04:37
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2017-05-17 11:53

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 

Թերևս գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր կայացած բիզնես նախագծի հիմքում առկա է նաև հոգևոր տարրը՝ նվիրվածություն, սեր, ընտանեկան ավանդույթներ, ինչն ապահովում է տվյալ բիզնեսի հաջող և կայուն զարգացումը: Այդպիսին է Արտիոլի ընտանիքի կողմից ստեղծված «Արտիոլի» համաշխարհային ճանաչում ունեցող բրենդը, որի հիմքում ընկած են ընտանեկան ավանդույթները, մշակույթը, գեղեցիկը տեսնելու և գնահատելու շնորհը: «Արտիոլին» իր կոշիկների և աքսեսուարների նրբաճաշակ, հարմարավետ, շքեղ տեսականիով գրավել է աշխարհը՝ ձեռք բերելով երկրպագուների մեծ բանակ, որոնց շարքում առանձնանում են արվեստի, մշակույթի, քաղաքական հանրահայտ գործիչները:


«Արտիոլի» բրենդի գրավչությունն այնքան ազդեցիկ է, որ այն կրելու սովորույթը ևս դառնում է ընտանեկան ավանդույթ և փոխանցվում սերնդեսերունդ: Այդպիսի գեղեցիկ ընտանեկան ավանդույթի կրող է Գոռ Մեխակյանի ընտանիքը, ում հաջողվեց իրականացնել «Արտիոլին» Հայաստանում ներկայացնելու իր նպատակը: Եվ այդ ամենը՝ հայ-իտալական ընտանեկան բարեկամության, երկու ընտանիքների արժեքային համակարգերի և մարդկային տեսակների գեղեցիկ փոխհարաբերությունների շնորհիվ: Հաճելի է գիտակցել, որ հայաստանյան փոքր շուկայում ներկայացված է համաշխարհային բրենդ, ինչը հնարավորություն է ստեղծում հայ հասարակությանը անմասն չմնալ գեղեցիկ և նրբաճաշակ կերպար և ոճ կերտելու հնարավորությունից, և այդ իմաստով Գոռ Մեխակյանի նախաձեռնությունն արժանի է բարձր գնահատականի:


«Դե Ֆակտո» ամսագրի այս համար առաջին էջին ներկայացնում ենք Գոռ Մեխակյանին, ում հետ հարցազրույցի ընթացքում փորձել ենք առավել հանգամանորեն ներկայացնել «Արտիոլի» բրենդի հաջողության գրավականը, Հայաստանում պահանջվածության մակարդակը և հայ-իտալական ընտանեկան բարեկամության արդյունքում ստեղծված համագործակցության հեռանկարը:
 
 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...