13:34
11/18/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
GO TRAVEL

2016-05-04 12:05

Արդեն 7 տարի ապահով ու անմոռանալի հանգստի երաշխավոր

«Դե Ֆակտո» N118 (2016թ.)

Թե որքանով են հայերը սիրում ճամփորդել, հատկապես որ երկրներն են վերջին տարիներին առավել ակտուալ դարձել, ինչով է գրավում Հայաստանը օտարերկյա զբոսաշրջիկներին և այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Գո Թրեվլ» (Go Travel) տուրիստական ընկերության տնօրեն Լիանա Սահակյանի հետ:
 

-Լիանա Սահակյան, նախ շնորհավորում ենք Ձեզ «Գո Թրեվլ»-ի 7-ամյակի առթիվ` ցանկանալով նորանոր հաջողություններ, ինչպես նաև շնորհավորում ենք արդեն անցած կանանց միամսյակի առթիվ և կցանկանայինք իմանալ Ձեր վերաբերմունքը կանանց նվիրված տոներին, արդյո՞ք մեկ ամիսը բավարար եք համարում կանանց սիրո և ուշադրության արժանացնելու համար:
-Շնորհակալ եմ շնորհավորանքների համար, ես էլ եմ շնորհավորում բոլոր կանանց այս գեղեցիկ տոնի առթիվ և կարծում եմ, որ տղամարդիկ իրենց հարազատ կանանց` կնոջը, մորը, քրոջը, պետք է ուշադրությանարժանացնեն ողջ տարվա ընթացքում, պարզապես այս մեկ ամիսն առանձնանում էտոնական հատուկ նվերներով, անակնկալներով:

 

-«GO TRAVEL» կայուն տեղ ունի տուրիստական շուկայում իր հետաքրքիր և մատչելի առաջարկներով: Ամփոփելով 2015թ.` ի՞նչ արդյունքներ եք արձանագրել, որո՞նք են հայերի ամենասիրած վայրերը:

-Յուրաքանչյուր տարի «GO TRAVEL»-ի համար զարգացման տարի է, որի ընթացքում ավելանում է այցելուների, ինչպես նաև ինքնատիպ առաջարկների թիվը: Այդ առումով բացառություն չէր նաև 2015թ., որի կարևորագույն իրադարձությունն այն էր, որ «GO TRAVEL ը» «Star Way» միջազգային մրցույթի ժամանակ ճանաչվեց ՀՀ լավագույն տուրիստական ընկերություններից մեկը: Դա իսկապես լավ ցուցանիշ է, որը պարտադրում է էլ ավելի լավ աշխատել, մշտապես պահպանել լավագույնի դիրքերը:
Ինչ վերաբերում է հայերի նախընտրություններին, ապա պետք էնշեմ, որ հայերի ճաշակը անսպասելիորենկտրուկ փոխվել է, նրանք առավել շատ ցանկություն են հայտնում մեկնելու եվրոպական երկրներ, քան Դուբայ, Եգիպտոս, թեև Դուբայն իր մատչելիությամբ և գրավչությամբմիշտ արդիական է ևչի դադարում հետաքրքրել հայ զբոսաշրջիկներին: Նախորդ ամռանը հանգստիամենանախընտրելի երկրեներից էին Հունաստանը, Կիպրոսը և Իսպանիան:

 

-Որքանո՞վ է Հայաստանում զարգանում ներգնա տուրիզմը, Ձերընկերությունը զբաղվո՞ւմ է ներգնա տուրիզմով:


-Մենք զբաղվում ենք և՛ ներգնա, և՛ արտագնա տուրիզմով, թեև արտագնա տուրիզմի ոլորտումմեր դիրքերն ավելի ամուր են: Սակայն կարևորելով ներգնա տուրիզմի զարգացումը Հայաստանում` «GO TRAVEL » հանդես է եկել յուրահատուկ առաջարկով, որը միակն է Հայաստանում. igo.am կայքը հնարավորություն է տալիս զբոսաշրջիկին կայքում ընտրել հանգստի որևէ տեսակ կամ հյուրանոց, ամրագրել այն, կատարել առցանց վճարում և մեկնել իր ցանկացած վայրը` վայելելու իր հանգիստը:Ինչպես նաև մեր կայքում գործում է առցանց խորհրդատու ծառայությունը, որիմիջոցով զբոսաշրջիկը կարող է հաշված վայրկյանների ընթացքում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:

 

-Ի՞նչ որակի ծառայություն է մատուցում այսօր «GO TRAVEL»` փորձելով հասնել եվրոպական չափանիշերին:


