիքները երաժշտական բնագավառում։

 -Շատ համաշխարհային աստղեր Հայաստան և  հատկապես Ղարաբաղ այցելելիս հայտնվում են Ադրբեջանիսև ցուցակումե։ Այդ առումով Դուք մտավախություն չունե՞ք, չէ՞ որ ունկնդիրների մեծ դաշտ եք կորցնում ։

 -Երբ հայ ազգը նման ընդունելության արժանացրեց ինձ, իմ խմբին, ես հասկացա, որ ինձ այլևս ոչինչ չի վաղեցնում, այլ ընդհակառակը` ավելի է պարտավորեցնում կրկին հյուրախաղերով գալ Հայաստան։ Ինչ խոսք, կուզենայի, որ աշխարհի բոլոր երկրներում իմ երաժշտությունը մատուցեի անխտիր, առնչվեի այլ մշակույթների հետ, ներկայանայի  բոլոր ազգերին։

 -Իսկ ի՞նչ եք Ձեզ հետ տանելու Հայաստանից։

 -Առաջին օրը, երբ ես Հայաստան եկա, տպավորվեցի միանգամից.  գիշեր էր, ձեր Հանրապետության հրապարակը տեսա, որը շատ գեղեցիկ էր, անչափ տպավորիչ`  իր լուսավորթյուններով և ջերմ մարդկանցով, հոգիս միանգամից լցվեց։

Ես անչափ  հավանել եմ հայկական ուտեստները` զանազան, գունեղ ու ախորժելի, ցավում եմ, որ դրանց  անունները ես չեմ հիշում։ Հայաստանից ես կտանեմ ժողովրդի ջերմությունն ու նրանց սերը, հավատացնում եմ ձեզ, սեպտեմբերի 23-ի երեկոն ես երբեք չեմ մոռանա։

 Անի Մարկոսյան

Slaq.am - Լրատվական աղբյուր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...