20:22
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-03-22 11:29

«Դե Ֆակտո» 35 (2009թ.)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան ամսագրերի շուկայում չկա մի ամսագիը, ոըը կարող է հնարավորություն տալ կայացած կամ նոր կայացող քաղաքական և բիզնես կանանց ներկայացնելու իրենց տեսակետներն ու ապրելակերպը հայ ընթերցողին, մեր ընկերությունը որոշեց պարբերաբար հրատարակել ամսագիր կանանց համար, կանանց աչքերով, կանանց օգնելու նպատակով: Քանի որ այդ ամսագիրն իր ձեռագրով շատ նման է լինելու Դե Ֆակտո ամսագրին, ասել է թե' ներկայացնելու է մեր կյանքր, մեր առօրյան, մեզ հուզող հարցադրումներր' միայն թե կանանց աչքերով, հետևաբար մենք այն անվանեցինք Մադամ Դե Ֆակտո: Կարծում եմ' ամսագի-րր հնարավորություն կտա նաև երիտասարդ աղջիկներին կայանալ և ավելի ճանաչված դառնալ հասարակության համար: Մենք ցանկություն ունենք նաև հնարավորություն տալ հայ տղամարդուն մոտիկից ծանոթանալու քաղաքականապես ակտիվ հայ կանանց:

Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են, և մենք, ինչպես խոստացել էինք, անդրադառնում ենք մայրաքաղաքի խնդիրներին' ներկայացնելով Շենգավիթ համայնքի ղեկավարին և նրա կատարած աշխատանքները:

Այս համարում մենք ներկայացնում ենք նաև Երևան քաղաքից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված անձանց վարկանիշն իրենց ընտրատարածքներում. ցավոք, պատգամավորներից շատերը ցածր վարկանիշ ունեն և, կարելի է ասել, ընդհանրապես վստահություն չեն վայելելու իրենց ընտրողների շրջանում: Կարծում եմ' առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանցից շատերն այլևս չեն լինի խորհրդարանում:

Ով էլ ընտրվի Երևանի քաղաքապետ, շատ ավելի կարևոր է, որ ընտրություններն անցնեն արդար և թափանցիկ, որովհետև դա ավելի ուժ կտա նորընտիր քաղաքապետին, և կբարձրացնի Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 Դե Ֆակտո ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...