14:43
10/09/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մտքեր, որոնք հնչել են Պապի շուրթերից Հայաստան կատարած այցի շրջանակներում

2016-08-29 10:56

Մտքեր, որոնք հնչել են Պապի շուրթերից Հայաստան կատարած այցի շրջանակներում

 

 «Դե Ֆակտո» N122 (2016թ.)


Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը 2015թ. աստվածաբան-փիլիսոփա Նարեկացուն կարգեց սրբերի դասին և վերջինիս շնորհեց Եկեղեցու Ուսուցիչ անունը՝ դրանով իսկ «Մատյան ողբերգության» գրքի հեղինակին ներկայացնելով Սբ. Հովհան Ոսկեբերանի ու Օգոստինոս Երանելիի հետ միևնույն շարքում: Նույն 2015թվ-ին Հռոմի պապն Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած հայերի մասսայական սպանդն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչը Թուրքիայում բողոքի ալիք բարձրացրեց, որի պաշտոնական կարծիքի համաձայն կատարվածը չի կարող որակվել որպես ցեղասպանություն:

Եվ ահա, Հայաստան կատարելիք այցից առաջ Հռոմի Պապը հանդես եկավ ուղերձով, որում մասնավորապես ասվում էր. «Թույլ չտանք ցավոտ հիշողություններին տիրանալու մեր սրտին: Այս բառերն առօրյա կյանքում հարկավոր է կանոն ընդունել: Միշտ հիշել, բոլորիս պահպանում ու պաշտպանում են երկնքից՝ Աստվածայինը միշտ մեզ հետ է մեր սրտերում»:

 

Որպես Ավետարանի ծառա և խաղաղության սուրհանդակ` ցանկանում եմ գալ ձեր մեջ` նեցուկ կանգնելու խաղաղության ճանապարհին գործադրած յուրաքանչյուր ջանքին և միասին քայլելու հաշտության արահետով, որը հույս է ծնում:

Ես երջանիկ եմ, որ եղա Հայաստանում:

Հայերի ոչնչացման վերաբերյալ ես այլ բառ չգիտեի, բացի ցեղասպանությունից:

Պատմաբաննե՛ր, փնտրեք և գտեք ճշմարտությունը: Ես երբեք «ցեղասպանություն» բառը չեմ ասել վիրավորելու համար, այլ օբյեկտիվորեն:

Աստված օրհնի ձեր ապագան և խաղաղություն տիրի Ղարաբաղում:

Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ:

Ուզում եմ թաղվել հայկական խաչքարի տակ:


 

Նյութը պատրաստեց Քրիստինա Միրզոյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...