04:49
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2017-03-21 12:34

Ապրիլի 2-ին սպասվելիք խորհրդարանական ընտրությունները լուրջ անցուդարձ են առաջացրել քաղաքական շրջանակներում: Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո մեր երկիրը որդեգրեց կառավարման նոր` խորհրդարանական մոդել, ընտրությունների նոր` վարկանիշային կարգ, որն առաջին անգամ ապրիլի 2-ին պետք է իրականացվի մեր երկրում: Այն ունի բազում առավելություններ, որոնցից առաջնայինն այն է, որ առավել մեծ թվով թեկնածուներ հնարավորություն ստացան մասնակցելու ընտրություններին, իրենց խոսքը, գաղափարներն ուղղելու ժողովրդին, փորձելու իրենց ուժերը քաղաքական դաշտում:

Սակայն այսօր ընտրություններին նախապատրաստվող քաղաքական ուժերի շրջանում միջկուսակցական լարվածությունից բացի, նկատելի են նաև ներկուսակցական կոնֆլիկտներ, թեկնածուներից շատերը չեն ուզում գիտակցել, որ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին` նրանք պետք է թիմային պայքար մղեն, նախ և առաջ իրենց կուսակցության հաղթանակի համար, այլ ոչ թե իրենց անձի: Կարծում եմ` մեր երկիրը կամաց-կամաց թևակոխում է գաղափարական պայքարի ժամանակաշրջան, ինչը ժողովրդավարական պետություն կառուցելու կարևոր նախապայմաններից է:

Ուրախալի է, սակայն, որ թեկնածուների շարքերում կան աշխատանքային հարուստ կենսագրություն ունեցող մարդիկ, ովքեր կարող են ոչ միայն խոսքով, այլ նաև իրենց կատարած աշխատանքով ներկայանալ ժողովրդին: Եվ նրանց խոսքն առավել արժանահավատ է, անձը` վստահելի:

«Դե Ֆակտո» ամսագրի նախընտրական համարի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու, գործարար, ,Տիգրան Արզաքանցյանե բարեգործական հիմնադրամի հիմնադիր Տիգրան Արզաքանցյանին, ով նաև երկու գումարման Ազգային ժողովի պատգամավոր է եղել, և այսօր կրկին մասնակցում է Աժ ընտրություններին ՀՀԿ վարկանիշային ցուցակով իր հայրենի Գավառի տարածաշրջանից: Տիգրան Արզաքանցյանի կերպարը հետաքրքիր է նրանով, որ նրա մեջ հատվում են գործարարի, բարեգործի և քաղաքական գործչի տեսակները, որոնք դժվար է տարանջատել, սակայն որոնց մեկտեղման արդյունքում ստացվում է արդյունավետ գործունեություն:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...