22:05
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եկեք բոլորս միասին աշխատենք և պայքարենք այդ երազելի օրվա համար

2011-12-27 15:45

   Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի: Եվ մեզանից յուրաքանչյուրը բարձրաձայն կամ մտովի փորձում է վերլուծել, թե ինչպիսին էր այն: Որքան էլ հաջողությունները լինեն ակնհայտ, յուրաքանչյուր տարի կամա թե ակամա ունենում ենք նաև կորուստներ, հաճախ՝ նաև անդառնալի: Բայց շատ կարևոր է, որ կարողանանք ուժ գտնել մեր մեջ և քայլենք առաջ: Մեր պետության համար 2011 թվականը անցումային տարի էր, ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում կորուստների վերականգնման և քաղաքական վերադասավորումների մի կարևոր շրջան, որի արդյունքները Հայաստանի քաղաքացիները իրենց մաշկի վրա կզգան առաջիկա տարիներին: Ինչպես մենք, այնպես էլ մեր պետությունը ևս մեկ տարով մեծացավ՝ դառնալով ավելի հասուն և ավելի թանկ բոլորիս համար: Սա նշանակում է, որ մեր պետությունը դարձել է ավելի անվտանգ և հոգատար իր քաղաքացու հանդեպ: Շատ կարևոր է, որ քաղաքացիները ևս հոգատար լինեն և պաշտպանեն իրենց պետությունը: Շատերը՝ չդիմանալով դժվարություններին, հեռանում են Հայաստանից, իրենց ապագան կապելով տարբեր հասարակությունների հետ, և երբ այսօր ես մտածում էի, թե ինչ կարող եմ ուզել Ձմեռ Պապից, որոշեցի նրանից խնդրել մեկ բան՝ որ իմ պետությունը լինի այնքան հզոր ու բարեկեցիկ, որ առաջիկայում Ամանորը բոլոր հայերով միասին նշենք Հայաստանում: Այսօր դա թվում է երազանք, բայց վստան եմ՝ այդ օրը կգա:

     Եկեք բոլորս միասին աշխատենք և պայքարենք այդ երազելի օրվա համար:

    Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

   ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...