07:07
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լավ ղեկավարի հաջողության գրավականը մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ կառուցելն ու ճիշտ կազմակերպված աշխատանքն է

2020-11-15 19:21

«Դե Ֆակտո» N 04/155 (09/2020թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անդրանիկ Պետրոսյանը:

Երևան և Աբովյան քաղաքների ճամփաբաժանին գտնվող և 523 հա տարածք զբաղեցնող Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքն ունի 3665 բնակիչ: Բնակչության հիմնական զբաղմունքը տնամերձ փոքրիկ հողակտորի մշակումն է: Այստեղ հիմնականում պտղատու այգիներ են: Ժամանակին Բալահովիտը դուրս է մնացել հողի մասնավորեցման գործընթացից, այդ պատճառով համայնքը չունի մեծ չափերի հողատարածքներ:
Համայնքի տեղակայումը, այսինքն երկու քաղաքներին էլ հավասարապես մոտ գտնվելը և տրանսպորտի հասանելիությունը, հնարավորություն է տալիս բնակիչներին աշխատանք գտնել նաև Երևանում և Աբովյանում:

 

-Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ խնդիրներ կան համայնքում, կարելի՞ է լուծված համարել խմելու և ոռոգման ջրի` կենսական նշանակություն ունեցող խնդիրները:
-Համայնքը խմելու ջրով ապահովում է դեռևս 1960-ականներին կառուցված ջրամատակարարման համակարգի ջրտարներով: Սակայն վերջին տարիներին ժամանակ առ ժամանակ համակարգին միացվում են նոր ջրագծեր: Թեև համայնքը հիմնականում ունի 24-ժամյա ջրամատակարարում, սակայն ամառվա ամիսներին, երբ սրվում է ոռոգման ջրի խնդիրը, դժվարություններ են առաջանում նաև խմելու ջրի մատակարարման հետ: Համայնքը ոռոգման ջրով հիմնականում ապահովված չէ:
Չունեինք բուժամբուլատորիա: Համայնքի ուժերով ու միջոցներով կարողացանք կառուցել այն և սպասարկել ոչ միայն Բալահովիտ, այլև Գետարգել համայնքների բնակիչներին:
Ժամանակին համայնքում կար մանկապարտեզ, որն արդեն մեկ տասնամյակից ավելի վթարային լինելու պատճառով չի գործում: Շենքային պայմանները չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Սուբվենցիոն ծրագրով և համայնքի միջոցներով նախատեսվում է կառուցել նոր մանկապարտեզ, որի համար կատարվել է հողհատկացում: Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Նախնական հաշվարկներով այն կարժենա մոտ 150մլն դրամ, որի 50 տոկոսը կտրամադրի համայնքը: Կառուցելուց հետո նախադպրոցական կրթարան կհաճախի 60-70 երեխա:
Համայնքի փողոցները հիմնականում ասֆալտապատ են, ամեն տարի դրանց թիվն ավելանում է, նաև վերանորոգվում են հները:
Տարեցտարի ավելանում են գիշերային լուսավորություն ունեցող փողոցները:
Աղբահանության խնդիր Բալահովիտ համայնքում չկա: Աղբահանությունը կատարվում է հավուր պատշաճի: Տեղադրված են աղբամաններ, ունենք աղբահավաք մեքենա և աղբի տեղափոխումը կատարվում է ըստ գրաֆիկի:

-Պարո՛ն Պետրոսյան, ինչպե՞ս եք դիմակայում համավարակին:
-Դիմակայում ենք հնարավոր բոլոր միջոցներով, որքան հնարավոր է: Կատարել և կատարում ենք փողոցների ախտահանման աշխատանքներ: Իրականացրել ենք սոցիալական աջակցության ծրագրեր համայնքի անապահով և բազմազավակ ընտանիքների համար:


-Պարո՛ն Պետրոսյան, ինչո՞վ են զբաղվում համայնքի բնակիչները աշխատանքից դուրս, ինչպես եք կազմակերպում նրանց հանգիստն ու ժամանցը:
-Համայնքում ավանդույթի համաձայն նշվում են հայկական գրեթե բոլոր տոներն ու հիշատակի օրերը: Ունենք վերանորոգված ու կահավորված ակումբ: Վերջին շրջանում, իհարկե, միջոցառումները սահմանափակվել են, սակայն միշտ էլ տոնել ենք Հաղթանակի օրը, Բանակի օրը, Ամանորը, Երեխաների պաշտպանության օրը, ի դեպ շատ շնորհալի երեխաներ ունենք, որոնք հաճախում են համայնքում գործող պարի, նկարչության խմբակներ և ունեն հաջողություններ:

-Պարո՛ն Պետրոսյան, արդեն շուրջ 20 տարի Բալահովիտը ղեկավարում է Կամո Գրիգորյանը, 20 տարի նա վայելում է իր բնակիչների վստահությունը, ըստ Ձեզ` ո՞րն է համայնքի ղեկավարի հաջողության գրավականը:
-Կարծում եմ` առաջին հերթին մարդկային գործոնը, մարդկանց հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու, դիմացինին լսելու ունակությունը, բարեխիղճ և ճիշտ կազմակերպված աշխատանքը: Հենց սա է մեր ղեկավարի հաջողության գաղտնիքը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...