02:09
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայ-վրացական հարաբերությունների զարգացման արդի փուլը իրատեսական հայացքով

2013-03-26 14:18

«Դե Ֆակտո» N73 (2012թ.)

Պետք է նկատենք, որ վերջին  շրջանում զարգանում են հայ-վրացական հարաբերությունները՝ ընդլայնելով համագործակցության շրջանակները: Հատկապես սերտանում են տնտեսական կապերը. հայերի ներդրումները Վրաստանում գնալով ավելանում են, հայ հասարակության մեծամասնությունը նախընտրում է ամռանն իր հանգիստն անցկացնել Վրաստանում, ինչը խոսում է այդ երկրի  նկատմամբ հայերի վստահության մասին:    

Իհարկե, չենք կարող չնկատել հոգևոր-մշակութային հարաբերություններում երբեմն ծագող կոնֆլիկտները, սակայն հայ-վրացական դարավոր բարեկամությունը թույլ չի տա, որ դրանք խորանան:  Կարծում եմ՝ երկու պետությունների միջև  ծագող ցանկացած  խնդիր ենթակա է բանակցությունների միջոցով լուծման: Այդ հարցում շատ կարևոր  է Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատանքը:

Արդեն մեկ տարի է, ինչ Վրաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել Հովհաննես Մանուկյանը, ում աշխատանքը արժանի է բարձր գնահատականի: Նա կարողանում է լիովին տիրապետել իրավիճակին և ծագող խնդիրներին գտնել համապատասխան լուծումներ, ինչը կնպաստի մեր հարևան պետության հետ զարգացող հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը:

Վերջերս մեր ստեղծագործական խումբը մեկնեց Թբիլիսի, հանդիպեց հայ և վրաց պաշտոնյաներին՝ պարզելու, թե ինչպիսին են իրականում հայ-վրացական հարաբերությունները, ինչպիսի վերաբերմունք ունեն վրացիները հայերի նկատմամբ, ինչպիսի քաղաքականություն են վարում վրացական իշխանությունները: 

ՙԴե ֆակտո՚ ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին, ով իր հարցազրույցում առավել իրատեսական հայացքով ներկայացնում է հայ-վրացական հարաբերությունների զարգացման արդի փուլը:    

 Մենուա Հարությունյան  

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...