08:55
09/19/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԳԻԳՈԼ ԵԳԱՆՅԱՆ

2016-01-17 23:41

Ցանկացած պահի
մեր բնակիչները պատրաստ են ամուր պահել հայրենիքի սահմանները.

Այրումի քաղաքապետ

«Դե Ֆակտո» N115 (2015թ.)


Այրումը քաղաք է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, այն հիմնվել է որպես բանավան 1937 թ.: 1962 թվականին Այրումի երկաթուղու կայարանից 3 կմ հարավ-արևմուտք ընկած հնագույն ամրոցի ավերակներում հայտնաբերվել են 49 հատ բրոնզե արձանիկներ՝ բորենու, եզան, ձիու և մարդկանց, որոնք վերաբերում են Ք. ա. X-VIII դարերին: Արձանիկները ձուլված են եղել մեծ վարպետությամբ, մարդիկ և կենդանիները շարժման մեջ են և արտահայտում են այդ շրջանի կենցաղը և բարքերը:
Բնակչության թիվը այստեղ հասնում է 2680-ի:

-Պարո՛ն Եգանյան, արդեն յոթ տարի է Այրումի քաղաքապետի պաշտոնին եք, ի՞նչ աշխատանքներ են կատարվել այս տարիներին:


-2008 թվականից զբաղեցնում եմ քաղաքապետի պաշտոնը: Այս ժամանակահատվածում կատարվել են մի շարք վերանորոգման աշխատանքներ. ամբողջությամբ վերանորոգվել է գործող դպրոցը, մանկապարտեզը, որտեղ այժմ հաճախում են ավելի քան 68 երեխա, նաև նշեմ, որ կառուցվել է սպորտ դահլիճ, ուր գործում են կարատեի, ըմբշամարտի և շուտով նաև բոքսի խմբակներ: Այսօր արդեն կարգավորվել է մեզ համար կարևոր դարձած գազի և խմելու ջրի խնդիրները, ամբողջ քաղաքը գազաֆիկացված է և ապահովված 24-ժամյա խմելու ջրով: Երեխաների համար կառուցվել են երկու խաղահրապարակներ:
Այս տարիների ընթացքում լուծվել է քաղաքի գիշերային լուսավորության խնդիրը և այսօր արդեն ունենք լուսավոր քաղաք:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Այրումի կենտրոնական մասում տեղադրվել է հուշաղբյուր՝ ի հիշատակ անմեղ զոհերի և փակցվել ցեղասպանությունը խորհրդանշող ցուցատախտակ:
Քաղաքի կենտրոնական հրապարակում կառուցվել է շուրջօրյա գործող շատրվան, որը առանձնահատուկ տեսք է տալիս համայնքի կենտրոնին:


-Սահմանային կրակոցները անդրադառնո՞ւմ են քաղաքի բնականոն ընթացքին:


-Լինելով նախկին զինվորական, հակառակորդի յուրաքանչյուր կրակոցն ինձ համար ցավալի է: Կարող եմ վստահ ասել, որ ցանկացած պահի մեր բնակիչները պատրաստ են ամուր պահել հայրենիքի սահմանները:


-Պարո՛ն Եգանյան, ինչպիսի՞ն է կապը մարզպետարանի հետ:


-Մարզպետարանի հետ կապը կգնահատեմ գերազանց: Ունենք այնպիսի մարզպետ, որ յուրաքանչյուր պահի մեր կողքին է՝ աջակցելով յուրաքանչյուր խնդրին:
Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզպետին՝ անձնվեր աշխատանքի համար:


-Ո՞րն է Ձեր աշխատանքային սկզբունքը, որով հաջողության եք հասնում:


-Իմ աշխատանքային գործունեության ընթացքում առաջնորդվել եմ. «Ամենալավ զարդը մաքուր խիղճն է» սկզբունքով: Այս դժվարին իրավիճակում ցանկանում եմ, որ մեր բնակիչները գիտակցեն, որ ապրում են ապահով Հայաստանում և ցանկացած պահի կլինեմ իրենց կողքին:


-Պարո՛ն Եգանյան, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված 2016 թվականին:


-Գալիք տարում նախատեսել ենք կատարել ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, շենքների տանիքների կապիտալ վերանորոգում:
Յուրաքանչյուր աշխատանք ուղղված է զարգացնելու և բարելավելու Այրում քաղաքը:

 

 


Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց