09:46
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մի ֆոտոյի պատմություն

2013-01-31 11:53

«Մադամ Դե Ֆակտո» N4

Վիգեն Մնոյան

Իմ լուսանկարների հետ կապված ամենահետաքրքիր պատմությունը եղել է Գառնիում` հերթական նկարահանումների ժամանակ: Ես պետք է նկարահանեի բնության 4 տարերքները` հողը, ջուրը, օդը, կրակը: Այդ օրը պետք է նկարահանեինք հողը: Իսկ գլխավոր հերոսուհին Նազենի Հովհաննիսյանն էր: Նազենին վատառողջ էր, ջերմում էր, սակայն դա նրան չխանգարեց մասնակցել նկարահանմանը: Ես Գառնիում մի վայր գիտեի, որ ժողովուրդը ՙանապատ՚ էր անվանում, այդ իսկ պատճառով էլ որոշեցինք հենց այնտեղ նկարահանել: Այդ վայրը  լիովին համապատասխանում էր մեր թեմային:

Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ էր նկարահանման համար, մնում էր միայն ուղևորվել Գառնի: Երբ հասանք նախատեսված վայր, մեքենայից իջանք և միայն ցորենի արտեր տեսանք: Մտածեցի երևի մոռացել եմ, թե որտեղ է գտնվում այդ ջրազուրկ հողատարածքը: Այնուհետև սկսեցինք փնտրել այդ վայրը: Մեր որոնումներն ապարդյուն էին, շուրջբոլորը կանաչապատ էր: Ամեն ինչ պատրաստ էր (դիմահարդար, վարսահարդար և անհրաժեշտ տեխնիկա): Չէի կարող հետաձգել մեկ այլ օր: Երկար որոնումներից հետո ձմերուկի դաշտեր գտանք, որտեղ էլ նկարեցի Նազենիին: Վերջապես ավարտեցինք չնախատեսված վայրում նկարահանումը և պատրաստվեցինք վերադառնալ Երևան: Հանկարծ ձմերուկի դաշտերում մեծահասակ մի մարդու նկատեցինք, ումից էլ փորձեցինք պարզել, թե որտեղ էր այդ չորացած հողատարածքը: Նա մեզ ասաց, որ հենց այդ նույն վայրում այժմ ցորենի արտեր են:

Միայն հայերը կարող են ՙանապատում՚ ցորեն ցանել…

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...