15:36
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Առցանց, հարմարավետ եւ արագ վարկավորում «Գլոբալ Կրեդիտ»-ից

2016-08-11 10:31

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


«Դե Ֆակտո» N122 (2016թ.)

-Պարո՛ն Հովհաննիսյան, «Գլոբալ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն առաջատար դեր ունի շուկայում` իր մատչելի և որակյալ ծառայություններով: Ինչպե՞ս կգնահատեք կազմակերպության գործունեությունը, զարգացման ի՞նչ միտումներ են արձանագրվել 2016թ. ընթացքում:


-Գործունեության առաջին օրվանից «Գլոբալ Կրեդիտը» առաջնորդվում է իր որդեգրած աշխատանքային ռազմավարությամբ, որում կարևոր դրույթ է մատչելի և որակյալ ծառայություններ մատուցելը: Այդ ամենի շնորհիվ` մենք այսօր ունենք հավատարիմ հաճախորդներ, որոնք նախընտրում են մեր կազմակերպությունը` հատկապես գնահատելով մեր աշխատակիցների պրոֆեսիոնալ աշխատանքը:
«Գլոբալ Կրեդիտի» զարգացման կարևոր գրավական է վարկային պորտֆելի ընդլայնումը, որի ուղղությամբ աշխատանքներ ենք իրականացնում, նախատեսում ենք ընդլայնել մեր վարկային պրոդուկտները` պահպանելով մատչելիության սկզբունքը:
2016թ. զարգացման միտումներից ես գոհ եմ, քանի որ կարողացանք ամբողջությամբ լուծել մեր առջև դրված խնդիրը և շարժվել առաջ:

-2016թ. «Գլոբալ Կրեդիտի» համար նշանավորվեց նոր մոտեցումներով և վարկատեսակով, կպատմե՞ք այդ մասին:

-2016թ. սկզբին «Գլոբալ Կրեդիտը» իր ռազմավարության մեջ փոփոխություն կատարեց և որդեգրեց մատչելի վարկատեսակների` սպառողական վարկերի տրամադրման մատչելիության գործոնի զարգացման գաղափարը` ներդնելով «sms վարկ» վարկատեսակը, որը իրականացվում է առցանց:
Առցանց վարկավորումն այսօր մեծ պահանջարկ ունի ժամանակակից աշխարհում, որի զարգացումներին մշտապես հետևում է «Գլոբալ Կրեդիտի» ղեկավարությունը` փորձելով անընդհատ կատարելագործել ՈՒՎԿ-ի աշխատանքը: Ինչպես նշեցի, տարեսկզբին մենք ներդրեցինք «sms վարկ» վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, ում շտապ գումար է անհրաժեշտ, առցանց լրացնելով մեր հայտը և ստանալով այն հաստատող հաղորդագրությունը` ստանալ այն: Խոսքը մինչև 150 հազար դրամի մասին է, որը կարելի է ստանալ հայտը լրացնելուց հետո 30 րոպեների ընթացքում: Այն իսկապես հիանալի հնարավորություն է, որը զերծ է պահում մարդկանց որևէ մեկից փոխառությամբ գումար խնդրելու ոչ այնքան հաճելի տարբերակից:

-Ի՞նչ պայմաններով և ո՞ւմ է տրվում «sms վարկը»:

-Հաճախորդները, ովքեր ցանկանում են օգտվել նշված վարկատեսակից, այցելում են ընկերության կայքէջ, լրացնում անհրաժեշտ գումարն ու ժամկետը և իրենց բջջային հեռախոսահամարը, որից հետո հեռախոսահամարին ստանում են հաղորդագրություն, որը պարունակում է գաղտնաբառ:
Գաղտնաբառը ստանալուց հետո, հաճախորդը լուսանկարահանում է իր բանկային քարտի դիմացի հատվածը և անձնագրի 4-5, և 6-7 էջերը: Արդեն ունենալով համապատասխան լուսանկարները, հաճախորդն այն բեռնում է կայքէջ: 30 րոպեների ընթացքում մեր մասնագետների կողմից քննվում է հայտը և համապատասխանելու դեպքում հաճախորդի էլփոստին ուղարկվում է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, որոնց հետ ծանոթանալուց հետո հաճախորդը պատասխանում է իր հեռախոսահամարին ուղարկված գաղտնաբառով և որից հետո գումարը հաշված րոպեների ընթացքում ստանում է իր բանկային քարտի վրա: Տրամադրվող վարկի առավելագույն գումարի չափը 150 հազար դրամ է, մարման ժամկետը` 45 օր: Գումարի չափը և մարման ժամկետը վարկառուն ինքն է ընտրում: Այս վարկատեսակը նախատեսված է այն անձանց համար, ովքեր նախատեսում են աշխատավարձը ստանալուն պես մարել այն:
«Sms վարկ» կարելի է ստանալ առավոտյան ժամը 9:00-ից մինչև 24:00-ն, այսինքն` անգամ աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները չեն աշխատում:

-Առցանց վարկավորման ուրիշ ի՞նչ վարկատեսակներ ունեք և նմանատիպ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

-«Գլոբալ Կրեդիտը» հնարավորություն է տալիս իր հաճախորդներին առցանց դիմել ՈՒՎԿ-ին ևս մի քանի վարկատեսակների տրամադրման համար` բիզնեսվարկ, միկրովարկ, շնապօգնություն+: Պարզապես դրանց դեպքում աշխատանքները մասամբ են իրականացվում առցանց: Այսինքն` հաճախորդը մեր կայքի համապատասխան բաժնում լրացնում է հայտը, ստանում մեր դրական պատասխանը և ներկայանում ՈՒՎԿ: Իհարկե, մենք աշխատում ենք անցում կատարել լիարժեք առցանց վարկավորման: Դա ժամանակի խնդիր է:
Քանի որ «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ-ն որդեգրել է աշխարհի զարգացումներին համընթաց առաջ ընթանալու գաղափարախոսությունը և արագ ու որակյալ ծառայություններ մատուցելու սկզբունքը, աշնանը մենք հանդես կգանք բոլորովին նոր առցանց վարկավորման առաջարկով, որում մարդկային գործոնը բացառված կլինի: Այսինքն` մեր հաճախորդները առցանց կդիմեն մեզ և կստանան վարկ` առանց մեր աշխատակիցների միջամտության և ՈՒՎԿ ներկայանալու անհրաժեշտության: Ներկայումս աշխատանքները բուռն ընթացքի մեջ են:
Մեր ծրագրերի մեջ է մտնում նաև մեր հիմնական վարկատեսակների առցանց տրամադրումը:

 

-Ինչպե՞ս է իրականացվում գյուղատնտեսական վարկավորումը:


-Բացի այն տարբերակից, որ մարզերից այցելում են «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ, մեր շրջիկ մասնագետները հատուկ այդ նպատակով հաճախակի լինում են մարզերում, ներկայացնում մեր պայմանները, պատասխանում հետաքրքրող բոլոր հարցերին, լրացնում հայտերը և վերադառնում Երևան:
Այժմ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից նախատեսվում է ընդլայնել մարզերում հիփոթեքային վարկավորման հնարավորությունները: Ծրագրին մեր կազմակերպությունը նույնպես ակտիվ մասնակցություն կունենա:

-Ո՞րն եք համարում «Գլոբալ Կրեդիտի» ամենակարևոր առավելությունը:


-«Գլոբալ Կրեդիտի» ամենակարևոր առավելությունը հասարակության բոլոր շերտերին մատչելի վարկային պրոդուկտների առաջարկներով հանդես գալն է և արագ սպասարկումը:

-Եթե փորձեք նկարագրել «Գլոբալ Կրեդիտի» ճանապարհը, ապա այն ինչպիսի՞ն է:


-«Գլոբալ Կրեդիտը» քայլում է աշխարհի զարգացումներին համահունչ` կարևորելով նորագույն մոտեցումների ու հնարավորությունների ներդրումն իր աշխատանքում: Մեր հեռանկարային ծրագրեր են հարմարավետ, առցանց, արագ սպասարկում իրականացնելը:

 

 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...