23:18
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-11-15 11:19

 

«Դե Ֆակտո» N 146 (09-10/2018թ.)

 

Որքան էլ ժամանակն ու տարածությունը հեռացնում են մարդուն իր հայրենի հողից, ծննդավայրից, նախնյաց երկրից, միևնույնն է, զգայուն սիրտն ու հոգին, արյան կանչը զգալով, ձգտում է դեպի ակունքներ և ստիպում նրան վերարժևորել և արժևորել իր ծագումը, պատմությունը, արմատը, ընդ որում՝ շատ ավելի հիմնավոր ու հաստատուն պարտքի զգացումով, քան որևէ մեկը, ով երկար տարիներ ապրում է իր հայրենիքում։ Այստեղ «աչքից հեռու, սրտից՝ հեռու»-ն վերափոխվում է «աչքից հեռու, սրտին՝ մոտիկ»-ի։


«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք պետերբուրգաբնակ հայ գործարար, բարերար Հրաչյա Պողոսյանին՝ բացառիկ հայրենասեր անձնավորության, ով ամեն օր ապրում է իր երկրի դարդ ու ցավով, հետևում այնտեղ տեղի ունեցող գործընթացներին և ժամանակ առ ժամանակ իր աջակցությունը ցուցաբերում հայրենիքին, ինչպես նաև Հայաստանի սահմաններից դուրս տարածում հայկական հոգևոր-մշակութային արժեքները։ Նա հատկապես մեծ աջակցություն է ցուցաբերում իր մանկության և պատանեկության տարիների բնակավայր Ագարակ գյուղին։ Պատահական չէ, որ այս տարի Արագածոտնի մարզի Ագարակ համայնքը տոնում է իր վերածննդի 10-ամյակը, քանի որ տասը տարի առաջ ՝ 2008թ, Հրաչյա Պողոսյանի ջանքերի շնորհիվ՝ գյուղը վերածնունդ ապրեց և բռնեց զարգացման ուղին։


Երևանի 2800-ամյակին ընդառաջ՝ Ագարակ գյուղը մեծ հանդիսավորությամբ տոնեց իր վերածննդի 10-ամյակը, որի մասնակիցը և պատվավոր հյուրն էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անսալով վարչապետի առաջարկը՝ ներդրումներ կատարել Հայաստանում և ստեղծել նոր աշխատատեղեր, Հրաչյա Պողոսյանը Ագարակում հիմնեց կարի արտադրամաս, որտեղ առայժմ ստեղծվել է 20 աշխատատեղ։ Բարերարի իրականացրած հայրենանվեր աշխատանքները բազմաթիվ են և բազմաոլորտ, որոնք առավել մանրամասն ներկայացված է «Դե Ֆակտո» ամսագրի այս համարում։

 

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր 

ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...