11:30
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տարվա քաղաքապետըˋ տարվա լավագույն քաղաքային համայնքի մասին

2013-01-14 11:02

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման  16-ամյակին նվիրված ՙՏարվա լավագույն համայնք-2012՚  մրցանակաբաշխության ժամանակ  Սյունիքի մարզի Ագարակ քաղաքը ճանաչվեց 2012թ-ի լավագույն քաղաքային համայնք: Անշուշտ,  համայնքի ձեռքբերումներում իր գնահատելի ներդումն ունի Ագարակի քաղաքապետ Մխիթար Նազարյանը, ով իր գործին նվիրված եզակի անհատականություն է:

ՙԴե Ֆակտո՚ ամսագիրը, բարձր գնահատելով Մխիթար Նազարյանի արդյունավետ աշխատանքը, նրան  ճանաչել է ՙՏարվա քաղաքապետ՚:

Մխիթար Զաքարյան, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային համայնքի ղեկավար

-Պարո´ն Զաքարյան, նախ շնորհավորում ենք Ձեզ վերընտրվելու, Ագարակ քաղաքիˋ  ՙՏարվա լավագույն համայնք-2012՚, ինչպես նաև  ՙՏարվա քաղաքապետ՚  ճանաչվելու առթիվ:

2012թ.  Ձեր և Ագարակ համայնքի համար ձեռքբերումների տարի էր, բայց ամեն  դեպքում, ուզում եմ հարցնել, ինչպե՞ս կգնահատեք անցնող 2012թ.: 

-Շնորհակալ եմ շնորհավորանքների և ինձ ՙՏարվա քաղաքապետ՚ ճանաչելու առթիվ:  Ճիշտ է`  2012թ. մեզ համար  լավ տարի էր, սակայն եսˋ  որպես քաղաքապետ, դեռևս բազմաթիվ չարված աշխատանքներ եմ տեսնում, որոնք իրականացնելու մասին եմ այժմ մտածում:

Համայնքին տրված  գնահատականը  մեկ օրվա կամ մեկ տարվա արդյունք չէ: Ագարակ քաղաքի ներկայիս հաջողությունը  դեռևս նախորդ տարիներից սկիզբ դրված և համայնքի զարգացմանն ուղղված բոլոր այն նախաձեռնությունների ամբողջական արդյունքն է, որի պատկերը տեսանելի է այսօր: ՙԼավագույն համայնք՚ ճանաչվելը միայն Ագարակի քաղաքապետարանի ձեռքբերումը  չեմ համարում, այլև` Սյունիքի մարզպետարանի, պատգամավոր Վահե Հակոբյանի, համայնքի բնակչության հետ համագործակցության արդյունքը ևս, քանի որ  լավագույն համայնք ընտրելիս հաշվի են առնվել, թե ինչպիսի արդյունավետությամբ է համայնքապետարանը կատարել իր գործառույթները և արձանագրված այդ բոլոր ցուցանիշերի հետ միասին գնահատվել է նաև Ագարակում  մարզպետարանի կատարած աշխատանքների արդյունավետությունը:

-Ո՞ր ոլորտներն են հատկապես զարգացել Ագարակում:

-Ագարակում բոլոր ոլորտները հավասարաչափ են զարգանում, արձանագրված  հաջողություններ ունենք բոլոր ոլորտներում:  Այս տարի կառավարության հրատապ ծրագրով սկսվել են մաքսատնից Ագարակ ընկած կարճ ճանապարհի կառուցման աշխատանքները, որի համար հատկացվել է 50 մլն դրամ, սոցներդրումների հիմնադրամի միջոցներով` 109 մլն դրամով,  սկսվել են քաղաքի արվեստի դպրոցի հիմնանորոգման և շենքի ամրացման աշխատանքները:  Բացի այդˋ  ընթացիկ տարում  ԱԺ պատգամավոր  Վահե Հակոբյանի աջակցությամբ նորոգվել է  Ագարակի մանկապարտեզը`  70 մլն դրամով, որը մեծ ծավալի գործ էր: Այժմ պետք  է զբաղվենք մեկնարկած աշխատանքները ավարտին հասցնելու և կատարվելիք մյուս  նախաձեռնությունների իրականացման աշխատանքներով:

-2013թ. իրականացվելիք ի՞նչ ծրագրեր ունեք: 

-Մեր ծրագրերում այսօր կարևոր տեղ են զբաղեցնում Ագարակում սպորտային խմբակների ստեղծման աշխատանքները: Կարծում եմˋ  դա բացթողում է եղել մեր կողմից, որը պետք է անպայման շտկենք: Ագարակը պետք է ապրի նաև սպորտային կյանքով, զարգանան տարբեր տեսակի սպորտաձևերը: 

Մենք չպետք է մոռանանք, որ ապրում ենք Հայաստանի հարավային դարպասում, մեզ սահմանակից են Ադրբեջանը, Իրանը: Սահմանամերձ գոտու բնակիչները  պետք է ուժեղ, առողջ և կոփված լինեն:

Մնացած աշխատանքների առումով նշեմ, որ գործընթացները շարունակական են: Մենք այժմ կազմում ենք Ագարակ քաղաքի 2013-2016թթ. զարգացման քառամյա ծրագիրը, որն ավելի հավակնոտ ծրագիր էˋ  նախորդի համեմատ: Քաղաքի բարեկարգման, աշխատատեղերի ստեղծման, բնակչությանը մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացման առումով մենք ունենք հստակ կազմած ծրագրեր: Մոտ ապագայում մենք ականատես կլինենք դրանցˋ  հերթականությամբ իրագործմանը:

Հարցազրույցըˋ  Սուսաննա Թամազյանի

«Դե Ֆակտո» N79 (2012թ.)

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...