15:33
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Գազպրոմ»-ը բացեց «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային մանկական ծրագրի չորրորդ մրցաշրջանը

2016-05-13 10:16


«Ֆուտբոլը բարեկամության համար -2016» երեխաների չորրորդ միջազգային ծրագիրը տեղի կունենա 2016թ. մայիսի 26-ից 29-ը Միլանում: Այն ստեղծվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի պաշտոնական հովանավոր «Գազպրոմ» ՀԲԸ-ի կողմից, որպես «Գազպրոմը երեխաների համար» համաշխարհային սոցիալական ծրագրի մաս: «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի նպատակը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, երիտասարդական սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, աշխարհով մեկ երեխաների մեջ հանդուրժողականության և ընկերության սերմանումը:


«Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի գործարկումն իրականացվել է նրա համաշխարհային դեսպանի` լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի հովանու ներքո: Ծրագրի գլխավոր արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, արդարությունը, առողջությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը: «Ֆուտբոլը բարեկամության համար» ամենամյա միջազգային մանկական ֆորումում միավորվել են աշխարհի լավագույն մանկապատանեկան ակումբների 12-14 տարեկան երեխաները: Առաջին ֆորումը տեղի է ունեցել 2013թ. մայիսի 25-ին Լոնդոնում:


Այս տարի Ֆորումի մասնակիցները կմրցեն 32 մասնակից երկրների թիմերի հետ բակային ֆուտբոլի միջազգային մրցաշարի շրջանակներում, ինչպես նաև հնարավորություն կստանան շփվել իրենց ընկերների և համաշխարհային աստղերի, ներառյալ ծրագրի համաշխարհային դեսպան Ֆրանց Բեկենբաուերի հետ:


Այս տարի առաջին անգամ նախագծին կմիանան երիտասարդ ֆուտբոլիստները Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի երկրներից, ինչպես նաև կավելանա թիմերի քանակը Ասիայի երկրներից: Նախորդ տարվա համեմատ «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագծի մասնակից-երկրների ընդհանուր ցանկը կավելանա 24-ից մինչև 32, իսկ նախագծի իրականացման սկզբից դրա քանակը կավելանա 4 անգամ: Այս տարի ցանկը կհամալրվի՝ Ավստրիա, Ադրբեջան, Ալժիր, Արգենտինա, Հայաստան, Բելառուս, Բելգիա, Բրազիլիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Վիետնամ, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան, Ղրղըզստան, Չինաստան, Նիդերլանդներ, Լեհաստան, Ռուսաստան, Սերբիա, Սիրիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեյցարիա, Ճապոնիա:


«Տարեց տարի «Ֆուտբոլ բարեկամության համար» նախագծի մասնակիցների և երկրների քանակը, որը նրանք ներկայացնում են ավելանում է: Այս խաղաշրջանը մեծ վստահությամբ կարելի է անվանել գլոբալ, քանի որ նախագծում առաջին անգամ իրենց մասնակցությունը կցուցաբերեն Արևմտյան կիսագնդի երկրների երիտասարդ ֆուտբոլիստները: Պատանիների համար, ովքեր դաստիարակվում են տարբեր մշակույթներում, իրենց ավանդույթներով և սովորույթներով, «Ֆուտբոլը բարեկամության համար» նախագիծը հրաշալի հնարավորություն է տալիս նրանց սովորել հասկանալ միմյանց և ցուցաբերել փոխադարձ հարգանք, առանց որևէ խտրականության»,- ասաց «Գազպրոմ» ՀԲԸ ընկերության Խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը:
«Ֆուտբոլը բարեկամության համար» ֆորումի անցկացման ժամանակ ֆուտբոլիստներին հնարավորություն է ընձեռվում շփվել տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև ճանաչված մարզիկների և մշակույթի գործիչների հետ: Ֆորումի ավարտին մասնակիցները պարտադիր մասնակցում են ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին:


Նշենք, որ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի շրջանակներում, սկսած 2014թվականից, ապրիլի 25-ը նշվում է որպես ֆուտբոլի և բարեկամության միջազգային օր: Այս օրը բոլոր մասնակից երկրները կազմակերպում են ընկերական խաղեր, որոնք սկսվում են Բարեկամության թևնոցների փոխանակմամբ: Թևնոցները խորհրդանշում են հանդուրժողականություն, հավասարություն և առողջ ապրելակերպ:
«Ես ուրախ եմ, որ այս տարի իմ և ընկերներիս մոտ հնարավորություն է ընձեռվել մասնակցել «Ֆուտբոլ ընկերության համար» նախագծին, ծանոթանալ տարբեր երկրների հասակակիցների հետ և խոսել իրականում կարևոր թեմաների շուրջ: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք փոխել կյանքը և այն դարձնել ավելի լավը»,- ասաց նախագծի երիտասարդ մասնակից, սիրիացի՝ Մահեր Շաաբօն:


Ֆորումի հիմնական իրադարձությունը կհանդիսանա «Ֆուտբոլ բարեկամության համար» նախագծի հատուկ մրցանակ հանդիսացող`«Ինը արժեքների Գավաթը», որը տրվում է համաշխարհային արհեստավարժ ֆուտբոլային ակումբներից մեկին` նախագծի արժեքներին մեծագույն նվիրվածություն ցուցաբերելու համար: Ֆորումի ավարտից հետո նրա մասնակիցները կայցելեն Միլանում Giuseppe Meazza (San Siro) մարզադաշտում կայանալիք ՈՒԷՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին:
«Ինը արժեքների գավաթը, որը հանձնում են «Ֆուտբոլ բարեկամության համար» նախագծի մասնակիցները, իմ կարծիքով շատ խորհրդանշական է: Այս մրցանակն իրենից ներկայացնում է պատանի ֆուտբոլիստի պատկերաքանդակ, որն իր ձեռքում պահում է երկրագունդը` ֆուտբոլային գնդակի տեսքով: Իմ կարծիքով, այն հրաշալի պատկերում է այն գաղափարներն ու արժեքները, որոնք ֆուտբոլն ու սպորտն ամբողջությամբ տարածում է աճող սերնդի շրջանում»,- ասաց նախագծի գլոբալ հարցերով դեսպան Ֆրանց Բեկենբաուերը:


«Ինը արժեքների Գավաթը», որն իրենից ներկայացնում է արվեստի յուրահատուկ նմուշ, միակ օրինակով, առաջին անգամ ստեղծվել է գերմանացի հանրահայտ ճարտարապետ Ախիմ Ռիպպերգերի կողմից, հատուկ «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի շրջանակներում:


Առաջին `«Ինը արժեքների Գավաթը» շնորհվել է «Բարսելոնա» ՖԱ-ին Բեռլինում կայացած «Ֆուտբոլը բարեկամության համար» երեխաների երրորդ միջազգային ֆորումի շրջանակներում:
2016թ,-ին Ախիմ Ռիպպերգերը կպատրաստի ևս մեկ «Ինը արժեքների Գավաթը»` նույնպես միակ նմուշով, որը կշնորհվի Միլանում կայանալիք «Ֆուտբոլը բարեկամության համար» երեխաների չորրորդ միջազգային ֆորումի շրջանակներում:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...