06:51
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գոլդեն Թուլիփ - փորձ` կուտակված սիրով և խորը զգացումներով

2013-02-02 14:45

«Դե Ֆակտո» N80

Արդեն ավելի, քան 10 տարի է, ինչ ՙԳոլդեն Թուլիփ Երևան՚ հյուրանոցը Հայաստան ժամանող հյուրերին մատուցում է բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ` համադրելով եվրոպական փորձն ու հայկական ազգային ավանդույթները: Հարկ է նշել, որ ՙԳոլդեն Թուլիփը՚ բիզնես առաջխաղացման կողքին իր առջև դրել է նաև մեկ այլ ոչ պակաս կարևոր խնդիր` իր հնարավորությունների շրջանակներում  նպաստել և աջակցել մշակույթի զարգացմանը մեր երկրում: Վերջերս լույս տեսավ հյուրանոցի կողմից հրատարակված ՙEsperienza Emozione՚ պարբերականը, որի մասին էլ հենց կզրուցենք ՙԳոլդեն Թուլիփ Երևան՚ հյուրանոցի գլխավոր տնօրեն Կիարա Ֆիջինիի հետ:

-Տիկի'ն Ֆիջինի, ներկայացրեք խնդրեմ, ինչպե՞ս և ինչո՞ւ առաջացավ պարբերական տպագրելու գաղափարը:

-Ինչպես գիտեք ՙԳոլդեն Թուլիփ Երևան՚ հյուրանոցը բարձրակարգ հյուրանոցային ծառայություններ մատուցելուն զուգահեռ իր գործունեության մեջ մշտապես առաջնորդվում է հետաքրքիր գաղափարների, սոցիալական և մշակութային արժեքների ամրապնդման և զարգացման միտումով: Մենք համագործակցում ենք տարբեր ընկերությունների հետ մշակութային, սոցիալական, ժամանցային ծրագրերի կազմակերպման և իրականացման շրջանակներում: Այսպես օրինակ` երբ Հայաստան է ժամանում որևէ հայտնի գործիչ` մշակույթի, կինոյի կամ սպորտի բնագավառից, հյուրանոցը կազմակերպում է վերջինիս ընդունելությունն ու հյուրընկալումը: Մեզ մոտ անցկացվում են նաև արվեստի նմուշների ցուցահանդեսներ, մասնակցում ենք մանկատներում կրթության որակի բարձրացման աջակցության ծրագրերին, կազմակերպում ենք խոհարարական վարպետության դասեր ինչպես մեր շեֆ-խոհարարի, այնպես էլ այլ հայտնի խոհարարների կողմից, անցկացնում ենք սպորտային միջոցառումներ` բիզնես-մարաթոններ և այլն: Ուստի մենք որոշեցինք կուտակած այս հարուստ փորձը, դրական էմոցիաները, որ տալիս են մեզ այդ բոլոր միջոցառումները, հավաքել և զետեղել մեկ ամսագրում, և անունն էլ իմ գործընկեր Անտոնիոյի առաջարկությամբ հենց այդպես էլ կոչեցինք ՙEsperienza Emozione՚, այսինքն փորձ` կուտակված սիրով և խորը զգացումներով:

-Ինչպիսի՞ հաճախականությամբ է տպագրվելու պարբերականը:

-Այն կտպագրվի յուրաքանչյուր կես տարին մեկ անգամ` իր մեջ ներառելով նախորդ ամիսների բոլոր իրադարձություններն ու միջոցառումները, որոնք տեղի են ունեցել մեր հյուրանոցում: Ֆոտոպատմությունների միջոցով ընթերցողին կներկայացվեն իրադարձություններն ու այն հիանալի փորձը, որ մենք ունեցանք այդ ընթացքում: Առաջին համարը լի է տարբեր հետաքրքիր իրադարձություններով, օրինակ` Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի այցը Երևան, ինչպես գիտեք, իտալացի լրագրողները մնացին մեր հյուրանոցում: Իրինա Ալլեգրովան և Նինո Կատամաձեն իրենց Երևանյան համերգների ընթացքում  ևս մեզ մոտ հյուրընկավեցին, ինչպես նաև մի շարք այլ գեղեցիկ միջոցառումներ, որոնք մեր ընթերցողները կգտնեն այս համարում:

-Տարին նոր է սկսվում: Ինչպիսի՞ն էր 2012-ը հյուրանոցի համար և ի՞նչ ակնկալիքներ ունեք 2013-ից:

-2012-ը մեզ համար նոր ձեռքբերումների և հաջողությունների տարի էր: Տարեցտարի մենք ականատես ենք լինում հյուրանոցային սպասարկման և հյուրընկալության մշակույթի կատարելագործմանը Հայաստանում: Սա շատ ուրախալի է, հատկապես այն պատճառով, որ մենք մեր զգալի ներդրումն ու մասնակցությունն ունենք այս բարեփոխման գործընթացում: Ակնկալում եմ, որ 2013 թվականը կլինի նոր հաջողությունների տարի թե' մեր թիմի, թե' ընթերցողների և թե' ողջ հայ ժողովրդի համար: Թող կազմակերպվեն նորանոր հետաքրքիր միջոցառումներ, նշանակալի մարդկանց այցելություններ: Եվ ամիսներ անց մենք ունենանք հարուստ նյութ նոր համարի թողարկման համար ( Ժպտում է):

Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...