09:35
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աննա Հովակիմյան՝ Էմմա Ծառուկյանի մասին

2017-10-25 11:30

Աննա Հովակիմյան
Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Որպես Էմմա Ծառուկյանի դասախոս՝ կարող եմ նշել, որ նա իր սերնդակիցների շրջանում առանձնանում է բացառիկ ուսումնատենչությամբ, մասնագիտական հետաքրքրվածությամբ, պրպտուն մտքով, ինքնակատարելագործման ձգտումով, գիտելիքների հարուստ պաշարով: Նա նաև հրաշալի տիրապետում է օտար լեզուների, մասնավորապես՝ անգլերենին, և մշտապես հետևում է արդի ակնաբուժության ոլորտի զարգացումներին՝ ամեն օր հարստացնելով իր գիտելիքները և ներդնելով դրանք պրակտիկ աշխատանքում: Սրանք հատկանիշներ են, որոնք պետք է ունենա կոչումով բժիշկը, և որոնց շնորհիվ նա կարող է հասնել մեծ հաջողությունների ու բարձունքների:
Բնությունը շռայլ է գտնվել Էմմայի հարցում՝ բացառիկ ընդունակություններից զատ՝շնորհելով նաև արտաքին և ամենակարևորը՝ ներքին գեղեցկություն: Նրա անկեղծ ժպիտը, հոգատար և կարեկից վերաբերմունքը հիվանդների հանդեպ առավել արդյունավետ են դարձնում բուժման գործընթացը, նա արժանանում է բոլորի սիրուն ու հարգանքին: Նա իր աշխատանքային ընկերների հետ՝ կոլեկտիվում, նույնպես աչքի է ընկնում համեստությամբ և պարզությամբ, սիրված և հարգված անձնավորություն է նրանց շրջանում ևս:
Այսօր Էմման հաջողությամբ հանդես է գալիս նաև որպես վիրաբույժ, ինչը շատ կարևոր է, քանի որ ակնաբուժությունը վիրաբուժական մասնագիտություն է: Որպես վիրաբույժ՝ նա առաջին դասերը ստացել է պրոֆեսոր Ա. Մալայանից, և պետք է նկատել, որ որոշ ժամանակ անց մենք՝ ի դեմս Էմմայի, կտեսնենք հրաշալի վիրաբույժի:
Ուրախ եմ, որ Էմման նոր ախտորոշիչ ծառայություն է հիմնել՝ զինված նորագույն սարքավորումներով, և փորձում է ինքնուրույն քայլերով կերտել իր մասնագիտական ուղին: Դա խոսում է այն մասին, որ նա իր գործի նվիրյալն է և հավակնում է անվանի մասնագետ դառնալ: Ողջունում եմ նրա նախաձեռնությունը և մաղթում մասնագիտական և անձնական բազում հաջողություններ: Թող նրա կյանքը իր էության պես գեղեցիկ ու լուսավոր ընթացք ունենա, լինի անհոգ ու երջանիկ: Ես հիանում եմ նրանով և ցանկանում եմ, որ նա իրենով հիանալու և հպարտանալու շատ առիթներ տա բոլորիս:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...