16:49
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մոնտեսսորի կենտրոն հաճախող եւ այդ մեթոդաբանությամբ կրթվող երեխաները կյանքում հաջողակ են դառնում

2018-02-23 11:27

 «Դե Ֆակտո » N 141 ( 02/2018թ.)

Ողջ աշխարհում ճանաչում գտած Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությամբ «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը, համագործակցելով Մոնտեսսորի Միջազգային Ասոցիացիայի (AMI) հետ, հունվարի 15-ից գործում է Երեւանի Դեմիրճյան 62 հասցեում:
Մանկավարժության մեջ Մոնտեսսորիի մեթոդաբանության սկիզբը դրվել է դեռեւս 20-րդ դարի առաջին կեսին իտալացի մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի կողմից:
Մոնտեսսորի-կրթօջախները սփռված են աշխարհով մեկ եւ կրթել են այնպիսի տաղանդավոր եւ աշխարհահռչակ շրջանավարտների, ինչպիսիք են` Մարկ Ցուկերբերգը, արքայազններ Ուիլյամն ուՀարրին, Google-ի հիմնադիրները եւ այլք:
«Դե Ֆակտո» ամսագիրը զրուցեց կենտրոնի տնօրեն Նոնա Վանեցյանի հետ, ով ներկայացրեց կենտրոնի պայմաններն ու առանձնահատկությունները:

«Վիլլա Մոնտեսսորիի» կարեւոր առավելություններից մեկը՝ դա անհատական մոտեցումն է յուրաքանչյուր երեխային:

 



-Տիկի՛ն Վանեցյան, ինչպե՞ս որոշեցիք Մոնտեսսորի մեթոդաբանությունը բերել Հայաստան:


-Յուրաքանչյուր մայր գիտի, թե որքան դժվար է գտնել կատարյալ մանկապարտեզ իր երեխայի համար: Սպասելիքներն ու պահանջները միշտ ավելին են, քան առաջարկվող պայմանները: Այդպիսի խնդրի առաջ էի կանգնել նաև ես, երբ երեխաներս փոքր էին: Եվ հենց այդ ժամանակ ցանկություն առաջացավ երբևէ ստեղծել մի վայր, որտեղ երեխաները կլինեն ոչ միայն ապահով ու երջանիկ, այլ նաև կզարգանան որպես ինքնուրույն և ինքնավստահ անհատներ: Ուսումնասիրելով ամենատարբեր մեթոդաբանությունները` ես կանգ առա Մարիա Մոնտեսսորիի մշակած մեթոդաբանության վրա` տեսնելով, որ այս մեթոդաբանությամբ կրթված ու դաստիարակված երեխաները հաճախ են կյանքում հաջողակ դառնում:

-Որո՞նք են «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնի առավելությունները:

-Մենք աշխատում ենք Մոնտեսսորի միջազգային ասոցիացիայի հետ համատեղ: Մոնտեսսորիի մեթոդաբանության առավելությունը նրանում է, որ երեխան դեռ փոքր հասակից սովորում է լինել ինքնուրույն, անկաշկանդ արտահայտել իր կարծիքը, ասել ո՛չ, և հաստատել իր «ոչ»-ը: Ըստ մեթոդաբանության սկզբունքների` բոլոր խաղալիքները ներկայացված են մեկ օրինակով, հետևաբար, երեխայի մոտ ձևավորվում է համբերությունը, նա սովորում է սպասել ընկերոջը, հարգանքով վերաբերվել նրա աշխատանքին: Երեխան կարող է ինքն ընտրել իր զբաղմունքը, հասկանալ և արտահայտել իր ցանկությունները, սովորում է լսել և լինել լսելի: Մոնտեսսորի միջավայրում սահմանված կանոնների շրջանակներում երեխան ազատ է իր ընտրությունների մեջ. կա ազատ ընտրության հնարավորություն, բայց ոչ ամենաթողություն:

-Տիկի՛ն Վանեցյան, «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնում քանի՞ խումբ է գործում:

