05:38
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Դավիթ Մինասյան

2013-03-02 11:15

«Դե Ֆակտո» 22 (2008թ.)

Դավիթ Մինասյան

Ծնվել է 1986թ. մարտի 5-ին Երևանում: Սովորում է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում:

-Ինչպե՞ս սկսվեց Ձեր երաժշտական ուղին:

-Ես ապրում եմ Մոսկվայում:  2004թ. իմ առաջին ուսուցիչ Արմեն Գևորգյանը զանգահարեց ինձ և առաջարկեց մասնակցել Երգի պետական թատրոնում ՙԿանաչ գոտի՚ նախագծին, ես մեծ սիրով համաձայնեցի ու եկա Հայաստան: Ամիսների ընթացքում հասկացա, որ եթե կա հնարավորություն, ապա ինչո՞ւ ոչ, կարելի է ավելի լուրջ մոտենալ երգին ու մտածել ապագայի մասին:

-Ինչո՞ւ որոշեցիք հենց Հայաստանում սկսել Ձեր կարիերան. Հայաստանում ավելի հե՞շտ էր, թե կան ուրիշ պատճառներ:

-Հայաստանում սկսեցի, որովհետև այստեղ ունեմ շատ լավ ընկերներ, որոնք ամեն հարցում ինձ աջակցում են, սակայն Մոսկվայաբնակ  հայերի մեջ ես նույնպես ունեմ իմ հանդիսատեսը և չի բացառվում, որ իմ երգարվեստը շարունակեմ նաև այնտեղ:

-Կա՞ ինչ-որ մեկը, ում կուզեիք նմանվել:

-Չկա: Շատերը ձայնային տվյալներով ինձ նմանեցնում են Արա Մարտիրոսյանին, բեմական կեցվածքս` Սոսո Պավլիաշվիլիին, սակայն ես ոչ ոքի չեմ փորձում նմանվել, ես Դավիթ Մինասյանն եմ և ունեմ իմ աշխարհը:

-Նկարագրեք Ձեզ, խնդրեմ, երեք բառով:

-Ես այնքան էլ համեստ չեմ, ինչպես թվում է, շատ ընկերասեր եմ և շատ նպատակասլաց. եթե որոշում եմ ինչ-որ գործ սկսել, ապա փորձում եմ ամեն գնով այն հասցնել իր ավարտին:

-Ինչպե՞ս եք վերաբերում ստեղծված քաղաքական մթնոլորտին:

-Այդ իրադարձությունների ժամանակ ես Մոսկվայում էի  և երբ հեռուստատեսությամբ, ինտերնետով հետևում էի այդ ամենին, շատ մեծ ցավ էի ապրում` տեսնելով իմ սիրելի Երևանը նման վիճակում: Ըստ իս սխալ մոտեցում էր ընտրված ինչ-որ բաների հասնելու համար:

-Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն:

-Նախընտրած քաղաքական կուսակցություն չունեմ, որովհետև ես ունեմ սկզբունք` երաժիշտը քաղաքականությամբ չպետք է զբաղվի:

-Վագր, ձի, կով, խոզ, ոչխար. այս կենդանիներին դասավորեք ըստ Ձեր հերթականության:

-Վագրն իմ համար առաջին տեղում է, քանի որ շատ եմ սիրում այդ կենդանուն: Ծնվել եմ վագրի տարում: Ինձ նույնիսկ հաջողվել է վագրիկ գրկել, շատ կցանկանայի վագրի ձագ պահել, սակայն դա այդքան էլ հեշտ գործ չէ, դրա համար էլ չեմ փորձում իրագործել իմ այդ ցանկությունը:

Ձին հաջորդ տեղում է, քանի որ ձին ինձ համար թագավորական կենդանի է:

Երրորդ տեղում ինձ համար կովն է, քանի որ այն օգտակար կենդանի է:

Չորրորդ տեղում ոչխարն է: Չեմ սիրում ոչխարի հոտը, սակայն նրա խուճուճիկները սիրում եմ:

Վերջին տեղում խոզն է, քանի որ այն կեղտոտ կենդանի է:

-Այժմ փորձենք պարզաբանել, թե որ կենդանին ինչի հետ է համադրվում, և Ձեզ համար ինչն է ավելի կարևոր: Վագրը քո ինքնասիրությունն է:

-Համաձայն եմ, ինձ համար ինքնասիրությունը շատ մեծ տեղ է գրավում:

 -Ձին քո ընտանիքն է:

-Ոչ, համաձայն չեմ. ինձ համար ընտանիքը առաջնային է:

-Կովը կարիերան է:

-Համաձայն եմ:

-Ոչխարը սերն է:

-Համաձայն եմ:

-Խոզը փողն է:

-Համաձայն եմ:

Հարցազրույցը` ԼԻԱՆԱ ՄԱՆՈւՉԱՐՅԱՆԻ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...