22:42
11/22/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Bridge Cake. համի եւ որակի համադրություն

2019-06-05 12:11

 «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.)

Bridge Cake ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին:
Ընկերությունը պատրաստում է համեղ և օրիգինալ տորթեր և շոկոլադապատ ելակներ` նախատեսված բազմապիսի միջոցառումների համար, որոնց պատրաստման և ձևավորման ընթացքում հաշվի են առնվում գնորդի բոլոր պահանջներն ու նախասիրությունները:
Bridge Cake-ում օգտագործվում է բացառապես էկոլոգիապես մաքուր և բարձրորակ հումք:

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Bridge Cake ընկերության
հիմնադիր տնօրեն Մարինե Սաֆարյանը:

-Տիկի՛ն Սաֆարյան, ի՞նչ տեսականիով է ներկայանում Bridge Cake ընկերությունը հայ սպառողին:

-Ընկերությունը ներկայացնում է 15 անուն թխվածք, որոնք ավելի շատ մոտ են մեր հայկական խոհանոցին, և եվրոպական թխվածքներ չեն:
Այդ թխվածքները պատրաստվում են տնական եղանակով` առանց հավելումների, այսինքն` մեր սրահից գնված թխվածքները, իրենց համով և որակով չեն տարբերվի տանը պատրաստված համեղ և անուշաբույր թխվածքներից: Մենք աշխատում ենք որևէ հավելում չօգտագործելով, գոհացնել մեր հաճախորդներին և այնպես ենք աշխատում, որ հաճախորդը համտեսելով մեր թխվածքները, մեկ անգամ կրկին այցելի մեզ:

-Արդյո՞ք պատրաստում եք տարբեր առիթների համար նախատեսված տորթեր:

-Այո, մենք պատրաստում ենք տարբեր առիթների` հարսանյաց, նշանադրության, մկրտության, ծննդյան, մանկական տոներ նշելու համար նախատեսված տորթեր: Ունենք թխվածքներ ֆուրշետային տարբերակով, նաև մրգային ժելե, շոկոլադի մուս, cupcakes, cake pգps, մի խոսքով` տեսականին բազմազան է, այս ցանկում կարող եմ ավելացնել նաև շոկոլադապատ ելակները, որոնց պատրաստման գաղափարն ու գործընթացը աղջկանս է:

-Ո՞րը կարող եք համարել այս տարիների ընթացքում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-Անցյալ տարի տեղի ունեցավ մեր խանութ-սրահի բացումը, որը մեզ համար շատ կարևոր ձեռքբերում էր:
Խանութ սրահի առավելությունն այն է, որ հաճախորդը հնարավորություն է ունենում ներկա գտնվել տորթի և թխվածքի ձևավորման գործընթացին:
Առաջիկայում կլինեն այլ նորություններ ևս:

-Կարո՞ղ ենք ասել, որ Bridge Cake խմորեղենների գները հասանելի են բոլորին:

-Այո, կարծում եմ` տեղական շուկայի պայմաններում, մեր արտադրանքը հասանելի է սպառողին, որի վառ ապացույցն այն է, որ մեր հաճախորդների թվաքանակն օր օրի ավելանում է:

-Բավականին շատ են այսօր խմորեղենի արտադրամասերը, ինչպե՞ս է Ձեզ հաջողվել ձեռք բերել հաճախորդի նմանատիպ վստահությունը:

-Նախ և առաջ, հաճախորդի վստահությանն արժանանալու համար պետք է կարողանաս ազնիվ և արդար լինել: Ես այս գործում կարևորում եմ յուրաքանչյուր հաճախորդին յուրովի մոտեցումը: Bridge Cake-ը օգնում է ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի հաճախորդը միշտ գոհ և լայն ժպիտով հեռանա մեր խանութ սրահից: Ասեմ նաև, որ մեզ մոտ գործում է շուրջօրյա առաքում:

-Առաջիկայում սպասվու՞մ է նոր խանութ սրահի բացում:

-Առաջիկայում դեռ ոչ, մեր առաջին խանութը սրահը նոր ենք բացել և դեռ կան բազում նպատակներ, որոնք պետք է իրագործենք:
Հետագայում նախատեսում ենք ընդլայնել մեր գործունեության շրջանակները, որի մասին կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերի միջոցով:

-Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

-Մեր աշխատանքային հաջողությունը կայանում է նրանում, որ մենք ունենք լավ թիմ:
Մեր մասնագետները շատ բանիմաց են և կարողանում են գոհացնել ամենաքմահաճ հաճախորդին: Նրանք անընդհատ կատարելագործում են իրենց գիտելիքները` հաշվի առնելով հաճախորդների պահանջներն ու առաջարկները և հաստատակամ կարող եմ ասել, որ մենք քայլում ենք ժամանակի պահանջներին համընթաց:

-Յուրաքանչյուր կնոջ համար, աշխատանքից զատ, շատ կարևոր է ամուր ընտանիքի ստեղծումը, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Յուրաքանչյուր կնոջ համար առաջնային պետք է լինի ընտանիքի ստեղծումը: Եթե չունես ամուր ընտանիք, որի անդամները կանգնած են քո թիկունքում, ապա երբեք չես կարող կայանալ և առաջ շարժվել:
Ամուսնացած եմ, ունեմ երկու աղջիկ և թոռնիկ: Երեխաներս մշտապես իմ կողքին են, նրանք իմ կյանքի շարժիչ ուժն են, նրանք են միշտ ինձ տանում դեպի առաջ:
Եվ առհասարակ, յուրաքանչյուրս մեր ամուր ընտանիքներով ենք կայուն կանգնած մեր հողի վրա:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի տոնը:

-Իմ ամենասիրելի տոներից է Սուրբ Զատիկը, այն ընտանեկան տոն է, բոլորս հավաքվում ենք մեկ սեղանի շուրջ, որտեղ Աստծո նախախնամությունը կա:

-Կինը երջանիկ է...

-Կինը երջանիկ է երբ իրեն հասկանում և ընդունում են այնպիսին, ինչպիսին որ նա կա: Ընդհանուր առմամբ` կինը երջանիկ է երբ նա սիրված է և սիրում է:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Կմաղթեմ, որ յուրաքանչյուրը, ով ունի նպատակ և ցանկություն, երբեք կանգ չառնի այլ իրագործի այն:
Պետք է փորձել միշտ առաջ շարժվել, եթե ունես երազանք և ցանկություն, պետք է պայքարես դրան հասնելու համար, որպեսզի հետագայում քեզ չմեղադրես` թե ինչո՞ւ չփորձեցի:
Երբե՛ք կանգ մի առեք, շարժվե՛ք առաջ և հասե՛ք Ձեր նպատակներին:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց