14:56
12/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈւԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-03-12 11:56

   «Դե Ֆակտո»  58 (2011թ.)

2006 թվականին լույս տեսավ «Դե Ֆակտո» ամսագրի անդրանիկ համարը, և այդ ժամանակ քչերն էին հավատում, որ ամսագիրը կարող է կայանալ: ժամանակը ցույց տվեց, որ «Դե Ֆակտո»-ն դարձավ մեր իրականության առաջին և միակ հասարակական-քաղաքական կայացած ամսագիրը: Այս տարիների ընթացքում շատերը մեզ քննադատեցին' ամսագիրը կապելով այս կամ այն օլիգարխի կամ քաղաքական դեմքերի հետ, բայց ժամանակը դարձյալ ապացուցեց, որ «Դե Ֆակտո»-ն հա-մենայն դեպս փորձում է լինել անաչառ, իսկ մեր վերլուծություններն ու քաղաքական հարցումները շատ հաճախ լինում են ամենաօբյեկտիվն ու իրականությանը մոտ: 2011 թվականին լրանում է ամսագրի 5-ամյակը, և այս 5 տարիների ընթացքում լույս է տեսել 60-ից ավել ամսագիր, հնարավորություն տալով մեր ընթերցողին' տեղեկություններ ստանալ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում մեր հասարակական-քաղաքական կյանքում: Հայաստանում գրեթե բոլորը տեղյակ են «Դե Ֆակտո»-ի գոյության մասին, իսկ այժմ մենք Փորձում ենք անել այնպես, որ ամսագիրը ճանաչված լինի նաև Հայաստանից դուրս: Դա մեզ մոտ ստացվեց, և 2011 թվականի հունվարի 14-ին «Դե Ֆակտո»-ի ռուսական տարբերակը տպագրվեց Մոսկվայում, ինչը նշանակում է, որ «Դե Ֆակտո»-ն այլևս միայն հայաստանյան ամսագիր չէ: Մոսկվայում հրատարակվելուց անմիջապես հետո «Դե Ֆակտոե ամսագիրը Շվեյցարիայի ժնևքաղաքում կայացած ամենամյա միջազգային 13-րդ «Դարի միջազգային որակ» (Century international quality era award) հեղինակավոր մրցանակաբաշխությանը արժանացավ «Որակի աստղե ոսկե մրցանակի: Սա միայն ամսագրի աշխատակազմի և սեփականատերերի հաջողությունը չէ. սա ես համարում եմ ապացույց, որ Հայաստանում, ցանկության դեպքում հնարավոր է ստեղծել թեկուզ և փոքր, բայց ապագա ունեցող հայկական բրենդ: «Դե Ֆակտո»-ն հայկական առաջին հասարակական-քաղաքական ամսագիրն է, որը կարող եք գտնել Մոսկվայի կրպակներում' ռուսաստանյան և համաշխարհային կայացած ամսագրերի կողքին, և «Դե Ֆակտո»-ն տարածաշրջանի առաջին հասարակական-քաղաքական ամսագիրն է, որը ստացավ միջազգային «Որակի աստղ» ոսկե մրցանակ:

Առաջիկայում ևս մենք կաշխատենք այնպես, որ լինենք առաջինը:

ՄԵՆՈւԱ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...