10:15
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ` բարձրակարգ բուժօգնություն եւ բանիմաց մասնագետներ

2017-12-23 12:48

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանը:

«Դե Ֆակտո » N 138 (11/2017թ.) 

Ապարանի բժշկական կենտրոնն այսօր հաստատուն կերպով իր առաքելությունն է կատարում առողջապահության ոլորտում: 2009 թվականին բժշկական կենտրոնի շենքը հիմնովին վերանորոգվել է` վերազինվելով համապատասխան արդի սարքավորումներով: Բժշկական կենտրոնում գործում է ստացիոնար և արտահիվանդանոցային բաժանմունքներ: Ստացիոնար բաժանմունքի մեջ են մտնում մանկաբարձ-գինեկոլոգիական, մանկաբուժական, վիրաբուժական, թերապևտիկ և վերակենդանացման բաժանմունքները: Կենտրոնին կից գործում է շտապ օգնության կայանը, պոլիկլինիկան և դեղատունը:
Այսօր Ապարանի բժշկական կենտրոնը սպասարկում է Ապարան քաղաքի և հարակից ութ համայնքների բնակչությանը: Ստացիոնար գծով նաև սպասարկումն իրականացվում է ամբողջ տարածաշրջանով: Տարեկան բժշկական կենտրոնը սպասարկում են 1750 հիվանդի, իսկ ամբուլատոր այցերի թիվը հասնում է մինչ 28.000 հազարի:

Մինչ վիրահատարան մտնելը աղոթում եմ:

-Պարո՛ն Շմավոնյան, 17 տարի է ինչ աշխատում եք Ապարանի բժշկական կենտրոնում, ո՞րն եք համարում այսքան տարիների Ձեր աշխատանքային ամենամեծ ձեռքբերումը:

-1996 թվականին Երևանից տեղափոխվել եմ իմ հայրենի Ապարան քաղաք, որտեղ նույն թվականից սկսել եմ իմ մասնագիտական գործունեությունը Ապարանի բժշկական կենտրոնում, սկզբում որպես վիրաբույժ, այնուհետև բուժ. գծով տեղակալ, իսկ ամիսներ անց նշանակվեցի որպես կենտրոնի գլխավոր բժիշկ:
Իմ աշխատանքային տարիների գլխավոր ձեռքբերումը` խելացի, բարձր որակավորում ունեցող, հմուտ գիտելիքներով օժտված աշխատակազմն է: Մենք` ամբողջ անձնակազմով, կարողացել ենք հասնել այնպիսի արդյունքի, որ այսօր բնակիչները վստահում են Ապարանի բժշկական կենտրոնի մեր բժիշկներին և անհրաժեշտության դեպքում, առանց վարանելու, դիմում մեր կենտրոն, իսկ մեզ համար, արդեն առողջացած հիվանդի գոհունակությունը և բնակիչների վստահությունը՝ ամենակարևորն է: Նաև ուրախալի լուր ասեմ, որ կենտրոնում արդեն կատարում ենք նաև էնդոսկոպիկ վիրահատություններ:

 

-Մասնագիտությամբ վիրաբույժ եք, ի՞նչ զգացում եք ունենում մինչ վիրահատարան մտնելը:

-Նախ ասեմ, որ մինչ վիրահատարան մտնելը աղոթում եմ, աղոթում եմ որպեսզի Աստված ուժ տա ինձ, որ կարողանամ ևս մեկ մարդու առողջացնել և երջանիկ տեսնել: Չեմ կարող բառերով նկարագրել այն զգացումը, որ ունենում եմ ամեն անգամ վիրահատարան մտնելիս, այդ զգացողությունը պետք է զգաս, խոսքերով բացատրելն անհնար է:

 

-Բժշկական կենտրոնը 2009 թվականին համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել է, համալրվել արդի բժշկական սարքավորումներով, այսօր դեռ ի՞նչ չլուծված խնդիրներ կան:

-Բժշկությունն օր օրի զարգանում է իր հետ բերելով նորագույն տեխնոլոգիաներ: Տարիներ առաջ կատարված բժշկական կենտրոնի վերանորոգումն ու սարքավորումներով համալրումը դեռ չի նշանակում, որ այսօր չունենք որևէ խնդիր, օրինակ` բժշկական կենտրոնը չունի կոմպյուտերային տոմոգրաֆիա, որն այսօր մեզ համար անհրաժեշտություն է:

 

-Պարո՛ն Շմավոնյան, 2018 թվականի հետ կապված, ի՞նչ նախանշված ծրագրեր կան:

-Առաջիկայում ցանկություն ունենք բացելու ուռոլոգիական բաժանմունք:

 

-Ինչպիսի՞ն է բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները:

-Բժիշկներից մշտապես պահանջում եմ, բացի իրենց պրոֆեսիոնալ աշխատանքից, լինեն հոգատար և ուշադիր հիվանդների նկատմամբ, միայն այդ պարագայում հիվանդը կսկսի վստահել մեզ և իրեն կզգա պաշտպանված:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...