04:25
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2017-10-24 15:32

«Դե Ֆակտո » N 136 (09/2017թ.)  


Ժամանակակից բժշկությունն օր օրի զարգանում է՝ փորձելով գտնել բուժման լավագույն մեթոդները և ստեղծել ճշգրիտ հետազոտություններ ու վիրահատություններ կատարող սարքավորումներ: Աշխարհի զարգացած երկրների հաջողված փորձը Հայաստանում ներդնելուն, արդի բժշկության մի մասնիկը դառնալուն, բժշկական բարձրակարգ ծառայություններ մատուցելուն ուղղված՝ մեծ ջանքեր են գործադրում նաև մեր երկրում գործող առողջապահական հիմնարկները: Եվ պետք է նկատել, որ որոշակի հաջողություններ արդեն իսկ նկատելի են, որոնցից է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում վերջերս բացված Կոնսուլտատիվ ախտորոշման բաժանմունքը՝ զինված ակնաբուժության ոլորտում աշխարհում առաջատար համարվող ընկերությունների վերջին սերնդի սարքավորումներով: Բաժանմունքի ղեկավարն է Էմմա Ծառուկյանը, ով իր հոր՝ Գագիկ Ծառուկյանի արժանի զավակն է, և փորձում է իր մասնագիտական ոլորտում որևէ բարիք ստեղծել մեր ժողովրդի համար: Նորաբաց Կոնսուլտատիվ ախտորոշման բաժանմունքը աչքի է ընկնում ինչպես բարձրակարգ ակնաբուժական ծառայությունների համար անհրաժեշտ գերժամանակակից սարքավորումների առկայությամբ, այնպես էլ գեղեցիկ և հարմարավետ պայմաններով: Կարծում եմ՝ ՀՀ ակնաբուժության ոլորտը մեծապես կշահի Էմմա Ծառուկյան մասնագետի և մարդու գործունեությունից:


«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք միկրովիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործող նորաստեղծ Կոնսուլտատիվ ախտորոշման բաժանմունքի ղեկավար Էմմա Ծառուկյանին, որի հետ հարցազրույցի շրջանակներում փորձել ենք բացահայտել նրան՝ և՛ որպես մասնագետ, և՛ որպես մարդ:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...