07:09
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ամենավատ բանը նույնիսկ, երբ անեն անկեղծ, ես կհասկանամ:

2013-02-01 11:25

«Դե Ֆակտո» N42

-Պարո՛ն Զաքարյան, արվեստը Ձեզ ժառանգաբա՞ր է փոխանցվել:                                                                                      -Մասամբ, այո՛: Մեծ մորեղբայրս ինքնուս նկարիչ է: Հիշում եմ,  դեռ հինգերորդ դասարան էի, մի դիմանկար տեսա, հարցրի, թե ով է այն նկարել, ինձ ասացին, որ մորեղբորս աշխատանքն է: Ես ապշել էի, թե ինչ նույնությամբ մարդ կարող է ձեռքով նկարել ինչ-որ մեկի դեմքը: Այդ պահն ինձ վրա մեծ տպավորությունգործեց: Հայրս ևս շատ էր սիրում նկարել: Երբ ես դեռ խոսել չէի կարողանում, նա իմ ձեռքերի մեջ մատիտ էր դնում և ձեռքիցս բռնած անընդհատ նկարում էր: Եվ այդպես ես կամաց-կամաց, ինքս էլ չզգալով թե ինչպես, սկսեցի նկարել, և նկարչությունն ինձ հետ մեծացավ:

-Ըստ Ձեզ` նկարչական ձիրքը պետք է ի վերուստ տրվա՞ծ լինի, թե՞ սերը արվեստի նկատմամբ կարող է տաղանդի վերածվել:                                                                                                                                                 

-Նկարչի հոգի՛ն պետք  է նստած լինի քո մեջ: ՙԻ վերուստ տրված՚ ասվածը հոգուն է վերաբերում: Կարելի է սովորել նկարել,գծել, սովորել նկարչական օրենքները և սկզբունքները, բայց մարդու մեջ նկարչի հոգի դնել չես կարող: Ա՛յ  դա պետք է ի վերուստ տրված լինի:  Նա կարող է համարվել իսկական նկարիչ, ում մեջ այդ հոգին կա:

-Պարո՛ն Զաքարյան, Ձեր կտավներում ո՞րգույներն եք ավելի հաճախ օգտագործում: Կա՞ն այնպիսի գույներ, որոնք չեք սիրում և ձգտում եք քիչ օգտագործել:                                                                                            

-Տվյալ պահն ու նկարն են թելադրումգույների զգացողությունն ուգամման: Եթե թեմատիկային, բովանդակությանըգույները չեն համապատասխանում, չպետք է արհեստականորեն շեղել: Գունային լուծումները ներքինից ենգալիս, և դու դրանք տեղադրում եսգեղարվեստական մակերեսի վրա: Ես այս աշխատանքը նմանեցնում եմ ռեժիսորի աշխատանքին: Աշխատանքը ստեղծելուց առաջ նա պետք է իմանա սկիզբը, վերջն ու ընթացքը, նույնն  էլ նկարիչը` պետք է ճիշտ դերաբաշխում կատարի, հասկանա, թե ում էգլխավոր դեր տալու, ում` երկրորդականը, նույնը վերաբերում է նաևգունային ընտրությանը: Եթե այդ հավասարակշռությունը պահես, ապա նկարդ կստացվի: Չեմ սիրում մանուշակագույնի, կապույտի որոշ երանգները:

-Ի՞նչն է ոգեշնչում նկարիչ Վիլիկ Զաքարյանին:                                                                                                              

-Ինձ Եվան է ներշնչում, կինը:

-Իսկ կի՞նը, թե՞ կանայք:                                                                                                                                          

-Տարբեր կանայք: Փողոցով անցնելիս կարող է մի կին տեսնեմ, ոգեշնչվեմ և անմիջապես կտավին հանձնեմ պատկերը: Մի անգամ կանգնած էի փողոցում և հեռվից հեռու տեսա մի աղջիկ` սևգլխարկով, թիկնոցով, շղարշն աչքերին: Նա քայլելով եկավ դեպի ինձ, իմ կողքով անցավգնաց: Ես այդ մի քանի վայրկյանը ֆիքսեցի: Հասա տուն և անմիջապես սկսեցի նրա պատկերը կերտել կտավի վրա: Այդ նկարը և ևս երկու նկար ներկայացրի համամիութենական ջրանկարի ցուցահանդեսին: Ցուցահանդեսից հետո նկարները նորից վերադարձրին ինձ: Մի քանի օր անց մի ճարտարապետ ընկեր եկավ իմ արհեստանոց, տեսավ այդ նկարները և երեքն էլգնեց` ասելով, որ մեկնում է Կանադա, և դրանք կլինեն իր բարեկամների համար ամենալավ նվերները: Իսկ շղարշով աղջիկը չէր էլ կարող ենթադրել, որ իր կերպարը կերտվեց կտավին և մարդկանց հիացմունքի առարկա դարձավ:

