06:00
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ո՞վ է ասել, որ հայ մարդուն այլևս պետք չէ գիտելիք, կուլտուրա

2013-01-31 11:52

«Դե Ֆակտո» N31 էքսկլյուզիվ

-Դուք ինչպե՞ս եք գնահատում այսօրվա հեռուստատեսությունը:

-Այս հարցին, որպես հեռուստատեսության ներկայացուցիչ կպատասխենեմ սուբեկտիվ:Համեմատած նախորդ տարիներին այսօր հեռուստատեսությունը բավականին վերելք է ապրել:Մենք ունենք բազմապրոֆիլ հաղորդումներ և առհասարակ այսօր հեռուստատեսությունը ունի մեծ հնարավորություններ, սակայն այդ հնարավորությունները միշտ չէ, որ օգտագործվում են և միշտ չէ ,որ ճիշտ են օգտագործվում: Չնայած առաջընթացի կան նաև մեծ թերություններ:Հայերը սիրում են ընդօրինակել արտասահմանյան հեռուստատեսություններին և առանց ավելորդ ժամանակ կորցելու միանգամից հասնել վերջնակետին, բայց այստեղ կա շատ կարևոր խնդիր, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել:Այն բոլոր հաղորդումները և ընդհանրապես պրոյեկտները, որոնք կրկնօրինակվում են մեր կողմից` արտասահմանում նախքան վերջնակետին հասնելը զարգացման որոշակի ուղի են անցնում, որից հետո նոր հանձնում են հեռուստադիտողի դատին: Իսկ Հայաստանում այդ ամենը կատարվում է արագ և միանգամից:    

-Այն ամենը, ինչը հեռուստատեսությունը այսօր մատուցում է, արդյոք համապատասխանու՞մ է հեռուստադիտողի պահանջին և ցանկությանը: 

-Շատ դեպքերում համապատասխանում է հեռուստադիտողի պահանջին, սակայն ոչ միշտ: Կան այնպիսի հաղորդումներ, որոնք բնավ այն չեն, ինչը պահանջում է հեռուստադիտողը և թող չասեն.ՙՀեռուստադիտողը սա է պահանջում, դրա համար էլ սա ենք նկարում՚: Եթե մատուցվի լավ բան հեռուստադիտողը այն մեծ հաժույքով կդիտի, շատ դեպքերում մենք ստիպված նայում ենք այն` ինչը ցույց է տալիս հեռուստատեսությունը: Իսկ ինչ վերաբերվում է հեռուստադիտողի ցանկությունը հաշվի առնելուն ` ես մեր հաղորդաշարի անունից վստահորեն կարող եմ ասել, որ մենք այն միանշանակ  հաշվի ենք առնում: Մենք միշտ փորձում ենք հեռուստադիտողին մեզ մոտ պահել, խոսել նրա սրտից: Դրա մասին է վկայում երկար տարիներ մեր եթերում լինելը, որի հիմքում ընկած է հեռուստադիտողի ցանկությունը: Չէ որ այդ ամենը արվում է հենց նրա համար, և եթե չլիներ ցանկություն մեզ տեսնել եթերում` հնարավոր չէր լինի այդքան երկար գոյատևել: 

-Մեր հեռուստադիտողը ևս ունի կարիք և պահանջ դիտելու ավելի լուրջ և ավելի օգտակար հաղորդումներ: Արդյոք կնվազի՞ այն բոլոր ժամանցային, մակերեսային հաղորդումների թիվը, որով ողողված է այսօրվա մեր եթերը` տեղը զիջելով ավելի լուրջ և օգտակար ծրագրերի:

-Իհարկե, շատ հաճելի կլիներ դիտել այդպիսի հաղորդումներ մեր հեռուստատեսությամբ,մեր սեփական մտահղացմամբ, սակայն եթե այսպես շարունկվի` այս տենդենցով, դա տեղի չի ունենա: Բոլորը փնովում են խորհրդային ժամանակաշրջանը, սակայն եկեք չմոռանանք , թե ինչպիսի հանրակրթական հաղորդումներ կային այն ժամանակ: Եկեք վերհիշենք մանկական հաղորդումները, դրանք իսկապես ուսուցանում էին երեխաներին, իսկ որտե՞ղ են դրանք հիմա: Այսօրվա մեր բազմազան հեռուստատեսությունում մատերի վրա կարելի է հաշվել այդպիսի հաղորդումներ: Այն ժամանակ կային բազմաթիվ գիտական հաղորդումներ: Ո՞վ է ասել, որ հայ մարդուն այլևս պետք չէ գիտելիք, կուլտուրա: Ես նորից վերադառնում եմ իմ վերը ասածին` պետք չէ ասել. ՙԴե սա են ուզում՚, ոչ, չկա այդպիսի բան, հեռուստադիտողը ամպայման կգնահատի բարձրաճաշակ հաղորդումը:     

-Եթե Ձեզ հանձնեին հեռուստատեսային ղեկը, ինչպես այն կվարեիք:

-Անկեղծ ասած ես չէի ցանկանա, որ երբևիցե այդպիսի բան տեղի ունենար: Ես դրան պատրաստ չեմ, քանի որ դրա մասնագետը չեմ: Լավ կլիներ, որ ամեն մեկն էլ իր հերթին մտածեր այդպես և զբաղվեր իր գործով, այդ դեպքում ամեն ինչ իրար չէր խառնվի, ինչպես հիմա է: Ես գիտեմ իմ հնարավորությունները և ուզում եմ զբաղվել այն գործով, որը ինձ մոտ լավ է ստացվում: Ամենակարևորը ժողովրդի ժպիտն է, նրանց դրական վերաբերմունքը քեզ տեսնելուց: Դա ամենաբարձր գնահատականն է քո կատարած աշխատանքի դիմաց:

-Պե՞տք է ասել .ՙԷրեխա է, ուզում է, թող փորձի:

-Թող փորձի: Լավ է, երբ հետևելով երազանքներիդ և ցանկություններիդ, փորձում ես սեփական ուժերդ և համոզվելով, որ տվյալ ասպարեզում դու կարող ես բացահայտվել, ունես համապատասխան հնարավորություններ և տվյալներ` մնա և աշխատիր, սակայն այդ ՙթող փորձի՚-ն չպետք է դառնա ՙինքը պետք է,որովհետև այդպես է ուզում՚: Վերջինիս հետևանքով է մեր կյանքում, տարբեր բնագավառներում անվորակի և վատի քանակը աճում: 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...