-«Վիլլա Մոնտեսսորի» մանկապարտեզն ունի 2 խումբ` նախատեսված 10 ամսականից-3 տարեկան և
3-ից 6 տարեկան երեխաների համար: Փոքրերի խմբում կարող է լինել առավելագույնը 18 երեխա, որոնց հետ աշխատում են 2 մեթոդիստ և 3 ասիստենտ, իսկ մեծերի խմբում` 30 երեխա, որտեղ աշխատում են 2 մեթոդիստ և 2 ասիստենտ: Ունենք նաև դասապատրաստման խմբակ 1-ից
9-րդ դասարանի աշակերտների համար: Դասապատրաստումն իր մեջ ներառում է դպրոցական դասերի պատրաստում: Բացի տնային առաջադրանքներից երեխաները ունեն նաև օտար լեզուների լրացուցիչ ուսուցում: Այստեղ հաճախող երեխաները հավելյալ պարապմունքների կարիք չունեն: Դասապատրաստումն իր մեջ ներառում է նաև երկանգամյա սնունդ:
Կենտրոնում գործում է 4 հիմնական հարկ և մեկ կիսահարկ` նախատեսված դասապատրաստում իրականացնող երեխաների հանգստի համար: Ունենք նաև ժամանակակից սպորտային դահլիճ: Տարածքում տեղադրված է Հիմալայան աղի պատ` օդի ախտազերծման համար:
Հավելեմ նաև, որ կենտրոնում առկա բոլոր նյութերն էկոլոգիապես մաքուր են: Կա կանաչ տարածք, որտեղ երեխաներն ինքնուրույն կկարողանան տնկել ծաղիկներ և բանջարեղեն, խաղալ կենդանիների հետ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև սննդին. այստեղ երեխաներն առողջ և համեղ սնունդ են ստանում:
Կենտրոնն աշխատում է շուրջօրյա, երեխաները կարող են ոչ միայն երեկոյան հավելյալ ժամեր անցկացնել, այլև անհրաժեշտության դեպքում` գիշերել, ինչը բացառիկ երևույթ է Հայաստանում: Ծնողները հնարավորություն ունեն առցանց` կայքի միջոցով, հետևել իրենց երեխաներին կենտրոնի այն հատվածներում, որտեղ գտնվում է երեխան:

-Արդյո՞ք կենտրոնի վարձավճարը հասանելի է միջին աշխատավարձ ունեցող ծնողներին:

-Մոնտեսսորի մեթոդաբանությամբ ուսուցումը թանկ հաճույք է, դա պայմանավորված է անհրաժեշտ պայմանների, ուսումնական մեթոդոլոգիայով պահանջվող նյութերի և տեխնոլոգիաների ծախսատարությամբ: Հայաստանի պայմանների համար մենք փորձել ենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի մանկապարտեզը հասանելի լինի նաև միջին աշխատավարձ ունեցող ծնողներին: Մանկապարտեզի փոքրերի խմբում` 10 ամսականից 3 տարեկանի վճարը կազմում է 180000-220000 դրամ, այսինքն` եթե 10 ամսական բալիկ է, ապա ամսական վճարը կկազմի 220000 դրամ, քանի որ այդ տարիքի երեխային անհատական դայակ է տրամադրվում` անհրաժեշտ ուշադրությունն ու խնամքն ապահովելու համար: 3-6 տարեկանների խմբի վճարը 180000 դրամ է: Իսկ դասապատրաստման վճարը սկսվում է ամսական 80000-ից մինչև 150000 դրամ: 1-ից
4-րդ դասարանների արժեքը 80 000 դրամ է, 5-ից 6-րդ դասարաններինը` 120000 դրամ, իսկ 7-ից 9-րդ դասարաններինը` 150000 դրամ:
«Վիլլա Մոնտեսսորի»-ում գործում է նաև քոլեջ, որտեղ 12 այցելության վճարը` շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ, կազմում է ամսական 50000 դրամ (1.5-6 տարեկան երեխաների համար):

-Արդյո՞ք առաջիկայում մարզերում կկիրառվի Մոնտեսսորիի մեթոդաբանությունը:

-Այո՛, մարզերում ևս պլանավորում ենք բացել նմանատիպ մանկապարտեզներ կամ թեկուզ քոլեջային տարբերակով խմբակներ: Ցանկանում ենք անվճար սեմինարներ անցկացնել մանկատներում երեխաների և դաստիարակների համար, ուզում ենք պետական մանկապարտեզներում էլ նման հրաշալի մեթոդաբանության մասին խոսել, քանի որ հենց երջանիկ և անհոգ մանկությունն է նպաստում երեխաների հաջողակ կյանքի ուղուն:

 

Հարցազրույցը`

Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...