20:05
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Rateossian» կենտրոնը ստեղծվել է 2016 թվականին Շավարշ եւ Մարիամ Ռաթեւոսյան ամուսինների կողմից

2019-08-03 12:20

 «Դե Ֆակտո» N 03/149 (05-06/2019թ.) 

Նրանց հիմնական նպատակն էր զարգացնել և խթանել ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը Հայաստանի ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում: Շուրջ երեք տարի գործող կենտրոնը, պահպանելով իր առջև դրված նպատակները, կիրառում է միմիայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաներ, ինչպես նաև հավատարիմ մնում իր խոստմանը` ապահովել ծառայությունների բարձր որակ և մատչելի գին:
Կլինիկան առաջարկում է ստոմատոլոգիական մի շարք ծառայություններ. ամենաբարձր որակով իմպլանտների տեղադրում, իմպլանտների վրա պրոթեզավորում, համակարգչային տոմոգրաֆիա, որի ամբողջ գործընթացը կատարվում է թվային եղանակով:
Կենտրոնն առանձնանում է մատուցվող ծառայությունների բարձրակարգ որակով: Այստեղ աշխատում են միայն բանիմաց մասնագետներ, ովքեր տիրապետում են բուժման ժամանակակից մեթոդներին` յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերելով անհատական մոտեցում: Կլինիկայի ջերմ և հյուրընկալ մթնոլորտը գրավում է յուրաքանչյուր քմահաճ այցելուի:
«Երազի՛ր, հավատա՛ և գործի՛ր» կարգախոսով առաջնորդվող զույգին հաջողվել է հասնել իր նպատակին, արժանանալ հաճախորդների վստահությանն ու սիրուն, ինչն անչափ կարևոր է բժշկի աշխատանքում:
Շավարշ Ռաթևոսյանն ավարտել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը: 2004 թվականից որպես ստոմատոլոգ` աշխատել է տարբեր բուժկենտրոններում, այնուհետև` տարիներ անց, հաճախորդների պահանջով հիմնել սեփական կենտրոնը:



Խնամված մաշկը`
կանացի երջանկության կարեւոր գրավական


-Տիկի՛ն Մխիթարյան, ամռանը մաշկը յուրահատուկ խնամքի կարիք է զգում, և կանայք, հատկապես այս ամիսներին պետք է կարևորեն իրենց մաշկի խնամքը: Ինչպիսի՞ն է միտումը, արդյո՞ք հայուհիները սկսել են ավելի հետևողական լինել այդ հարցում:


-Համաձայն եմ, որ ամռանը մաշկին, իսկապես յուրահատուկ խնամք է անհրաժեշտ, որպեսզի այն որևէ վնաս չկրի արևի ուղիղ ճառագայթներից: Գիտեք` ամառը հանգստի սեզոն է, և կանայք ավելի շատ նախընտրում են լողափային հանգիստը, ինչը պահանջում է ճիշտ մոտեցում մաշկը խնամելու հարցում` կախված մաշկի տեսակից և խնդիրներից:
Պետք է նշեմ, որ հայուհիները սկսել են իրենց ավելի շատ սիրել և տարվա բոլոր եղանակներին հետևել իրենց մաշկի խնամքին, հատկապես ամռանը, ինչը գովելի փաստ է:

 

-Աշխատում եք ամուսիններով, երկուսիդ աշխատանքն էլ գեղեցկություն է պարգևում, հետաքրքիր է իմանալ, հե՞շտ է ամուսիններով աշխատել մեկ վայրում:

-Ամուսիններով մեկ վայրում աշխատելը շատ հեշտ է և հաճելի: Յուրաքանչյուր աշխատանք կատարելուց առաջ մենք քննարկում ենք բոլոր մանրամասնները, վերլուծում, նոր անցնում գործի:

 

-Շուրջ երեք տարի է, ինչ գործում է «Rateossian» կենտրոնը, ի՞նչ հաջողությունների եք հասել այդ ընթացքում:

-Մեզ համար հաջողություն է յուրաքանչյուր այցելուի բարձր գնահատականը, գոհունակ հայացքը, գեղեցիկ ժպիտը: Իսկ ամենագլխավոր հաջողությանը, որին հասել ենք, «Տարվա բժիշկ և բուժհիմնարկ» կոչմանն արժանանալն էր:

 

-Կոսմետոլոգիական ո՞ր ծառայություններն են առավել պահանջված այսօր:

-Այսօր առավել պահանջված են` շրթունքի ծավալի մեծացումը, մեզոթերապիաները, պլազմոլիֆթինգը և կարբոնային պիլլինգը:

-Ձեր կենտրոնում ներդրված են մաշկի երիտասարդացման, կնճիռների հարթեցման, մազահեռացման հատուկ մեթոդներ: Որո՞նք են դրանք, և ինչպե՞ս հասնել լավագույն արդյունքի:

-Մենք կենտրոնում ունենք SHR սարքը, որով կատարում ենք և՛ մազահեռացում, և՛ կնճիռների հարթեցում, երիտասարդացում: Լավագույն արդյունքի հասնելու համար ընդամենը անհրաժեշտ է յուրաքանչյուր պրոցեդուրա կատարել նախատեսված փուլերով` հետևելով մասնագիտական խորհուրդներին:

 

-Որքանո՞վ է անվտանգ պլազմոլիֆթինգը, հատկապես այն պարագայում, որ հիմնված է արյան փոխներարկման վրա, ո՞ր տարիքից է այն թույլատրվում իրականացնել և ինչպիսի՞ արդյունք պետք է ակնկալել:

