23:00
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Խուլիո Իգլեսիասը Հայաստանում. նվեր հայ կանաց գարնան տոների առթիվ

2013-03-06 11:50

«Դե Ֆակտո» 81 (2013թ.)

Հայ երաժշտասեր հանդիսատեսի համար այս գարունը բեղուն է լինելու: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գարնանը կհյուրընկալի աշխարհահռչակ երկու արտիստի. մարտի 18-ին Երևանում համերգ կտա Խուլիո Իգլեսիասը, իսկ ապրիլի 20-ին և 21-ին իր երաժշտությունը կներկայացնի Յաննին: Համերգի կազմակերպիչներն են ամերիկյան Global art և հայկական Invitro ընկերությունները: Նախագծերի պրոդյուսեր Արման Ծատուրյանը ՙԴե Ֆակտո՚ մասագրի հետ զրույցում նշեց, որ տարվա ընթացքում այլ հրավերներ ևս լինելու են, և չեն սահմանափակվելու Իգլեսիասի և Յաննիի հյուրընկալությամբ, առաջիկայում ծրագրում են Հայաստան հրավիրել նաև Մարկ Էնթոնիին և Սթինգին:

-Եվ այսպես, պարո՛ն Ծատուրյան, Դուք Հայաստան եք հրավիրել աշխարհահռչակ երգիչ, մի քանի սերունդների կին երկրպագուների, և ոչ միայն, սիրելի, տաղանդավոր ու գրավիչ Խուլիո Իգլեսիասին, ով առաջին անգամ է հանդես գալու մեր երկրում:  Ինչպե՞ս դա հաջողվեց:

-Այո, նա առաջին անգամ է լինելու Հայաստանում, բայց նա շատ բան գիտի Հայաստանի մասին: Համերգը աշխարհահռչակ երգչի 2013թ. համերգային շրջագայության շրջանակներում է, իսկ շրջագայության ծրագրում ընդգրկվել է, քանի որ Խուլիո Իգլեսիասը  հայ ընկերներ ունի և նրանցից բազմիցս լսել է, թե որքան շատ են Հայաստանում իրեն սիրում և որքան սպասված է նա հայ հանդիսատեսի համար: Երբ նրա մենեջմենթով զբաղվող ընկերությունը կապվեց մեզ հետ, մենք էլ մեր հերթին հաստատեցինք նրա սիրված լինելու փաստը և համաձայնեցինք սիրով համագործակցել: Ուստի և որոշվեց մեր երկիրը ևս ընդգրկել այս համերգաշրջանում: Երգիչը մոտ 35 երաժշտի հետ Երևան կժամանի սեփական ինքնաթիռով: Նրա համաշխարհային համերգաշարի մեկնարկը տրվեց փետրվարի 24-ից` Գվատեմալայից, այնուհետև` ՌԴ, Ուկրաինա, Արաբական Միացյալ էմիրություններ, Ֆիլիպիններ, Կորեա, Չինաստան, Սինգապուր, Թայվան, Իսպանիա:

-Իսկ ինչ կասեք տոմսերի արժեքի մասին, արդյո՞ք այն հասու կլինի յուրաքանչյուրին:

-Երկու համերգների տոմսերի գինը կսկսվի 5000 դրամից: Իգլեսիասի համերգի տոմսերի արժեքները կհասնեն մինչև 80000 դրամի: Տոմսերը նախատեսված են հասարակության լայն շերտերի համար, 5000 կամ 7000 դրամ արժողությամբ տոմսը, կարծում եմ, այնքան էլ թանկ ու անհասանելի չէ շարքային քաղաքացու համար: Այո, գուցե մեկի համար 5000 դրամը փոքր գումար չէ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մեծավ մասամբ մարդիկ կկարողանան թույլ տալ  իրենց վճարելու այդ կամ ավելի մեծ գումար իրենց սիրելի երգչի համերգին մեկ անգամ ներկա լինելու համար: Ես արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում եմ պրոդյուսինգով, և պետք է ասեմ, որ մեր հասարակության մեջ մի պարադոքսալ մղում կա. այն մարդիկ, ովքեր ֆինանսապես ունակ են շատ բարձր գին վճարելու տոմսերի համար, չգիտես ինչու, ձգտում են հրավիրատոմսերով գնալ համերգների: Ես պարզապես կոչ եմ անում վերջ տալ մեր մեջ արմատացած այս սխալ մշակույթին:

-Տոմսերի իրացման հետ կապված մտավախություն չունե՞ք:

-Երկու դեպքում էլ չունեմ, քանի որ և՛ Իգլեսիասը, և՛ Յաննին աշխարհահռչակ մեծություններ են, իրենց ժանրերի դասականներ, սրտով սիրված և ընդունված հայ հանդիսատեսի կողմից:

-Իսկ ինչպե՞ս է լուծվում երաժշտական տեխնիկայի հարցը: Մտավախություն չունե՞ք, որ կարող են խնդիրներ լինել, կամ երգիչն, ով սովոր է աշխարհի լավագույն բեմերին ու սարքավորումներին, կարող է դժգոհել:

-Համերգի ձայնային որակի ու ակուստիկայի հետ կապված մտավախություն չունեմ, քանի որ մենք ունենք մարզահամերգային համալիր, որը զինված է աշխարհում լավագույնը համարվող առաջատար ձայնային տեխնիկայով: Պետք է ասեմ, որ վերջին տարիներին մենք թռիչքաձև զարգացում ունեցանք այս ոլորտում և վստահորեն լավագույնս կարող ենք կազմակերպել համերգներ: Իսկ ինչ վերաբերում է երաժշտական գործիքներին, ապա յուրաքանչյուր երգիչ իր հետ բերում է իրեն անհրաժեշտ տեխնիկան և գործիքները: Այնպես որ, բոլոր նախադրյալները կան, հուսանք` ամեն ինչ լավ կանցնի:

-Յաննին Հայաստանում էր 2011-ին, ինչո՞ւ դարձյալ նա:

 -Յաննիին Հայաստանում սիրում են, սիրում են բոլորը: Եթե մեկ այլ երգչի կամ երաժշտի պարագայում կա հստակ տարիքային կամ սոցիալական լսարան, ապա Յաննիին սիրում են բոլորը` վարորդից մինչև դասական երաժշտության սիրահար: 2011-ին դահլիճը լեփ-լեցուն էր: Բացի այդ` հայերը նաև գործիքային երաժշտություն են սիրում և Յաննիի ոճը` դասականին շատ մոտ: Պետք չէ մոռանալ նաև, որ Յաննիի նվագախմբում աշխարհահռչակ երաժիշտներ են նվագում, որոնց նույնպես Հայաստանում սիրում են: Կա նաև ՙհայի գործոն՚ ասվածը, չէ՞ որ Յաննիի նվագախմբում է հայազգի ջութակահար Սամվել Երվինյանը, ինչով մենք շատ ենք հպարտանում և սա ևս նպաստում  է որոշակի կապվածություն Յաննիի հետ:

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...