06:18
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սյուզան Մարգարյան

2013-04-06 14:49

«Դե Ֆակտո» 46 (2010թ.)

Սյուզան Մարգարյան

-Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար  Մայրության և գեղեցկության  տոնըինչպե՞ս եք նախընտրում անցկացնել տոնական օրը։

Կարծում եմ, որ հայերիս համար այս գարնանային գեղեցիկ տոնը մեծ խորհուրդ ունի։ Եվ իսկապես, չբավարարվելով Մարտի 8-ով` Կանանց միջազգային օրով, հայկական տոնացույցում ավելացավ ևս մեկ տոն` Ապրիլի 7-ը` Մայրության և գեղեցկության օրը, և,  իրոք, դարձավ կանանց մեծարման, գնահատման, արժևորման մեկամսյակ։ Թեպետ կարծում եմ` հայ կինը և առհասարակ կինն արժանի է մեծարման ողջ տարվա ընթացքում։ Տոնական այդ օրերին փորձում եմ համատեղել ընտանիքը և աշխատանքը։

-Ի՞նչ նվերներ եք սիրում ստանալ և ի՞նչ սպասելիքներ ունեք։

 Որևէ սպասելիքներ չեմ ունենում, քանի որ ընտանիքիս անդամների կողմից մեծ ուշադրության եմ արժանանում։ Յուրաքանչյուր տարի ցանկություններս տարբեր են լինում, այս տարի ցանկանում եմ, որ մեր մեծ ընտանիքը լինի երջանիկ և միշտ լավ տրամադրությամբ, ինձ համար ամենամեծ նվերն է` տեսնել մեր բալիկներին անհոգ ու երջանիկ։

-Ի՞նչ հետաքրքիր պատմություն կհիշեք տոնի հետ կապված կամ ինչ յուրահատուկ նվեր եք ստացել։

 Յուրահատուկ ասվածը շատ անհատական է։ Ամուսինս, ունենալով հումորի բարձր զգացում, միշտ յուրօրինակ և հետաքրքիր նվերներ է մատուցում։ Ամեն տարի տոնական օրվա նախօրեին` գիշերը ժամը 12-ին,  նա ինձ ծաղիկներ է նվիրում։ Յուրահատկությունն այն է, որ և  սիրում եմ ստանալ խոհանոցային պարագաներ, ինչպես նաև ջրաներկ։ Տոնական այդ օրերին վաղ առավոտից հնչում է դռան զանգը... Ծաղիկներ եմ ստանում թե՛ հարազատներից, թե՛ ընկերներից և թե՛ իմ սիրելի երկրպագուներից, ինչը շատ հաճելի է ինձ։  

-Ձեր բարեմաղթանքները։

Առաջին հերթին ջերմ սրտով հայ կանանց  կբարեմաղթեմ անհոգություն, քանի որ հայ կնոջը հատուկ է չեղած հոգսը իր վրա վերցնելը, իրականում  մենք շատ հոգատար ենք և մեծ ուժ ունենք դրա համար։

Կանանց մաղթում եմ առողջություն, անհոգություն, և որ միշտ ժպտան։

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...