-Պլազմոլիֆթինգը կամ PRP թերապիան պարզապես երիտասարդացման միջոց չէ, այն առաջընթաց է էսթետիկ բժշկության բնագավառում: Գործողության հիմքում մարդու` թրոմբոցիտներով հարստացված սեփական պլազմայի գործածությունն է: Թրոմբոցիտներն անհրաժեշտ են ոչ միայն արյան մակարդման համար, այլև արտադրում են բջիջների կիսվելն ու բազմացումը խթանող հատուկ սպիտակուցներ: Մարդու արյունը ծերացման դեմ պայքարելու հնարավորությունների հսկայական պաշար է: PRP թերապիայի ասպարեզում կատարված գիտական հետազոտություններն ու մշակումները բացահայտել են կոսմետոլոգիայում և տրիխոլոգիայում պլազմայի օգտագործման արդյունավետությունը: Այն խորհուրդ է տրվում կատարել 18 տարեկանից բարձր տարիքային խմբի մարդկանց: Պլազմոթերապիան մաշկի վրա ունեցած իր համալիր ներգործության շնորհիվ` համարվում է ինովացիոն և արդյունավետ մեթոդ կոսմետոլոգիայում: Պրոցեդուրան արագացնում է կոլագենի, էլաստինի և ֆիբրոբլաստների արտադրությունը, հիալուրոնաթթվի մոլեկուլների ձևավորումը, խթանում է հյուսվածքների վերարտադրումը, դիմադրողականությունը և նյութափոխանակությունը:
Պլազմոթերապիան կոսմետոլոգիայում կիրառվում է դեմքի մաշկի, լանջաբացվածքի (դեկոլտե), պարանոցի, ձեռքերի մաշկի երիտասարդացման, մազաթափության դեպքում:

 

-Դուք շատ կանանց գեղեցկացնում, երիտասարդություն և թարմություն եք պարգևում, հետաքրքիր է, ի՞նչ հոգեվիճակով և ինքնագնահատականով են դիմում Ձեզ և ինչպիսի՞ փոփոխություն են կրում նրանք Ձեր կատարած աշխատանքից հետո:

-Ինչ խոսք, կնոջ բարձր ինքնագնահատականի կարևոր նախապայման է գրավիչ արտաքին տեսքը, իսկ խնամված և անթերի մաշկը կանացի գեղեցկության ամենակարևոր գրավականն է: Առաջին անգամ մեր կենտրոն դիմող կանայք, բնականաբար, ունենում են ինքնագնահատականի խնդիր, բարդույթներ` կապված իրենց մաշկի որոշակի թերությունների հետ, սակայն հաճախակի այցելություններից հետո նրանք վերագտնում են իրենց, սկսում են սիրել իրենց մաշկը և ձգտում պահպանել այն արդյունքը, որին հասնում ենք մեր կենտրոնում:

 

-Առաջիկայում իրականացվելիք ի՞նչ ծրագրեր ունեք:

-Չեմ ցանկանում չակերտները շատ բացել, բայց այս տարվա հետ կապված շատ ծրագրեր կան, որոնք պետք է իրագործվեն:

 

-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը երջանկություն և երիտասարդություն պարգևում:

-Տարվա բոլոր ամիսներն ինձ համար տոնի են վերածվում, քանի որ ունեմ հոգատար ամուսին և երկու հրաշալի որդի: Նրանք ինձ միշտ երջանկացնում են և օր օրի ավելի երիտասարդացնում:

 

-Ո՞րն է երջանիկ ընտանիք ունենալու գաղտնիքը:

-Ընտանիքում ամենակարևորը պետք է իշխի սերը, հարգանքը և փոխադարձ վստահությունը. դա է ինձ համար երջանիկ ընտանիք ունենալու գաղտնիքը:

 

-Որո՞նք են կնոջ ուժեղ և թույլ կողմերը:

-Կարծում եմ` կնոջ ուժեղությունն իր տիեզերական սիրո և պայքարի ուժի մեջ է. սերը իր տղամարդու և երեխաների հանդեպ:

 

-Որպես մայր` ի՞նչն եք կարևորում երեխաների դաստիարակության մեջ:

-Երեխաների դաստիարակության հարցում առաջին հերթին կարևորում եմ լավ մարդ մեծացնելու խնդիրը, որին ավելանում է նրանց բարձրակարգ կրթությամբ ապահովելը:

 

-Ո՞րն եք համարում կնոջ ամենակարևոր առաքելությունը:

-Կնոջ ամենակարևոր առաքելությունը` առաջին հերթին լավ մայր լինելն է իր զավակների համար և լավ կին` իր ամուսնու համար, իսկ նրա իմաստությունն օգնում է նրան ընտանիքում ստեղծել ջերմ, խաղաղ և ներդաշնակ մթնոլորտ, ինչն ընտանեկան երջանկության ամենակարևոր գրավականն է:

 

-Մասնագիտական ի՞նչ խորհուրդներ կտաք կանանց:

-Իմ խորհուրդը կանանց հետևյալն է` միշտ հետևեք ձեզ, եղեք խնամված և թող ամռան ջերմ ու հանգստաբեր շունչը ձեր ուղեկիցը լինի տարվա բոլոր եղանակներին:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի


Rateossian dental & cosmetology clinic
Հասցե` ք. Երևան, Ա. Խաչատրյան 4, հեռ.` (+374 77) 955 995, (+374 10) 27 27 71



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...