22:26
10/16/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Моя семья» ինչը կարող է լինել ավելի սիրելի

2018-01-15 17:48

   «Դե Ֆակտո » N 139 ( 12/2017թ.)    

Հայաստանում շատերի կողմից սիրված և յուրօրինակ տեսականիով աչքի ընկնող «Моя семья» ընկերությունը, իր գործունեության տարիների ընթացքում մշտապես թողարկել է միայն որակյալ արտադրանք և աչքի է ընկել առաջարկվող լայն տեսականիով:
2017 թվականին «Моя семья» ընկերության արտադրանքը համալրվել է նոր տեսականիով այսօր արդեն ընկերությունը ներկայանում է ավելի քան 162 անուն տեսականիով:


«Դե Ֆակտո» ամսագիրը զրուցել է ընկերության արտադրության ղեկավար` Սամվել Արշակյանի հետ:

-Պարո՛ն Արշակյան «Моя семья» մսամթերքն աչքի է ընկնում իր բարձր որակով և տեսականու բազմազանությամբ, ինչի շնորհիվ դարձել է հայկական սեղանների անբաժան մասը: Կարո՞ղ եք նշել, որն է Ձեր ընկերության հաջողության գրավականը:

-Ընկերության հաջողության գրավականը, ըստ իս, ընկերության արդի մեխանիզմների կիրառումն է և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակիցների թիմային աշխատանքի արդյունքը: Ընկերությունը հիմնադրվելով 2008 թվականին, անցել է բավականին բարդ ու աշխատատար ճանապարհ: Ներմուծվել են ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ Գերմանիայից, հիմնվել է լաբորատորիա, ընկերության մասնագետներն անցել են վերապատրաստում արտասահմանում: Այս ամենի շնորհիվ մենք ունենք բազում տեսականի, ինչպես նրբերշիկների ու երշիկների, այնպես էլ բաստուրմայի, սուջուխի ու խոզապուխտի:

-Ինչպես գիտենք, այս տարի «Моя семья» մսամթերքի արտադրատեսականին համալրվել է նոր տեսականիով, կներկայացնե՞ք, որո՞նք են դրանք:

-Մշտապես հետևելով ժողովրդի պահանջին և քայլելով ժամանակին զուգընթաց ամեն տարի փորձում ենք մեր տեսականին համալրել համեղ և յուրօրինակ տեսականիով: Այս տարի մեր ընկերության արտադրանքը համալրվեց հինգ նոր տեսականիով` Տուրիստական վետչինա, Ռիգայի երշիկ, Տոնական եփած ապխտած երշիկ, պեպերոնի երշիկ հում ապխտած, նրբերշիկ էլիտար:

-Խոսեցիք հմուտ մասնագետների մասին, հետաքրքիր է, որքա՞ն աշխատող կա արտադրամասում:

-Աշխատակիցներն այդքան էլ շատ չեն, քանի որ արտադրամասում առկա նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի: Ընկերությունում այժմ աշխատում են շուրջ 72 աշխատակիցներ, որոնք, հավատացեք ինձ, իրենց գործի գիտակներն են, անցել են համապատասխան վերապատրաստման կուրսեր ոլորտի առաջատար երկրներում:

-Պարո՛ն Արշակյան, «Моя семья» մսամթերքն արտահանվո՞ւմ է այլ երկրներ:

-Պետք է նշեմ, որ շատ են լինում արտասահմանյան երկրներ արտահանման առաջարկներ: Այս պահին ևս ընթանում են բանակցություններ: ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր դռներ բացեց մեր ընկերության առջև, այժմ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնություն արտահանելու ուղղությամբ:

-«Моя семья» մսամթերքի արտադրամասում մսամթերքի հումքը ո՞ր երկրներից է ներմուծվում:

-Հիմնական տոկոսը կազմում է տեղական թարմ միսը, սակայն ներմուծում ենք նաև Իտալիայից, Իսպանիայից, Կանադայից, Բրազիլիայից: Ունենք մսամթերքի տեսականի, որոնք պատրաստված են բացառապես տեղական մսից, որն էլ անպայմանորեն նշված է պիտակի վրա:

-Ինչպիսի՞ որակական հատկանիշներով են աչքի ընկնում ու տարբերվում շուկայում առկա տեսականուց «ԾՏÿ հպՎՖÿ»-ի տեսականին:

-Մսամթերքի արտադրության ընթացքին մենք հետևում ենք շատ մանրակրկիտ. պահպանում ենք տեխնոլոգիական բոլոր նորմերը և շուկային ներկայացնում ենք երշիկի իրական բաղադրությունը: Այս նրբություններն են, որ արտադրանքը դարձնում են տարբերվող, որը մսամթերքի համար առաջին հերթին նշանակում է որակ:

-Արդյո՞ք «Моя семья» մսամթերքի արտադրատեսականին հասու է սպառողների գրպանին:

-Ունենալով բազմապիսի արտադրատեսականի, ես կարող եմ ասել, այո՛, մեր տեսականին հասու է սպառողի գրպանին: Լայն տեսականին թույլ է տալիս կառուցել ճկուն գնային քաղաքականություն, ուստի ներկայացված երշիկների, բաստուրմայի և սուջուխի տեսականիները հասանելի են բոլորի համար:
Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...