06:24
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Եզրաս եպիսկոպոս: ՙՀայերը Ռուսաստանն ընդունում են ինչպես հայրենիք, որը հավասարազօր է սեփական պատմական հայրենիքին՚

2013-02-06 13:57

 «Դե Ֆակտո» 70 էքսկլյուզիվ

Փետրվարի 8-ին Դանիլովյան եկեղեցու հայրապետական նստավայրում հանդիպում է տեղի ունեցել վարչապետ /այժմ արդեն ՌԴ նախագահ/ Վլադիմիր Պուտինի,  Մոսկվայի և Համայն Ռուսիո Սրբազան պատրիարք Կիրիլի, ինչպես նաև  Ռուսաստանի ավանդական հոգևոր համայնքների ղեկավարների հետ:

 Եզրաս եպիսկոպոսի ելույթը.

ՙՎեհափա՛ռ Տեր, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ,

 ժողովի հարգելի՛ մասնակիցներ,

Նախևառաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել, որ  ինձ հնարավորություն եք ընձեռել նման բարձր մակարդակի հանդիպմանը կիսվել ձեզ հետ մտքերով և պատկերացումներով մեր իրականության մասին: Սատարելով  և կիսելով մեր  գործընկերների հնչեցրած  կարծիքները, ուզում են նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը յուրօրինակ պետական կառույց է, որտեղ խաղաղ ապրում և ստեղծագործում են տարբեր ազգերի, տարբեր կրոնական դավանանքի ներկայացուցիչներ, որոնք կապված են միասնական ընդհանուր գաղափարներով և նպատակներով` հանուն իրենց հայրենիքի ապագայի: Ինչքան էլ փորձեցին կենտրոնախույս ուժերը աղավաղել մեր ձգտումը դեպի այդ ապագան, մեր սերը հայրենիքի նկատմամբ, ինչքան էլ ձգտեցին հրահրել ներքին պատերազմ, երկպառակություն` պատճառելով մեզ մեծ ցավ ու վիշտ, բայց վերջին 15 տարիների ընթացքը ակներևաբար ցույց տվեց իրենց ողջ անկարողությունը: Եվ այսօր, բոլորիս համար այս պատասխանատու օրը, ես` որպես Ռուսաստանի թեմի Հայ Առաքելական եկեղեցու ղեկավար, համայնքի միլիոնավոր անդամների անունից  մեր վստահությունն եմ հայտնում ՌԴ ղեկավարությանը, որը ներքին և արտաքին դժվարին պայմաններում շարունակում է զարգացնել երկիրը:

Ռուսաստանը մեր հայրենիքն է: Ռուսաստանը և Հայաստանը միասնական են: Անկասկած է 2 երկրների փոխազդեցությունը, իսկ մեր փոխհարաբերությունները զարգանում են եղբայրական ոգով, եղբայրական միասնությամբ: Այս հոգևոր միասնության և դարերով կնքված եղբայրության յուրօրինակ խորհրդանիշը կդառնա մեր թեմի տաճար համալիրը, որը մենք կառուցում ենք Մոսկվայում՝ ստանալով Ռուսաստանի ղեկավարության աջակցությունն ու հոգատարությունը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ-ի  ղեկավարությանը և անձամբ Ձեզ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ, երկրի հոգևոր վերածննդի համար  պայմաններ ստեղծելու և մեր թեմի բարեհաջող զարգացման համար, որը տարածված է Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ: Ցանկանում են նաև սրտանց շնորհակալություն հայտնել Վեհափառ պատրիարք Կիրիլին, ում ջանքերը շատ հարցերում օգնում են ոչ միայն միջեկեղեցական, այլ նաև մարդկային փոխհարաբերությունների ամրապնդմանը՝ ազգերի և երկրների միջև: Դա շատ կարևոր է այսօր ողջ մարդկության համար:

Ռուսաստանում գտնվում է աշխարհի ամենաշատ սփյուռքահայությունը:  Սա վկայում է այն բանի մասին, որ հայերը Ռուսաստանն ընդունում են որպես հայրենիք, որը հավասարազօր է սեփական պատմական հայրենիքին: Ռուսաստանում հայերի գործերը, ինչպես նաև նրանց պապերի ու նախնիների գործերը վկայում են, որ նրանք երբեք ռուսական իրականությանը կողքից չեն հետևել: Նրանք բոլորի հետ միասին, անկախ ազգությունից և կրոնական պատկանելությունից, ինչպես Ռուսաստանի հավատարիմ տղաներ և արժանի քաղաքացիներ, ուս-ուսի ստեղծել են հզոր երկիր ու պահպանել նրա սրբատեղիները: Նրանք հասկանում էին, որ միասնության մեջ թույլերը ուժեղանում են, իսկ բաժանման մեջ ուժեղները թուլանում: Եսասիրության ցանկացած դրսևորում մի կողմ դնելով, երբ հարցը վերբերվում էր հայրենիքի ճակատագրին, նրանք  միացնում էին իրենց ուժերը՝ առաջնորդվելով իրականությանը տեղին և համահունչ մեր եկեղեցու սուրբ հայրերի ուխտով. Միասնությունը գլխավորն է, ազատությունը` երկրորդականն է, և ամեն ինչում սերն է:

Կառուցելով Ռուսաստանը և ամրապնդելով այն՝ նրանք հաղթել են միասնության շնորհիվ: Անհնար է խոսել հայրենիքի մասին՝ միաժամանակ առաջ տանելով սեփական եսասեր հետաքրքրությունները, քանդել միասնությունը և երկրի կայունությունը: Կա պատմական ժամանակաշրջան, երբ եսասիրությունը դառնում է չարի հոմանիշ: Սերը հայրենիքի հանդեպ բացառում է չարը: Հայրենիքը Աստծո պարգևն է, որտեղ չարը տեղ չունի:

Վերջում ցանկանում եմ ևս մի իմաստություն բարձրաձայնել, որը ներառում է իր մեջ Ձեր բոլոր ասված և առաջարկված դաստիարակության ուղղությունները սոցիալական գործունեություններում: Ասված է. ՙՑանես դեպքեր, կհավաքես սովորություններ: Ցանես սովորություններ, կհավաքես բնավորություն: Ցանես բնավորություն, կհավաքես ճակատագիր՚: Ես ցանկանում եմ, որ դեպքերը, որոնք կդառնան սովորություններ և բնավորություն օրհնված լինեն և արժանի մեր Հայրենիքին: Շնորհակալություն՚:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...