13:29
10/09/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Յուրաքանչյուր մարզ մի մեծ ընտանիք է

2016-08-18 15:17

«Դե ֆակտո» ամսագրի այս համարում կզրուցենք Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյան հետ, կներկայացնենք մարզում կատարված աշխատանքները, առաջնային խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:

«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

 

-Պարո՛ն Գյոզալյան, նախ ցանկանում ենք շնորհավորել Ձեզ մարզպետ նշանակվելու կապակցությամբ: Այս տարիների ընթացքում, որո՞նք են եղել ձեր մարզի առաջնային խնդիրները:


-Շնորհակալություն: Ինչպես յուրաքանչյուր մարզում, այնպես էլ մեզ մոտ խնդիրները բազմազան են: Ե՛վ նախկինում, և՛ այսօր տարածաշրջանում կատարվել են բազմաթիվ աշխատանքներ: Վերջին երեք ամիսների ընթացքում եղել եմ գրեթե բոլոր համայնքներում, ուսումնասիրել եմ առկա խնդիրներն ու բացթողումները: Հիմնականում խնդիրները ընդհանուր են եղել` ոռոգման ջուր, խմելու ջուր, փողոցային լուսավորության համակարգ, գազաֆիկացում: Խնդիրներ ենք ունեցել նաև կրթության, սոցիալական, առողջապահության ոլորտներում, որոնց այս եռամսյակում որոշակի լուծումներ ենք տվել: Առողջապահության ոլորտում եղել են կուտակված պարտքեր, մոտավորապես պարտքերի 50%-ը մարվել է:
Երեք ամսվա ընթացքում փորձել եմ հնարավորինս շատ լիներ համայնքներում: Հանդիպումների, քննարկումների ընթացքում առանձնացրել ենք առավել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք ընդգրկվել են կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրում:

 

-Պարո՛ն Գյոզալյան, ո՞րն է այսօր բնակիչների հիմնական զբաղմունքը:


-Մեր մարզը գյուղատնտեսական մարզ է, բնակիչների մեծամասնությունը զբաղվում է հողագործությամբ: Մոտավորապես հազար հեկտար ցանքատարածություններ են ավելացել: Մարզում հիմնականում մշակում են խաղողի և պտղատու այգիներ, բանջարա-բոստանային մշակաբույսեր:
Տեսանելի է պետության կողմից գյուղացուն տրված աջակցությունը. տրամադրվել է ազոտական, կալիումական պարարտանյութեր, հացահատիկի, կարտոֆիլի սերմացու, որը բաժանվել է համայնքներին:
Շատ ուրախալի փաստ է նաև, որ վերջին տարիներին ավելացել են գինու գործարանների թիվը, որոնք ունեն միջազգային չափանիշերին համապատասխան հնարավորություններ, և որոնք նոր աշխատատեղեր, մթերման հնարավորություններ են ստեղծում:

 

-Խոսեցինք գյուղատնտեսությունից, կցանկանայինք իմանալ, օրեր առաջ տեղի ունեցած կարկտահարությունից Ձեր մարզն ի՞նչ կորուստներ ունեցավ:

-Տարին գյուղատնտեսության համար սկսվեց ոչ բարենպաստ եղանակով: Կարկտահարությունից մեր մարզում տուժեցին Սասունիկի և Թալինի համայնքները, իսկ մինչ այդ ցրտահարություն գրանցվել էր Արտենի և Արագածավան համայնքներում, որտեղ ցրտահարության վնասը կազմել է 10%:

 

-Այսօր ի՞նչ խնդիրներ ունի մարզը, որոնք առաջնային լուծման կարիք ունեն:

-Քանի որ մարզը գյուղատնտեսական է, բնակիչների հիմնական խնդիրը հողատարածքների արդյունավետ մշակումն է: ԻՆչպես նշեցի, այս խնդրի լուծման համար պետության դերակատարությունը շատ մեծ է, ցուցաբերած աջակցության հետևանքով վերջին տարիներին բավականին նոր ցանքատարածություններ են ավելացել:
Համայնքների 70%-ն ապահովված են խմելու, ոռոգման ջրերով, գազաֆիկացված են:

 

-Պարո՛ն Գյոզալյան, ի՞նչ նոր ծրագրեր կան առաջիկայում՝ ուղղված մարզի զարգացմանը:


-Կառավարության հրատապ ծրագրով աշխատանքներ պետք է կատարվեն շուրջ 80 համայնքում: Դրանք առնչվում են ճանապարհների, ջրատար համակարգերի, կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների վերանորոգմանը և այլն: Բոլոր աշխատանքները կկատարվեն ըստ առաջնահերթության:
Ես կարող եմ հստակ մի բան ասել, որ յուրաքանչյուր մարզ մի մեծ ընտանիք է, և ինչպես յուրաքանչյուր ընտանիքում, խնդիրները լուծվում են աստիճանաբար:

 


-Խոսեցիք ընտանիք հասկացողության մասին, մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:


-Ունեմ երեք երեխա՝ երկու դուստր, մեկ տղա: Մեծ աղջիկս դասավանդում է Երևանի պետական համալսարանում, միջնեկ աղջիկս ավարտել է համալսարանը, իսկ տղաս այս տարի կավարտի դպրոցը: Ունեմ երկու հրաշք թոռնիկներ:

 

 

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...