05:30
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Բժիշկ լինելն առաքելություն է

2020-12-08 00:20


«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի սրտաբան,
ինվազիվ սրտաբան, ներանոթային վիրաբույժ ՏԻԳՐԱՆ ՍԱՄՎԵԼԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.) 

Բժշկի մասնագիտությունը, ամենապահանջված և մարդասիրական մասնագիտություն է, և այն ամեն տարի մեծ քայլերով գնում է առաջ և զարգանում: Այդ պատճառով, առանց միջազգային բժշկության հետ կապի մեջ լինելու, վերապատրաստումներ անցնելու անհնար է առաջ գնալ և նոր հաջողություններ գրանցել բժշկության ոլորտում` վստահեցնում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի սրտաբան, ինվազիվ սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Սամվելի Պողոսյանը:

-Պարո՛ն Պողոսյան, կպատմե՞ք Ձեր անցած մասնագիտական ուղու մասին:
-Սովորել և ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, անցել օրդինատուրա սրտաբանություն մասնագիտությամբ, ֆելոշիփ ինվազիվ սրտաբանություն մասնագիտությամբ: Մասնագիտական ուղիս անցել եմ Շահեն Խաչատրյանի ուսումնառության ներքո` Զեյթունի սիրտ-անոթային բժշկական կենտրոնում:
2013-2014 թվականներին շատ լուրջ ու պատասխանատու պայմանագիր կնքվեց եվրոպական ինվազիվ սրտաբանների հետ և քննությունների մի մասը օնլայն տարբերակով անցնելուց հետո սերտեֆիկատներ ստացանք: Բացի սրտաբան լինելուց, ես մասնագիտական ուղիս խորացրել եմ ներանոթային վիրաբուժության մեջ, որը հեռու է սրտաբանությունից: Ներանոթային վիրաբուժությունը իրենից ներկայացնում է տարբեր օրգան համակարգերի էմբոլիզացիաներ, դա վերաբերում է թե՛ չարորակ, թե՛ բարորակ ուռուցքներին: Կատարում եմ անոթային դեֆեկտների շտկումներ: Էմբոլիզացիան ուռուցքը սնող անոթի խցանումն է, որից հետո ուռուցքը սկսում է փոքրանալ, հետ զարգանալ: Այսպիսի վիրահատություններ եզակի կլինիկաներում են կատարվում: Հնարավորինս մասնակցում եմ ժամանակակից կոնֆերանսներին և թրեյնինգներին:
-Ի՞նչ ծառայություններ են մատուցվում ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքում, ի՞նչ հաջողություններ ունեք:
-Սրտաբանությունը կարող ենք ճյուղերի բաժանել: Կլինիկան հագեցած է սարքավորումներով և գրագետ մասնագետներով: Պետք է նշեմ, որ սրտաբանության բնագավառում իրականացվում է բոլոր վիրահատությունները` բալոնային անգոպլաստիակներ, ստենդավորում, կորոնոգրաֆիա: Ուռուցքաբանության բնագավառում կատարվում է չարորակ և բարորակ ուռուցքների էմբոլիզացիաներ, քիմիոթերապիա ստացող պացիենտների համար կատարում ենք կատետրների տեղադրումներ: Պերեֆերիկ անոթների վրա ենք իրականացնում վիրահատություններ, նաև բաց վիրահատություններ ենք իրականացնում:
-«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում ի՞նչ նորարարություններ եք ընդգրկել և ի՞նչ բուժման մեթոդներ եք կիրառում կլինիկայում:
-«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի առաքելության մեջ շեշտը դրված է նշածս ուղղությունների զարգացման վրա: Կենտրոնի որդեգրած առաքելություններից է շեշտը չդնել միայն սրտաբանության վրա, այլ նպաստել ժամանակակից բժշկության բոլոր ճյուղերի զարգացմանը:
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում շատ կարճ ժամանակահատվածում սկիզբ է դրվել այնպիսի վիրահատությունների, որոնք առաջին անգամ էին կատարվում Հայաստանում: Օրինակ, այդպիսի վիրահատություններից է փայծախային զարկերակների էմբոլիզացիան:
-Պարո՛ն Պողոսյան, իրականացնում եք նաև միոմայի էմբոլիզացիա, ինչպիսի՞ միջամտություն է դա և ի՞նչ դեպքերում է դա արվում:
-Արգանդի միոմաների էմբոլիզացիան շատ վաղուց է սկսել կիրառվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա նոր մեթոդ է, որը 2002 թվականից Ռուսաստանում մեծ թափով զարգացում ապրեց: Միջամտության առավելությունն այն է, որ մեթոդը կատարվում է առանց ընդհանուր անզգայացման, առանց կտրվածքի, տևում է գրեթե 1 ժամ: Կինը երկուսից երեք օր հիվանդանոցում մնալուց հետո կազդուրվում և դուրս է գալիս հիվանդանոցից, և որ ամենկարևորն է, սա օրգանապահպան վիրահատություն է :
-Սիրտանոթային համակարգի ի՞նչ ախտահարումներով հիվանդներ են Ձեզ դիմում:
-Ամբողջ աշխարհում շատ տարածված է սրտի իշեմիկ հիվանդությունը, Հայաստանում, ցավոք սրտի, սրտային խնդիրներով հիվանդները շատ են և դա համարվում է տարածված հիվանդություն: Սակայն պետք է նշել, որ պետության կողմից նման հիվանդերին շատ առավելություններ է տրվում:

«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի սրտաբան, ինվազիվ սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի աշխատանքային սկբունքն է` «Մի՛ վնասիր»-ը: Ըստ սրտաբանի, նրանք պետք է աշխատեն շատ արագ և որակով, բայց առանց շտապելու: Բժշկության մեջ չկա ռիսկ չպարունակող միջամտություն և այդպիսով պետք է կշռադատել, նոր քայլ անել: Սրտաբան Տիգրան Պողոսյանը վիրահատարանը համեմատում է ռինգի հետ և ասում, որ մենք ամեն անգամ դուրս ենք գալիս ռինգ և պայքարում հիվանդության հետ ու նպատակը մեկն է` հաղթանակը: Հավելում է, որ ինչպես սպորտի մեջ, այնպես էլ այս դեպքում աշխատում է թե՛ միտքդ, թե՛ մկաններդ, և գրեթե միշտ ռինգից հաղթող է դուրս գալիս: Բժիշկը կողմ է պրոֆիլակտիկ բժշկությանը:

Սրտաբան, ինվազիվ սրտաբան, ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանը վստահեցնում է, որ բժիշկ լինելը դա մեծ առաքելություն է:

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...