10:17
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Համայնքում յուրաքանչյուր խնդիր պետք է համարես քո անձնականը եւ հետամուտ լինես դրանց իրագործմանը

2016-12-16 11:32

«Դե Ֆակտո» N125 (2016թ.)

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում է գտնվում Նորաշեն համայնքը: Համայնքն ունի 5000 բնակիչ, այստեղ բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, պտղաբուծությամբ եւ անասնապահությամբ: Այս համայնքում է աճեցվում խաղողի անզուգական տեսակները, որն էլ դառնում է ամենապահանջվածը հայկական շուկայում:

«Դե ֆակտո» ամսագրի այս համարում կզրուցենք Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի հետ:

 

-Պարո՛ն Գրիգորյան, նախ ցանկանում ենք շնորհավորել Ձեզ համայնքապետի պաշտոնը ստանձնելու համար, կներկայացնե՞ք ինչ խնդիրներ կային համայնքում և ինչ ծրագրեր ունեք Նորաշեն համայնքն էլ ավելի զարգացնելու և բարելավելու ուղղությամբ:

-Շնորհակալություն, մեր համայնքում այսօր բազմազան խնդիրներ կան: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում հնարավորինս պետք է նվազեցնենք և կարգավորենք առկա խնդիրներն ու բացթողումները: Ես խոստացել եմ ամբողջ համայնքին, իմ ժողովրդին, որ փողոցների ասֆալտապատման աշխատանքներից սկսած մինչ ջրագծերի փոխարինում պետք է կատարենք:
Շատ մեծ ցավով պետք է նշեմ, որ այսօր համայնքում չունենք մշակույթի տուն, որը մոտ ապագայում պետք է կառուցենք:
Գյուղում ունենք 1946 թվականի հուշարձան, որն անմխիթար վիճակում է, և առաջին ծրագրերից մեկն այն է լինելու, որ այն բարեկարգենք, իսկ հարակից տարածքը կանաչապատենք: Ինձ համար կարևոր խնդիր է համայնքում տարեց մարդկանց համար նախատեսված հանգստի և զբաղվածության կենտրոն ստեղծելը, հնարավորության դեպքում մինչ տարվա վերջ այդ կենտրոնը նույնպես կկառուցենք:
Ես միշտ մեր համայնքի բնակիչների կողքին եմ եղել, նրանց կողմից հարգանք և սեր եմ վայելել, որն էլ ինձ պարտավորեցնում է էլ ավելի ուշադիր լինել համայնքում առկա խնդիրների նկատմամբ:

-Որպես նորընտիր ղեկավար, Ձեզ համար հստակ աշխատելաոճ մշակե՞լ եք և, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի համայնքապետը:

-Համայնքի ղեկավարն իր առօրյայի մեծ մասը պետք է նվիրի իր համայնքին, ծանոթանա առկա խնդիրներին և բացթողումներին: Համայնքում յուրաքանչյուր խնդիր պետք է համարես քո անձնականը և հետամուտ լինես դրանց իրագործմանը: Ես հենց այդ աշխատելաոճն եմ որդեգրել:
Բնակիչներն իրենց ընտրությամբ արտահայտել են իրենց վստահությունն ու հարգանքն իմ նկատմամբ, պետք է այնպես անեմ, որպեսզի բոլորի սպասելիքներն արդարացվեն:


-Պարո՛ն Գրիգորյան, և վերջում, ի՞նչ կմաղթեք Ձեր բնակիչներին:


-Նախ և առաջ ցանկանում եմ առողջություն, որը, թերևս, ամենակարևորն է, այնուհետև երջանկություն, հաջողություն և հույս վաղվա օրվա հանդեպ. երբ մարդու հոգում հույսն ու հավատն է բնակվում, նրա մոտ ամեն ինչ հրաշալի է ստացվում:


Հարցազրույցը՝
Սյուզաննա Ղուկասյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...