- Ինքս շատ եմ կարևոր որակյալ ծառայություն մատուցել ասվածը և ձգտում եմ ամեն օր կատարելագործել այդ գործընթացը :Կարծում եմ` այդ ձգտումը և ամենօրյա աշխատանքը տալիս են ցանկալի արդյունք, որի մասին վկայում են մեր հաճախորդների թվի ավելացումը, շնորհակալական խոսքերը : Մանրամասնեմ` մենք յուրաքանչյուր հաճախորդի հետ պայմանագիր ենքկնքում, որում հարց կա ուղղված նրան, թե որտեղից է իմացել մեր ընկերության մասին, և պետք է ուրախությամբ նշեմ, որ նրանց մեծամասնությունը պատասխանում է, որիրենց խորհուրդ են տվել մարդիկ, ովքեր մի քանի անգամ օգտվել են «GO TRAVEL»-ի ծառայություններից: Մեզ համար դա լավագույն գնահատականն է և խթանը էլ ավելի արդյունավետ աշխատելու:

-Ի՞նչ հետաքրքիր առաջարկներ ունեք նորապսակների համար:
-Նորապսակների դեպքում մենք յուրահատուկ ենք աշխատում` կարևորելով ամեն մանրուք, ամեն ինչ անելով, որ նորապսակների համատեղ կյանքը սկսվի գեղեցիկ ակնթարթներով լի:

-Ամեն անգամ, երբ նկատում ենք, որորևէ կարևոր կառույցի ղեկավար կին է, անչափ ուրախանում ենք, քանի որ վստահ ենք, որ հայ կինը ինքնադրսևորվելու մեծ պոտենցյալ ունի: Կպատմեք` ինչպես է սկսվելՁեր կարիերան և արդյոք դժվար չէ կնոջ համար ղեկավարի աշխատանքը:


-Ես մասնագիտությամբ իրավաբան եմ, սակայն ժամանակի ընթացքում գիտակցեցի, հասկացա, որ իմ ստեղծագործ էությունն այլ պահանջներ ունի, ինձ մղում է դեպի գործունեության այլ ոլորտ: Դրան նպաստեցին իմ ճամփորդությունները, որոնք իմ ինքնաբացահայտման, ինքնագիտակցության զարգացման գործում մեծ դեր խաղացին: Եվ ես որոշեցի զբաղվել տուրիզմով, մեծ ջանասիրությամբ և սիրովսկսեցիաշխատել և կարճ ժամանակահատվածում հասա մեծ հաջողությունների: Ես հավատում եմ այն ճշմարտությանը, որսիրով արված յուրաքանչյուր աշխատանք պսակվում է հաջողությամբ: Եվ արդեն կարևոր չէ դու կի՞ն ես, թե՞ տղամարդ, դու մարդ ես, ովունի նպատակներ, ձգտումներ և ամեն ինչ անում է դրանք իրականություն դարձնելու համար:

-Որո՞նք են Ձեր կանացի ուժեղ և թույլ կողմերը:


-Իմ կանացի ուժեղկողմը նպատակասլացությունն է, որըօգնում է հասնել յուրաքանչյուր նպատակի իրականացման: Թույլ կողմը, թերևս, չափից դուրս հուզականությունն է:

-Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մեզանում սիրո, ուշադրության կարիք շատ է նկատվում, համամի՞տ եք այդ տեսակետի հետ, և ՞ինչ է սերը Ձեզ համար:

-Այդ առումով ինձ բախտավոր եմ համարում, քանի որ շրջապատված եմ ընտանիքիս, հարազատներիս, ընկերներիսսիրովու ջերմությամբ, ինչը փոխադարձ է: Ինչ վերաբերում է սիրո պակասին, ընդհանրապես, ապա այսօր գուցե այդ երևույթը նկատելի է, սակայն դրա պատճառը, երևի թե մարդկանց` սոցիալական խնդիրներով ծանրաբեռնվածությունն է:

 

-Որո՞նք են այն կարևոր արժեքները, առանց որոնց կյանքը անիմաստ կլիներ:

-Կյանքը անիմաստ կլիներ` առանց սիրո, ընտանիքի և նպատակների:

-Եվ վերջումի՞նչ կմաղթեք բոլոր զբոսաշրջիկներին:

-Զբոսաշրջությունը կյանքին յուրահատուկ երանգ և իմաստ է հաղորդում
Բոլոր զբոսաշրջիկներին մաղթում եմ անփորձանք ուշքեղ հանգիստ` լի ճանաչողական բացահայտումներով,անկրկնելի զգացողություններով ու անմոռանալի հիշողություններով:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց