10:06
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-01-31 11:55

«Դե Ֆակտո» N31

Ժամանակն է, որ մենք հասկանանք, որ մեր կյանքի կարևորագույն դեմքերր ոչ թե այն չինովնիկներն են, ովքեր ամեն օր կոպտում և վիրավորում են մեր քաղաքացիներին, ո՛չ թե այն քաղաքական գործիչներն են, ովքեր ամեն օր խաբում և հիասթափեցնում են մեր քաղաքացիներին, այլ այն մարդիկ, ովքեր ամեն օր աշխատում, ստեղծում են աշխատատեղեր, վճարում հարկեր, իսկ հարկ եղած դեպքում՝ զբաղվում բարե-գործությամբ: Մենք հենց այդպիսի մարդկանց աշխատանքով ենք պայմանավորում մեր պետության վաղվա օրր:

Ներկայացնելով Կարեն Վարդանյանին որպես երիտասարդ գործարարի՝ ցույց ենք տալիս մեր ընթերցողին, որ Հայաստանում իրոք կան մարդիկ, ովքեր բարիք են ստեղծում ո՛չ միայն իրենց ընտանիքի, այլ նաև հանրության համար: Կարեն Վարդանյանը Վարդանյանների րնտանիքի իսկական իրավահաջորդն է իր պատկերացումներով և մոտեցումներով, քանզի նա շարունակում է Հրանտ Վարդանյանի այն աշխատելաոճը, որ մենք պետք է մեր երկրում արտադրենք, այլ ոչ թե միայն ներկրումով ապրենք և դաոնանք բանանային հանրապետություն:

Ես ուրախ եմ, որ ունեմ Կարենի նման ընկեր, որն իր ամենօրյա աշխատանքով մեր պետության ապագան դարձնում է ավելի հզոր:

Անդրադառնալով հայ գործարարներին՝ ուզում եմ առանձնացնել մի մարդու, ով իրավամբ կարող է համարվել 2008թ. աշխարհի թիվ 1 հայ գործարարը: Դա ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն է, որը թեև հարստացել է Հայաստանից դուրս, շատերի նման չգողանալով և չթալանելով սեփական հայրենիքի ունեցվածքը, բայց այսօր ահռելի չափերի հասնող գումարներ է ներդնում և նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը:

Այն, ինչ 2008 թվականի ընթացքում իրականացրեց Վիվա-Սել-ՄՏՍ ընկերությունը, արժանի է միայն դրվատանքի խոսքերի և մեր ամսագրի խմբագրակազմր որոշել է 2008թ. հայաստանյան գործարար ճանաչել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:

Այս համարում մենք անդրադառնում ենք նաև տնտեսական այն մեծ աղետին, որը մոլեգնում է ամբողջ աշխարհում, և, ցավոք սրտի, թակում նաև Հայաստանի դուռը:

Մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի տնտեսական ճգնաժամի առջև Հայաստանի տնտեսության դռները փակ պահելու համար: Հակառակ պարագայում 2009 թվականը հայ քաղաքացու համար կլինի ամենադժվարին տարիներից մեկը:

 «Դե Ֆակտո» ամսագրի գյխավոր խմբագիր

Մենուա Հարությունյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...