11:14
04/01/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Առանձնահատուկ ուշադրության ենք արժանացնելու Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»

2020-01-17 11:40

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Կլոնիկա տնօրեն, մարքեթոլոգ, ձայնային պրոդյուսեր, հեռուստանախագծերի պրոդյուսեր-կազմակերպիչ, գովազդային մենեջեր, կոմերցիոն և մարքետինգային ռազմավարության մասնագետ, բիզնես թրեյնինգի առաջատար մասնագետ, պատմամշակութային և գյուղատնտեսության հետազոտությունների ճանապարհորդ-էքսպերտ «Ֆիխե» Իսպանիայի կողմից, «Էլ Դիա» օրաթերթի և մեդիա կոնցեռնի մարքետինգային տնօրեն Ռաքել Գարսիա Ռեյեսի հետ:
Ռաքել Գարսիա Ռեյեսը ընդգրկված է Իսպանիայի Թագավորության
100 կին-պրոֆեսիոնալների ցանկում:

-Տիկի՛ն Ռեյես, հետաքրքիր է, ի՞նչ է Ձեզ համար ճանապարհորդությունը և ի՞նչ խորհուրդ է կրում:

-Չնայած բազմաֆունկցիոնալ և ծանրաբեռնված գործունեությանս, ճանապարհորդությունը, ցավոք, ինձ համար հանգիստ չէ: Այն այնքան լի է հետազոտական ծրագրերով, որ չենք հասցնում հանգստանալ այդ ընթացքում, բայց նույնիսկ այդ դեպքում, դա կյանքիս ամենագունավոր հատվածն է: Եթե ճանապարհորդությունը ինձ համար չլիներ աշխատանք, ապա, անպայման, կլիներ հոբբի:


-Ինչպիսի՞ հերթականությամբ եք ընտրում ճանապարհորդության վայրերը:
-Կախված է ժամանակից` նախօրոք ունենք պլանավորած երկրների ցանկ և հերթականություն, որը հազվադեպ է ենթարկվում փոփոխության: Հիմնականում ընտրությունը կապված է լինում տվյալ երկրի քաղաքական կամ ռազմավարական խնդիրների հետ, օրինակ` հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ և այլն:

 


-Պատմեք, խնդրեմ, Հայաստանի հետ Ձեր կապի մասին:
-Հայաստանի հանդեպ հետաքրքրություն ունեցել եմ միշտ` թե՛ որպես ճանապարհորդ և թե՛ որպես անհատ, բայց հետաքրքրությունս հետազոտական նպատակ ձեռք բերեց ազգությամբ հայ տենոր Դավիթ Հովհաննիսյանի հետ ծանոթանալուց հետո, ով ավելի խորությամբ ներկայացրեց ձեր մշակույթն ու պատմությունը: Մշակեցինք Հայաստան այցելության ծրագիրը և հետազոտման քարտեզի հերթականությունը: Առաջին այցը լինելու է Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ, և Հայոց ցեղասպանության թանգարան: Առանձնահատուկ ուշադրության ենք արժանացնելու Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը և ցեղասպանության դատապարտումը: Այս խնդիրները լայնորեն լուսաբանվելու են Իսպանիայի լրատվամիջոցների կողմից:

 


ՀԳ. Հայաստանն իր պատմական և մշակութային հարուստ ժառանգությամբ հետաքրքրում և զարմացնում է աշխարհի տարբեր ծագերում ապրող ժողովուրդներին: Նրանք չեն թաքցնում իրենց հիացմունքը մեր երկրի հանդեպ և անկեղծորեն կիսում են մեր ցավը, վիշտը, դառնում արդարության վերականգնման առաջամարտիկներ: Ուրախալի է, որ նրանց շարքերում է նաև Ռաքել Գարսիա Ռեյեսը:



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-03-18 12:30

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց