14:39
10/28/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարծիքներ Սամվել Կարապետյանի մասին

2018-02-19 12:37

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՀՀ նախկին վարչապետ

Սամվել Կարապետյանին ճանաչում եմ ավելի քան երկու տասնամյակ: Այդ ողջ ընթացքում երբեք չեմ դադարել զարմանալ ու հիանալ նրանով: Այսօր Հայաստանում և Արցախում գրեթե բոլորը գիտեն Սամվել Կարապետյանին: Գիտեն, նախ և առաջ որպես բարեգործ, որպես մարդ, ով այնպես ամուր է կանգնած մեր երկու անկախ պետությունների մեջքին, որ կարծես խոսքը ոչ թե մեկ մարդու, այլ մի հսկա միջազգային կազմակերպության մասին է: Այս զգացողությունը, իհարկե, տրամաբանական է: Սակայն քչերը գիտեն Սամվել Կարապետյանին որպես նոր ժամանակների գործարարի: Ցանկացած գաղափարի մեջ ամենակենսունակ հատիկը միանգամից որսալը, աներևակայելի ռացիոնալությունը որոշումներ կայացնելիս, ակնհայտ բաց աշխատաոճը, գործընկերների հետ վստահության վրա հիմնված հմտորեն հարաբերություններ կառուցելը, ընդգծված ճկունությունն ու մի շարք այլ հատկանիշներ այսօր նրան, իրոք, դարձրել են մեծ մասշտաբների ժամանակակից գործարարի փառահեղ օրինակ: Իմ խորին համոզմամբ, Սամվել Կարապետյանն իր բոլոր հայրենանվեր գործերից ու մեր տնտեսությունն առաջ տանելուն միտված հիմնարար նախաձեռնություններից բացի, մեկ այլ, ոչ պակաս կարևոր դեր կարող է ունենալ Հայաստանում: Նա շատերի և, հատկապես, մեր երիտասարդների համար սովորելու, ընդօրինակելու և նորովի գործելու հրաշալի օրինակ, է և ես հույս ունեմ, որ այդ հնարավորությունն իրոք լավագույնս կօգտագործվի: Հավատում եմ, որ ապագայում «Սամվել Կարապետյան» խորագրի ներքո բազում ոսկե էջեր են գրվելու անկախ Հայաստանի պատմության գրքում, ինչպես որ գրվում են այսօր:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...