14:01
02/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Լավագույն ղեկավարին պետք է հատուկ լինի նվիրվածությունն ու պատասխանատվության զգացումը

2018-02-15 11:19

 «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը:

-Պարո՛ն Պետրոսյան, բավական երկար ժամանակ Այգեպատ համայնքն եք ղեկավարում, ի տարբերություն շատ այլ համայնքների` Ձեզ մոտ խնդիրները, կարծես թե, շատ չեն, Ձեր ղեկավարման տարիներին ի՞նչ աշխատանքներ են կատարվել համայնքի բարելավման և բարեկարգման ուղղությամբ, կխնդրեի ներկայացնել:


-2005 թվականից ընտրվել եմ Այգեպատ համայնքի ղեկավար և մինչ օրս աշխատում եմ այդ պաշտոնում: Շինարարական առումով համայնքում մեծ գործեր են արվել: Ընտրվելուց անմիջապես հետո Այգեպատ, Այգեզարդ, Շահումյան գյուղերի համատեղ ֆինանսական միջոցներով կառուցել ենք բոլոր ստանդարտներին համապատասխան էլեկտրագնացքի կանգառ, որի առկայությունը մինչ այդ չկար: Երբ ընդունեցի համայնքը` համայնքի առջև ծառացած շատ խնդիրներ կային, բայց ֆինանսական սղության պատճառով հնարավոր չէր միանգամից բոլոր խնդիրներին անդրադառնալ` աշխատանքները կատարվել են տարեցտարի: Փոխվել է ոռոգման ջրի մատակարարման որակը, բնակատեղի ոռոգման ջուրը հասնում է ստորգետնյա նոր կառուցված խողովակներով: Խմելու ջրի խնդիր չունենք. ներքին ցանցն ամբողջությամբ փոխված է, գյուղը 98 տոկոսով գազաֆիկացված: Ամեն տարի, բերքահավաքից անմիջապես առաջ, հարթեցվում և խճապատվում են դաշտավայրեր տանող և գյուղամիջյան բոլոր ճանապարհները: Համայնքի կենտրոնական և Վերին Արտաշատ տանող ճանապարհներն ապահովված են արտաքին լուսավորությամբ:
Մշակույթի տան հետ կապված վերանորոգման խնդիրները համայնքի և «ԱՄՆ խաղաղության կորպուսի» համատեղ ֆինանսական միջոցներով կարողացանք լուծել, որտեղ արդեն պարբերաբար տեղի են ունենում համերգներ, տոնակատարություններ: Մշակույթի տան հարակից տարածքում կառուցվել է մանկական խաղահրապարակ, որը նույնպես մանուկների երազանքն էր:

-Կատարված աշխատանքներից զատ, առանցքային ի՞նչ խնդիրներ կան, որոնց լուծումն անհրաժեշտություն է:

-Առաջին հերթին կուզենայի ընդգծել համայնքում մանկապարտեզի բացակայությունը, թեպետ ունենք նախակրթարան: Մանկապարտեզի բացակայությունը իսկապես մեծ խնդիր է ծնողների համար, այժմ նրանք իրենց երեխաներին ստիպված տանում են հարակից համայնքների մանկապարտեզներ: Խնդրանքով դիմել ենք մարզպետ Արամայիս Գրիգորյանին, ով խոստացել է մինչև 2019 թվականը, անպայման լուծել այդ հարցը: Համայնքը չունի նաև մարզադաշտ, որի կառուցման համար ֆինանսական ներդրումներ են հարկավոր, ինչի հնարավորություններն այս պահին համայնքը չունի: Ցանկալի կլիներ բնակատեղում ունենալ արտեզյան հոր, որը հնարավորություն կտար զարգացնելու ջերմոցային տնտեսությունը:

-Լավագույն ղեկավարը նա է, ով...

-Լավագույն ղեկավարին պետք է հատուկ լինի նվիրվածությունը, պատասխանատվության զգացումը, ժողովրդին հասանելի լինելը: Եթե դու ապրում ես համայնքի ցավով, ուրախությամբ, հոգսով, ապա ոչ մի սահմանների մեջ չի կարող պարփակվել համայնքի ղեկավարի աշխատանքը: Ես հնարավոր ամեն բան անում եմ, որ իմ աշխատանքն առաջին հերթին պատիվ բերի իմ ընտանիքին, այնուհետև` իմ ժողովրդին: Իմ միակ ցանկությունն այն է, որ մեր համայնքի բնակիչը սիրի իր համայնքը և ապրի ապահով և բարեկեցիկ կյանքով, ես այդ ուղղությամբ արել եմ հնարավորինս ամեն ինչ և ինչքանով է դա ինձ հաջողվել այդ հարցին կարող է պատասխանել ինքը` ժողովուրդը:

Լրագրող Դշխուհի Իսոյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...