16:35
10/28/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարծիքներ Սամվել Կարապետյանի մասին

2018-02-19 12:38

ՈՍՏԱՆԻԿ ՄԱՐՈՒԽՅԱՆ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 
ռեկտոր, պրոֆեսոր

Սամվել Կարապետյանը բացառիկ հայրենասեր անձնավորություն է, ում ազգանվեր գործունեությունը ոչ թե խոսքերով, բաժակաճառային հայրենասիրությամբ, այլ տեսանելի և լայնամասշտաբ աշխատանքով է աչքի ընկնում: 
Պետք է երախտագիտությամբ նշեմ, որ նա, ի թիվս ՀՀ-ում իրականացրած ներդրումային և բարեգործական բազում ծրագրերի, նշանակալի ներդրում է կատարել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի գիտատեխնիկական զարգացման գործում: Մասնավորապես` «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Սամվել Սարգսի Կարապետյանը խոշորամասշտաբ ներդրումներ է կատարել Պոլիտեխնիկի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տեխնիկական վերազինման, 2-րդ մասնաշենքի շարունակական կապիտալ վերանորոգումների իրականացման ու կահավորման, արտասահմանյան հանրահայտ ընկերությունների գերազանցության կենտրոնների հիմնման գործում, ինչպես նաև վերոնշյալ և Մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի ու դիզայնի ինստիտուտների բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին տրամադրել է աննախադեպ կրթաթոշակներ: Ըստ արժանվույնս գնահատելով Սամվել Կարապետյանի գործունեությունը` մեր համալսարանի Գիտխորհուրդը որոշեց «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ Ս. Կարապետյանին շնորհել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում:
Մենք հպարտ ենք, որ մեր բուհի շրջանավարտն այսօր մեր բարերարն է, աջակիցը, ով կանգնած է իր բուհի կողքին և պատրաստ է խթանել դրա զարգացումը` նպաստելով նոր սերնդին կրթության միջազգային որակով ապահովելու և ՀՀ գիտական ներուժը զարգացնելու գործին:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...