18:58
04/08/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որն ինքն է ցանկանում

2017-03-25 10:31

Մուշեղ Պետոյան

ԱԺ պատգամավոր

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, անկուսակցական, ՀՀԿ-ից վարկանիշային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Մուշեղ Պետոյանը:


« Դե Ֆակտո» N 130 (2017թ.)

-Պարո՛ն Պետոյան, 2011 թվականից Շիրակի մարզի 36 ընտրատարածքից համամասնական ընտրակարգով պատգամավոր եք ընտրվել, այս տարիների ընթացքում ի՞նչ աշխատանքներ եք կատարել Ձեր մարզի, Ձեր բնակիչների համար:


-2011 թվականից մինչ այսօր իմ ընտրողների կողքին եմ եղել, թերևս դա ամենակարևորն է:
Այսօր մեր հայրենակիցների մոտ թյուր կարծիք կա, որ պատգամավորը պետք է իր սեփական միջոցներով ծրագրեր իրականացնի, ֆինանսական աջակցություն ցուցաբերի, այնինչ պատգամավորի աշխատանքը այլ բնույթ ունի, նա օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է և պետք է իր քրտնաջան աշխատանքով փորձի խնդիրներին օրենսդրական լուծում տալ: Ոչ միշտ է հնարավոր սեփական միջոցներով օգնություն տրամադրել բնակիչներին, սակայն իմ հնարավորությունների սահմաններում օգնում և աջակցում եմ բոլորին, իմ գրասենյակի դռները միշտ բաց են բնակիչների համար, նրանք ցանկացած խնդրով կարողանում են դիմել ինձ: Մշտապես ԱԺ-ում բարձրացնում եմ իմ ընտրատարածքում առկա խնդիրները, ջանում, որ դրանք, անպայման, իրենց լուծումը ստանան, և պետք է ուրախությամբ նշեմ, որ շատ ու շատ խնդիրներ արդեն լուծված են: Սակայն այսօր Արթիկ քաղաքը դեռևս ունի մի շարք խնդիրներ, այդ թվում նաև որոշ ճանապարհների բարեկարգման անհրաժեշտություն, և ես պետք է անեմ ամեն ինչ իմ ժողովրդի, իմ քաղաքի համար: Արթիկն այն քաղաքն է որի հետ իմ կապն ամուր է: Ես կարծում եմ, որ բոլոր խնդիրները ժամանակավոր են, շուտով ամեն ինչ կհարթվի և Արթիկը կդառնա բարեկարգ և հզոր քաղաք:

-Խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված օրեր և Դուք առաջադրվել եք ՀՀԿ վարկանիշային ցուցակով թիվ 11 ընտրատարածքում, ըստ Ձեզ՝ ինչո՞վ է այս ընտրությունները տարբերվելու նախորդից:

-Ասեմ, որ այս ընտրություններն էականորեն տարբերվելու են նախորդ ընտրություններից, այն շատ վճռորոշ է լինելու երկրի ապագայի համար, քանի որ նոր սահմանադրությամբ քաղաքական զարգացումներն այլ են լինելու:
Իմ կարծիքով, ընտրություններից հետո խորհրդարանում կմնան այն պատգամավորները, ովքեր ընդունված են ժողովրդի կողմից, ովքեր դեռ շատ անելիք ունեն հանուն երկրի բարեկեցության և լուսավոր ապագայի:

-Պարո՛ն Պետոյան, ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու հնարավորությունները խորհրդարանական ընտրություններում:

-Չեմ կարող հստակ որևէ բան ասել, միայն կասեմ, որ ժողովրդի քվեն պետք է արդարացված լինի, ես միշտ եղել եմ իմ քաղաքի բնակիչների կողքին ցանկացած իրավիճակում և կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք ով գնում է ընտրության, նախ և առաջ մի պահ պետք է վերհիշի այդ թեկնածուի կատարած աշխատանքները, հաշվի առնի նրա հնարավորությունները և տված խոստումները: Մեր հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որն ինքն է ցանկանում:

-Պարո՛ն Պետոյան, ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում կյանքում:

-Ինձ համար կյանքում կարևորագույն սկզբունքը ազնվությունն է: Պետք է աշխատանքում լինել ազնիվ, մարդասեր, ունենալ պատասխանատվության բարձր զգացողություն:

-Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ցանկանում ենք Ձեզ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:

 

 

Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-03-18 12:30

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց