12:00
12/14/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ճշգրիտ և Հայաստանում եզակի հետազոտություններ ու ծրագրեր` «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնում

2016-11-08 10:48

«Դե Ֆակտո» N124 (2016թ.) 

Վերջերս մեր կենտրոնում ներդրվել է «Check up» ծրագիրը, որն իր մեջ կրում է կանխարգելիչ բժշկության գաղափարը, ինչը ժամանակակից բժշկության մեջ համարվում է առողջության պահպանման ամենաարդյունավետ մոտեցումը:

Ինեսսա Նազարյան  «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն

-Տիկի՛ն Նազարյան, շուրջ 7 տարի է, ինչ գործում են «Էկոսենս» ախտորոշիչ լաբորատորիաները և 1 տարի` ախտորոշիչ կենտրոնը, ի՞նչ հետազոտություններ են իրականացվում «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցում:


-Բացի ստանդարտ կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, մանրէաբանական, հորմոնալ հետազոտություններից, հղիության սքրինինգից, մենք իրականացնում ենք նաև ինքնատիպ ՊՇՌ (Պոլիմերազ շղթայական ռեակցիա) մեթոդով հետազոտություններ: ՊՇՌ-ն գենետիկ մակարդակով կատարվող հետազոտության մեթոդ է և համարվում է աշխարհում ընդունված «ոսկե» ստանդարտ՝ ցանկացած տեսակի վարակ բարձր ճշգրտությամբ ախտորոշելու, տարբեր հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածությունը որոշելու համար: Սխալվելու հավանականությունը ՊՇՌ ախտորոշման դեպքում գրեթե զրոյի է հավասարվում:
Մեզ մոտ կատարվում են նաև մեծ ծավալով զանազան ալերգենների հայտնաբերման հետազոտություններ:
Ինչ վերաբերում է գործիքային հետազոտություններին, ապա դրանք հիմնականում իրականացվում են Կոմիտասի 37/1 հասցեում գտնվող մեր ախտորոշման կենտրոնում: Այստեղ վերջին սերնդի սարքավորումներից կառանձնացնեմ երկուսը, որոնք դարձյալ միակն են Հայաստանում: Դրանցից մեկը «Philips» ապրանքանիշի ուլտրաձայնային հետազոտությունների սարքն է: Այն հնարավորություն է տալիս կատարել ներքին օրգանների ուլտրաձայնային զննումներ, էխոկարդիոգրաֆիկ, դոպլեր, դուպլեքս հետազոտություններ: Մյուսը լյարդի շարժական ֆիբրոսքանն է: Մինչև հիմա լյարդի ֆիբրոզի ախտորոշումը կատարվում էր ինվազիվ միջամտությամբ. լյարդի հյուսվածքի մի քանի կտոր էր նմուշառվում: Մեր ներկայացրած ֆիբրոսքաների շնորհիվ` լյարդի ֆիբրոզի աստիճանն այսօր կարելի է պարզել ֆիբրոսքան հետազոտությամբ 10-15 րոպեի ընթացքում` հետազոտելով լյարդի ավելի մեծ ծավալ, քան նախկինում:

-Ի՞նչ է այն իրենից ներկայացնում «Check up» ծրագիրը:

-Նախ նշեմ, որ մեր գործունեության կարևոր խնդիրներից ենք համարում Հայաստանում ներդնել այնպիսի ծառայություններ, որոնք գործում են ամբողջ աշխարհում, պահանջված են, բայց Հայաստանում ինչ-ինչ պատճառներով դեռ չկան: Դրանցից է վերջերս մեր կենտրոնում ներդրված «Check up» ծրագիրը, որն արդեն 30 տարուց ավելի է, ինչ գործում է մի շարք երկրներում, որտեղ հատկապես զարգացած է ապահովագրական բժշկությունը: Ուսումնասիրելով զարգացած երկրների փորձը` մենք ձգտեցինք այն ներդնել մեր կենտրոնում: «Check up»-ը կանխարգելիչ բժշկության, որն ամենաարդյունավետն է, գաղափարին ծառայող ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մարդուն տարին մեկ անգամ անցնել անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունների շարք, համոզվել, որ առողջ է կամ հայտնաբերել նոր զարգացող հիվանդություններ, գնահատել ռիսկերը ու բուժել` խուսափելով հետագա բարդացումներից: Միանշանակ ավելի ճիշտ է կանխարգելել, քան բուժել արդեն բարդացած, գուցե կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունը: Մենք որդեգրել ենք այդ գաղափարախոսությունը` «Check up» ծրագրի ներքո, և ուրախ ենք, որ այն արդեն մեծ պահանջարկ է վայելում:
«Check up» ծրագիրը հատկապես խորհուրդ է տրվում միջին և միջինից բարձր տարիք ունեցող տղամարդկանց, որոնց շրջանում խիստ տարածված են սրտանոթային հիվանդությունները: Հատկապես այդ տարիքային խմբի տղամարդկանց մոտ առկա է ավելորդ քաշ, ոչ առողջ ապրելակերպ: Նրանցից շատերը, փորձելով վարել առողջ ապրելակերպ, սկսում են հաճախել մարզասրահներ, միանգամից ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Այս ամենը կարող է շատ վատ անդրադառնալ նրանց առողջության վրա, եթե արդեն ունեն խնդիր: Իհարկե, մարզասրահ այցելել անհրաժեշտ է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց, սակայն դա պետք է ճիշտ ձևով սկսել: Նախ պետք է այցելել բժշկի, հետազոտվել, համոզվել, որ առողջական որևէ խնդիր առկա չէ կամ եթե կա, բժշկի խորհրդով մարզվել թույլատրելի ծանրաբեռնվածությամբ:

-Կմանրամասնե՞ք` ինչպես է այն գործնականում իրականացվում:

-Մեր կենտրոն կարող է այցելել յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է ունենալ իր առողջության նկարագիրը, խորհրդատվություն ստանալ մեր մասնագետի մոտ, ով նրա բոլոր տվյալները կարձանագրի, կուղեգրի անհրաժեշտ հետազոտություններ անցնելու և դրանց արդյունքները ստանալուց հետո կտրամադրի առողջության վերաբերյալ ամբողջական փաթեթ:
«Check up»-ի շրջանակներում թերապևտի և սրտաբանի խորհրդատվությունից հետո իրականացվում են ստանդարտ լաբորատոր հետազոտություններ, սրտանոթային հիվանդությունները բացահայտող լաբորատոր և գործիքային հետազոտություններ, որոնցից հետո կանայք անցնում են գինեկոլոգիական հետազոտությունների շարք, իսկ տղամարդիկ` ուռոլոգիական: Եթե վերը նշված հետազոտություններում առկա է լինում որոշակի շեղում, ապա իրականացվում են առավել մանրամասն, բացահայտված խնդրին վերաբերող հետազոտություններ, որոնք ամբողջությամբ ներդրված են մեր կենտրոնում:
Ավելացնեմ, որ անձը մեր կենտրոնում անցկացնում է ընդամենը մեկ օր մի քանի ժամով ու ստանում իր առողջության ճշգրիտ նկարագիրը:

-Փորձե՞լ եք համագործակցել տարբեր ընկերությունների հետ:

-Առայժմ մեծ ջանքեր ենք գործադրել, որ «Check up» ծրագիրը բարձր մակարդակով ներդրվի մեր կենտրոնում: Այս ծրագրի շրջանակներում առայժմ աշխատում ենք ապահովագրական ընկերությունների հետ: Կարծում եմ` առաջիկայում կընդլայնվեն մեր համագործակցության շրջանակները, դա կլինի մեր հաջորդ քայլը:
Կազմակերպությունների ղեկավարները պետք է գան այն գիտակցության, որ արդյունավետ աշխատանքի կարևոր գրավականն առողջ աշխատող ունենալն է: Այդ մոտեցումը լայնորեն տարածված է զարգացած երկրներում, որտեղ ապահովագրական բժշկությունը մեծ տեմպով զարգանում է:
Այլևս արտասահման մեկնելու կարիք չկա. «Էկոսենսը» շարունակում է բարձր մակարդակով ներդնել Հայաստանում դեռևս չիրականացվող, նոր հետազոտությունների շարք` ապահովելով ճշգրտության բարձր մակարդակ:

-Ի՞նչ նոր հետազոտություններ են ներդրվել «Էկոսենսում»:

-Վերջերս մենք ներդրել ենք ալերգենների հետազոտության մի շարք, որը թույլ է տալիս մարդուն առավել արդյունավետ պայքարել դրանց դեմ: Ունենք երեխաների և մեծահասակների համար նախատեսված առանձին հետազոտությունների շարք: Մեր կենտրոնում իրականացվում է դեղորայքային ալերգենների հետազոտություն, որի արդյունքում, օրինակ, մենք կարողանում ենք որոշել ատամնաբուժության մեջ օգտագործվող ցավազրկող դեղորայքի նկատմամբ տվյալ անձի ալերգիկ նախատրամադրվածությունը:
Նույն ձևով իրականցվում է հակաբիոտիկների նկատմամբ ալերգիկ տրամադրվածության հետազոտություն, բացահայտվում է, թե հատկապես որ հակաբիոտիկը կարող է տվյալ անձի վրա ալերգիկ ազդեցություն ունենալ:
Ողջ ծավալով իրականացվում են նաև սննդային և շնչառական ալերգենների հետազոտություններ:
Մենք իրականացնում ենք կրկին եզակի գենետիկ հետազոտություններ, որոնք անցնելու համար ևս կարիք չկա մեկնելու արտասահման, դրանք բարձր մակարդակով ներդրված են մեր կենտրոնում: Օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի նախատրամադրվածության բացահայտումը, տարբեր տեսակի տրոմբոֆիլիաների հետազոտությունները և այլն:

-Ինչպե՞ս է իրականացվում որակի վերահսկողությունը Ձեր կենտրոններում:

-Գործունեության բարձր որակ ապահովելուն զուգահեռ` մենք մեծ կարևորություն ենք տալիս նաև որակի վերահսկողությանը: «Էկոսենս» ախտորոշման կենտրոններն ունեն որակի վերահսկման մի քանի մակարդակ: Առաջինը որակի ամենօրյա ներքին խիստ հսկողությունն է, որը, ճիշտ է, ծախսատար է, բայց որակի պահպանման ամենավստահելի եղանակն է: Երկրորդը՝ արտաքին ամենամսյա վերահսկողության գործընթացն է, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի ռեֆերենս-լաբորատորիայում «Randox» ծրագրի շրջանակներում: Ամիսը մեկ անգամ մեր հետազոտությունների արդյունքների նմուշներն ուղարկվում են Լոնդոն, որտեղից ստացված պատասխանները համեմատում ենք մեր արդյունքների հետ: Բացի այդ, ունենք նաև հետազոտող սարքավորումների ամենամյա հսկողություն: Արտադրող ընկերությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն` ամեն տարի սարքավորումները տեղում կամ իրենց գործարան ուղարկվելով, անցնում են աշխատանքային վիճակի ստուգում:
Վերահսկողության նման գործընթացների իրականացման շնորհիվ` մենք մեզ ավելի ապահով ենք զգում ու վստահ, որ մեր կենտրոնում կատարված ախտորոշումները ճշգրիտ են:

-Տիկի՛ն Նազարյան, ինչպե՞ս եք կազմակերպում հետազոտությունները ծանր հիվանդների և շարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց համար, ովքեր չեն կարող այցելել կենտրոն:

-Քանի որ մենք ապահովված ենք շարժական սարքավորումներով, ծանր հիվանդների և շարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց հետազոտությունները կարող ենք իրականացնել տանը կամ այն բժշկական կենտրոնում, որտեղ նրանք բուժում են ստանում:
Տնային այց կատարող խմբում ներգրավված է լինում նաև բուժքույր, որը կարող է նմուշառում անել ցանկացած լաբորատոր հետազոտության համար:
Մեկ օրվա ընթացքում մենք հետազոտության արդյունքները տրամադրում ենք հիվանդին, որը նա կարող է ստանալ մեր կենտրոն այցելելով կամ տանը և ցանկացած վայրում «Էկոսենսի» կայքում տեղադրված լաբորատոր տեղեկատվական համակարգի միջոցով: Մենք հետազոտությունները ուղարկում ենք նաև մեր այցելուների էլ. հասցեին: «Էկոսենսը» տնտեսում է իր այցելուների ժամանակը:

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...