-Ի՞նչն է Ձեզ հիասթափություն պատճառում:                                                                                                                   

Մի շարք երևույթներ ինձ կարող են հիասթափություն պատճառել: Մարդկանց ես իմ նկարներում պատկերում եմ մաքուր, պարզ: Ինձ հետ շփվող մարդիկ ուզում եմ, որ չկեղծեն, դերասանություն չանեն: Ամենավատ բանը նույնիսկ, երբ անեն անկեղծ, ես կհասկանամ:

- Ձեր աշխարհում կա՞ մի բան, որը Դուք չեք ընդունում:                                                                                                    

-Չեմ ընդունում ցնդած նկարչի կերպարը: Այդպիսինները թյուր կարծիք են ձևավորում հասարակության մեջ: Կան այնպիսինները, որոնք դուրս ենգալիս փողոց` տաբատին ներկերի հետքերով, վառվածգրպանով,  չխնամված մազերով: Դա անձին ավելի կարևոր, ավելի ազդեցիկ չի դարձնում, այլ պարզապես վանում է մարդկանց: Արվեստագետը պետք է մարդկության տեսակի լավագույն չափանիշը լինի: 

-Պարո՛ն Զաքարյան, ունե՞ք չհաջողվածգործեր: Առհասարակ ինքնաքննադատաբա՞ր եք վերաբերվում Ձեզ և Ձեր աշխատանքներին:                                                                                                                                 

-Անշուշտ: Եթե ստեղծագործում ես, դրանք պարտադիր պետք է լինեն: Այլապես դու չես կարողանա ստեղծագործել: Շատ խիստ եմ ինձ վերաբերվում: Աշխատանքներս  միշտ դիտում եմ քննադատի հայացքով: Նաև հանգստությամբ ընդունում եմ ուրիշի քննադատությունը, եթե այն արդարացի է և հիմնավորված: Եթե ասում են ՙչեմ հավանում՚, պետք է նաև կարողանան բացատրել, թե ինչի չեն հավանում, ինչի հետ համաձայն չեն, այլ ոչ թե ուղղակի ՙչեմ հավանում՚ և վերջ:

-Ի՞նչ կուզենայիք, որ լիներ…                                                                                                                                                          

-Շատ կուզենայի այս փոքրիկ արվեստանոցի փոխարեն լիներ մեծ, ընդարձակ, բարձր առաստաղով արվեստանոց, որպեսզի իմ բոլոր աշխատանքներն իմ աչքի առաջ լինեին: Այդ ժամանակ կկարողանայի շատ մեծ կտավների վրա աշխատել, լուսավորությունը շատ ուժեղ կլիներ, և ես կմտածեի և կաշխատեի այլ կերպ:  Ես դա զգում եմ, երբ նկարներս տեղափոխում եմ ավելի ընդարձակ ու լուսավոր մի վայր:  Հասկանում եմ, որ այդտեղ ես այլ կերպ կնկարեի տվյալ նկարը: Չե՞ որ միջավայրը ազդում է մեր մտածողության, երևակայության վրա:

-Պարո՛ն Զաքարյան, Դուք եթե ապրեիք և ստեղծագործեիք ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում, ի՞նչպիսին կլիներ Ձեր կյանքն այդ ժամանակ:                                                                                                

-Ես շատ բարձունքների կհասնեի: Դրանում ես չեմ կասկածում: Արվեստագետին պետք է ազատ թողնել, որպեսզի նա ինքն իրեն դրսևորի, ազատգործի, ստեղծագործի: Արվեստը կապանքներ չի հանդուրժում: Իսկ այստեղ` Հայաստանում, այդ պայմաններն այնքան էլ ապահովված չեն: Դա արդեն ազգային խնդիր է:

-Իսկ ինչո՞ւ չեք հեռանում:  

Չեմ ուզում հայրենիքս լքել: Անկեղծորեն ուզում եմ այստեղ ապրել և ստեղծագործել: Իմ արվեստին ծանոթանալուց հետո շատերն են ինձ այդ հարցը տվել` ասելով,որ արտերկրում իմ առջև  ավելի լայն հորիզոններ կբացվեն: Անկախ ամեն ինչից` ես ուզում եմ ապրել ևգործել այստեղ:

-Եթե վերստին Ձեր կյանքն ապրեիք…                                                                                                             

-Նորից նկարիչ կդառնայի, միանշանակ: Շատ եմ մտածել այդ մասին: Եթե նորից ծնվեի որոշ պահեր այնպես չէի ապրի, ինչպես որ ապրել եմ, շատ բաներ կփոխեի, բայց մասնագիտության տեսանկյունից ամեն ինչ անփոփոխ կմնար, քանի անգամ էլ, որ կյանքս վերստին ապրեի:

 ԼԻԼԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...