19:40
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կողք կողքի ապրել, աշխատել եւ ստեղծել ենք այսպիսի համայնք

2018-02-15 11:24

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 


«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալեր Գյուլամիրյանը:

- Պարո՛ն Գյուլամիրյան, արդեն 8 տարի է ղեկավարում եք համայնքը, ի՞նչ խոշոր ծրագրեր են իրականացվել մարզում, որո՞նք են համայնքի առաջնային խնդիրները:

-Այս ութ տարիների ընթացքում համայնքում բավականին աշխատանքներ են կատարվել, որոնք բնականաբար, ամբողջությամբ չեմ կարող թվարկել: Փոխվել են հանրակրթական դպրոցի պատուհանները, դպրոցն արդեն ջեռուցվում է, բայց այն պետք է ամբողջությամբ հիմնանորոգվի: Կարող եմ նշել, որ համայնքի փողոցների շուրջ 60% լուսավորված են և մինչ 2018 թվականը պետք է լուսավորության աշխատանքներն ամբողջությամբ ավարտենք: Առաջնային խնդիրը մանկապարտեզի վերակառուցումն է, որն այսօր անմխիթար վիճակում է գտնվում: Ունենք նաև դպրոց տանող ճանապարհի վերանորոգման խնդիր, այն պետք է ասֆալտապատենք:

-Որքա՞ն բնակչություն ունի համայնքը, ինչո՞վ են զբաղվում բնակիչներն այստեղ:

-Բնակչության թիվը հասնում է 3300-ի, բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Գյուղմթերքներից մեզ մոտ աճեցնում են հայկական ամենաքաղցր մրգերը` դեղձ, ծիրան, խաղող:

-Պարո՛ն Գյուլամիրյան, ինչպիսի՞ հարաբերություններ ունեք բնակիչների հետ, ի՞նչ հարցերով են հիմնականում համայնքապետարան դիմում գյուղացիները:

-Գյուղացիների հետ ունեմ շատ ջերմ, ընկերական հարաբերություններ: Համայնքի բնակիչները դիմում են մեզ ամենատարբեր հարցերով` կադաստրի, նոտարի, նպաստի, հողի հետ կապված, և նմանատիպ այլ հարցերով: Բնակիչներն ամեն հարցի լուծման ճանապարհները փորձում են գտնել գյուղապետարանում: Գյուղապետարանն էլ պարտադիր փորձում է լուծել ցանկացած խնդիր:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի համայնքի ղեկավարը:

-Համայնքի ղեկավարը ամենակարևորը պետք է լինի աշխատասեր, պետք է բնակիչների հետ ընկերական հարաբերություններ ունենա:

-Ո՞ր թվականին է հիմնվել գյուղը և ինչպե՞ս կբնութագրեք քաղցրաշենցինեին:

-Գյուղը հիմնվել է 1928 թվականին: Քաղցրաշեն համայնքում, բացի բնիկ արտաշատցիների ընտանիքներից, նաև ՀՀ տարբեր մարզերից այստեղ եկած և մշտական բնակություն հաստատած ընտանիքներ են ապրում: Այսպես է մեծացել համայնքը: Քաղցրաշենցիները խելացի, ազնիվ և աշխատասեր մարդիկ են: Կողք կողքի ապրել, աշխատել և ստեղծել ենք այսպիսի համայնք:

Լրագրող` Լուիզա Ավագյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...