20:58
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-12-07 22:25

 
«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի 
պաշտոնակատար

«Դե Ֆակտո» N 05/156 (10/2020թ.)

Սրտաբանությունը, մասնավորապես՝ սրտային վիրաբուժությունը օր օրի զարգանում է Հայաստանում, ներդրվում են վերջին սերնդի սարքավորումներ, իրականացվում ժամանակակից վիրահատություններ, ավելանում է միջազգային որակավորում ունեցող սրտային վիրաբույժների թիվը: Այդ առումով Հայաստանում իր կայուն տեղն ունի «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը՝ սրտային վիրաբույժ Կարեն Համբարձումյանի գլխավորությամբ: Կենտրոնը շուրջ մեկ տարվա ընթացքում երեք նորարարություն է ներդրել ոլորտում, ձեռք բերել բարի համբավ, վստահություն:
Բացի այդ, կարևոր է, որ Հայաստանում գործող «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը համագործակցում է ճապոնական աշխարհահռչակ ASAHI INTECC ընկերության հետ, որը նորարարությունների դարբնոց է սրտաբանության ոլորտում, արտադրում է նորագույն սարքավորումներ, հեղինակ է նորարարական վիրահատությունների, որոնցից մեկը պետք է արդեն ներդրված լիներ «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում, եթե նոր կորոնավիրուսի համավարակը չխոչընդոտեր: Խոսքը Խրոնիկ տոտալ օկլուզիայի՝ CTO, մասին է, որն արդեն իրականացվում է Եվրոպայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում: Հայաստանում պետք է կայանար մեծ կոնֆերանս՝ 60-ից ավելի բժիշկների մասնակցությամբ, որի ժամանակ նախատեսված էր ներկայացնել և տեղում ցուցադրել այդ բարդագույն վիրահատությունը, որն իրենից ներկայացնում է ստենտավորում: Դրա շնորհիվ հնարավոր է սրտի բոլոր փակ անոթները բացել: Միջամտությունն իրականացվում է հատուկ տեխնոլոգիայով և բժշկական գործիքներով:
ASAHI INTECC ընկերության մյուս կարևոր ծրագիրը մասնագետների վերապատրաստումներն են, որոնք նախատեսված են ոչ միայն «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի, այլ, առհասարակ, Հայաստանի սրտաբանների համար: Դա նաև լավ հնարավորություն է ծանոթանալ ASAHI INTECC ընկերության գործարանին, սարքավորումների պատարստման գործընթացին և սովորել կիրառել դրանք:
ASAHI INTECC ընկերությունը «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի հետ ունի երկու ծրագիր՝ բացել համակարգչային տոմոգրաֆիայի (ԿՏ) բաժանմունք, որտեղ պետք է աշխատեն իրենց բժիշկները, և բուժկետրոնին տրամադրել ռեանիմոբիլներ, որոնց մեջ հնարավոր է վիրահատություն կատարել և փրկել մարդկային կյանքեր:
Այժմ ASAHI INTECC-ն Հայաստանում գրասենյակ է բացել՝ Armenia CTO Club, որը հնարավորություն կստեղծի առավել սերտ համագործակցել աշխարհահռչակ այս ընկերության հետ:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Համբարձումյանին, ով սրտային վիրաբուժության ոլորտ է եկել վիրաբույժի իր հրաշագործ ձեռքերով, նոր աշխատաոճով, մեծ պրոֆեսիոնալիզմով, անսահման բարությամբ ու հավատով: Նա սրտաբանության նորագույն պատմության ամենավառ դեմքերից է, ով, համոզված եմ, իր աշխատանքով զարմանքի և հիացմունքի շատ առիթներ կստեղծի բոլորիս համար:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...