11:58
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մի փոքրիկ, ծիծաղելի, բայց քրեորեն քննելի ստուգաբանություն

2017-11-08 11:03

 

«Դե Ֆակտո » N 136 (09/2017թ.)

Ծիծաղելու առիթներ հաճախ են լինում, սակայն երևանյան ծիծաղները յուրահատուկ են, հատկապես` վիրահայության, թիֆլիսահայության, երբեմն նաև ինչ-որ առիթով Երևան այցի եկած վրացիների ծիծաղները:
Կոնկրետացնեմ` խոսքը վրացական ամենանշանավոր խաչապուրու մասին է:


Ստուգաբանենք... այդ` իսկը վրացերեն համով-հոտով բառը ոչ մի կապ չունի խաչ բառի հետ: Մեզանում մեկնաբանում են, որ դա խաչ+պուրի` խաչը մեր խաչն է, իսկ պուրին դե ով չգիտի, որ պուրին վրացերեն հացն է:
Բայց ճիշտը՝ վրացիք խաճապուրի են արտասանում, որի առաջին բաղադրիչը` խաճո-ն` կաթնաշոռն է, այսինքն` կոպիտ ասած` կաթնաշոռախմորահաց, որի մեջ պանիրը հանդես է գալիս որպես օժանդակ բաղադրիչ:
Վրացական տասնյակ ու տասնյակ բազմապիսի խաճապուրիներ կան, որոնց տարբերությունը բազմապիսի շերտախմորների մեջ կաթնաշոռի ու պանրի տարբեր չափաբաժնի հարաբերություններն են:
Բայց բացառվում են այլ բաղադրիչներ:


Ուրեմն` ծիծաղի առարկան ոչ թե խեճո-ն խաչա նմանեցնելը, ոչ էլ տարբեր խմորների մեջ տարբեր սննդատեսակներ լցոնելն է, այլ` այդպես անվանակոչելը: Երևանյան կոչված խաճապուրիներ ևս կան, անշուշտ նաև պանրով, սակայն նրանք ըստ էության բազմատեսակ են, հիմնականում կարտոֆիլով, մսով (հավի, խոզի, տավարի) հավի` նաև պինդ եփած ձվով, կանաչիով, որը ինչ-որ տեղ հիշեցնում է առանց լավաշի ժինգյալով հաց:


Այնինչ, սփյուռքահայերը, նմանատիպ պանրահաց թխվածքն անվանում են բաղարջ:


Եվ այսպես, երևանյան յուրատեսակ խաչ(ճ)ապուրիները վրացիների համար ծիծաղելի են, բայցև քրեորեն հետապնդելի: Բայց վրացական այդ հարցը ո՞ր դատարանում կբեմականացվի կամ կբեմադրվի:
Թիֆլիսյան դատարաններո՞ւմ` դժվար թե, սակայն վրացիք սիրում և օրեցօր մերձենում են Եվրոպային: Մեկ էլ տեսար Եվրոպան մեզ սաստեց. տեսնենք: Տաղանդավոր վրացուց ամեն ինչ սպասելի է :


Արթուր Նավասարդյան

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...